ՄՈՐ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՀԱՓՈՐՁ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԱՂՋԻԿԸ ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴ ՉԷ
Արխիվ 12-16ՄՈՐ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՀԱՓՈՐՁ ԿԱՏԱՐԱԾ
ԱՆՉԱՓԱՀԱՍ ԱՂՋԻԿԸ ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴ ՉԷ
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում հերթական ահասարսուռ դեպքն է գրանցվել: 13-ամյա անչափահաս Հասմիկ Պիչոյանը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է մորը` հոգեբուժական դիսպանսերում հաշվառված 47-ամյա Ժաննա Հակոբյանին: Բարեբախտաբար Ժաննան չի մահացել, ավելին, համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո արդեն տեղափոխվել է տուն: Ոստիկանությունից տեղեկացանք, որ դեպքի առթիվ Ոստիկանության Գյումրիի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Չնայած, որ մամուլում շրջանառվում էին խոսակցություններ այն մասին, որ աղջիկը նույնպես հոգեկան խնդիրներ ունի, հարեւաններից տեղեկացանք, որ նման բան չկա:
Փորձեցինք զրուցել նաեւ Գյումրիի հոգեբուժական դիսպանսերիª Ժաննա Հակոբյանի բուժող բժշկուհի Վարդանյանի հետ:
- Ընտանիքում միայն մայր ու աղջիկ են ապրում:
- Այո, գիտեմ, որովհետեւ լինում էր, որ բանալին մոր մոտ էր լինում, աղջիկը գալիս վերցնում էր: Երբ մորը բերեցին մեզ մոտ, միջնորդեցին, որ անպայման պառկեցնենք, իսկ աղջիկն այդ ժամանակ մանկատանն էր: Բերողները ներկայացնում էին, որ վերջինս աղջկան նեղում է, ագրեսիվ է:
- Աղջկա մոտ հոգեկան խնդիրներ եւս կան:
- Չէ, ով է ասել: Աղջիկը խնդիրներ ունի վարքի առումով: Ավելի շատ հակված է, որ մայրը հաճախակի տանը չլինի:
- Իսկ այն, որ մայրը տանն է, վտանգավոր չէ:
- Կարծում եմª ոչ: Նա պարբերաբար դեղեր է ընդունում, տասն օր առաջ էր դեղերը ստացել:
Վերջում բժշկուհին հավելեց. ՙՄայր ու աղջիկ իրար հետ յոլա չէին գնում, իրենց մեջ միշտ կոնֆլիկտ կա՚:
Ամեն դեպքում, եթե իրոք պաշտոնապես էլ հերքեն այն լուրերը, թե Հասմիկն իրոք հոգեկան հիվանդությամբ չի տառապում, ապա այս պատմությունն արդեն բավականին սարսափելի երանգ կստանա, քանի որ պետք է քննությունը տա այն հարցի պատասխանը, թե ինչու է թեեւ անչափահաս` 13-ամյա, սակայն իր արարքները գիտակցող աղջիկը ձեռք բարձրացրել սեփական մոր վրա: Եվ քանի որ խոսքն անչափահասի մասին է, ուստիեւ չշտապենք ենթադրություններ կատարել` սպասելով նախաքննության ընթացքին:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

