ՙԳՅՈՒՂԸ ՍԱՐՔԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԿԱԼՎԱԾՔԸ, ԵՎ ԵՍ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՄ...՚

Արխիվ 12-16

ՙԳՅՈՒՂԸ ՍԱՐՔԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԿԱԼՎԱԾՔԸ, ԵՎ ԵՍ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՄ...՚



Վերջերս ֆեյսբուքյան իր էջում երաժշտագետ, արվեստաբան ՎԱՀՐԱՄ ԹԱԹԻԿՅԱՆԸ գրել էր. ՙԱմբողջապես ՙՕրինաց երկիր՚ կուսակցության կողմից վերահսկվող Ոսկեվազ գյուղում իմ կյանքը վտանգված է. տարիներ ի վեր շարունակվող սադրանքներին փոխարինել են հաշվեհարդարի սպառնալիքներն ու զինված հարձակումները: Ցանկանում են հասնել նրան, որ մի մտավորական ստիպված լինի հեռանալ այստեղից՚:
Զանգահարելով Վ. Թաթիկյանին` փորձեցինք իմանալ, թե որն է նրա վրդովմունքի պատճառը:  
-Երբվանից եք Ոսկեվազում ապրում, երբվանից են սկսել Ձեզ հետապնդել:
- 1997 թվականից: Մայրս` Վարսենիկ Բոյաջյանը, գրական կեղծանունով` Շաքե Վարսյան, Սփյուռքի կոմիտեի ՙՀայրենիքի ձայն՚ թերթում աշխատած առաջին սփյուռքագետն էր, համարվում էր Հայաստանի եւ սփյուռքի դեսպանը: Հետո Սփյուռքի կոմիտեն արդեն չէր գործում, թալանվում էր ամբողջ գրադարանը, արխիվը, մայրս մեծ քանակությամբ ե°ւ արխիվ ուներ, ե°ւ շատ կարեւոր գրքեր` հեղինակների կողմից մակագրված, նամակներ... Եվ այդ ամենը պարզապես խցկված էր կինո ՙԵրեւանի՚ շենքի փոքրիկ տանը: Մայրս Ագարակում էր ծնվել` իմ հողագործ պապի մոտ, միշտ երազել էր այգում ապրել, ստեղծագործել, բայց քաղաքից չէր կարող հեռանալ, քանի դեռ թոշակի չէր անցել... Օրական 3-4 անգամ գալիս էր, ծանր գրքեր էր բերում, նամակներ, որ իրեն էին ուղարկում: Նա նաեւ սփյուռքի համար ստեղծվող դասագրքերի հեղինակ էր` հանգուցյալ Գեղամ Սեւանի հետ: Առաջին անգամ ինքը սփյուռքի համար սկսեց դասագրքեր գրել, եւ շատ լավ կլիներ, որ այդ դասագրքերը նաեւ մեզ համար լինեին: Դրանք դասական ուղղագրությամբ էին, ներկայացնում էին լավագույն հայ գրական նմուշները: Նրա մուսալեռցի պապը մասնակցել էր Կիլիկիայի ազատագրմանը, եւ, երբ ֆրանսիացիներն ու անգլիացիները դավաճանաբար Կիլիկիան թուրքերին ծախեցին, նա տեղափոխվեց Կիպրոս, որտեղ իր նշանածն էր... Կիպրոսի անջրդի, կարիճներով, օձերով լի մի տեղում հիմնեց իր ագարակը, կարողացավ ջրհոր փորել. Մուսա լեռը այնտեղից երեւում էր... Մայրս 1996-ին մահացավ, ես որոշեցի նրա ցանկությունն իրագործել եւ իր թողած շատ հարուստ նյութի հիման վրա ստեղծել ՙՇաքե Վարսյան սփյուռքի հետազոտության անկախ կենտրոն՚: Եվ իմ` այնտեղ հայտնվելու պատճառը սա է եղել, պապիս արյունը, հողի հանդեպ սերը քաշեց... Ձեռք բերեցի բավական անխնամ վիճակում գտնվող տուն Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում: Տունը մի թեթեւ վերանորոգեցի, այգին մշակեցի, որը կանաչեց, լավագույն ու բերքառատ այգիներից մեկը դարձավ: Մտածում էի կամաց-կամաց արկղերից հանել, դասավորել մորս արխիվը, դիմել հայտնի սփյուռքահայերի, ովքեր նրան անձամբ ճանաչում էին. մեծ գործ էր արել երկրաշարժի, ղարաբաղյան պատերազմի օրերին եւ` ոչ միայն: Մի հարկ էլ ուզում էի ավելացնել, որ այդ ամենը տեղավորվի, փոքրիկ հյուրասենյակի նման բան ունենամ, որպեսզի սփյուռքից գան, ծանոթանան արխիվին, աշխատեն դրա վրա... 1998-ին դա մի գյուղ էր, հիմա` բոլորովին ուրիշ: Իմ աչքի առաջ անդառնալիորեն փոխվեց գյուղի ե°ւ նկարագիրը, ե°ւ տեսքը. մարդիկ ամփոփվեցին իրենց մեջ, հարեւանը հարեւանին արդեն չի ճանաչում: Ապա զարմանալի բաներ սկսեցին կատարվել. խմելու ջրից զրկեցին ամբողջ փողոցը, ոռոգման ջուրը դադարեցին տալ... Ես ու իմ բավական փխրուն կինը ջրանցքից դույլերով ջուր էինք վերցնում, որ ծառերի արմատները մի կերպ պահենք: Աչքիս առաջ այգիս կամաց-կամաց սկսեց վայրենանալ, այդքան մեծ չարչարանքով աճեցրած բերքն այդպես էլ չճաշակեցի. հենց հասնում էր, մտնում էին եւ թալանում: Երբ մի քիչ ավելի նորմալ էին պայմանները, խաղաղ էր տեղը, գիշերը ստեղծագործում էի, 4 գիրք հրատարակեցի: Երբ սկսվեցին տարօրինակ բաներ կատարվել, գնացի գյուղապետի մոտ, մի քանի անգամ խնդրեցի, եկավ, նայեց այգուն. ծիրանիները, խնձորենիները համարյա չորացած էին, եւ նա անվրդով ասաց. ՙԴե, ինչ ասեմ. այստեղ արդեն այգի չկա՚: Ես հայկական գորգարվեստի մասնագետ եմ, բայց երբեք առեւտուր չեմ արել, գորգեր չեմ հավաքել, պարզապես, եթե տեսել եմ ինչ-որ արժեք ներկայացնող որեւէ վտանգված գորգ, մատչելի գնով վերցրել եմ: Դեպք է եղել` տարել են, որ գցեն աղբանոցը, մի հարյուր ռուբլի փող եմ տվել, ասել` մի° գցիր, սա հին պապենական կարպետ է: 40 տարի զբաղվում էի գորգերով, բայց ընդամենը 12 հատ գորգ ու կարպետ ունեի: Իմ բոլոր գործիքներն էին տարել, սանդուղքը մի րոպե թողնում էի այգում, անհետանում էր: Մի օր էլ Արցախում իմ գրքի շնորհանդեսն էր, հետո էլ` Եղեռնի 90-ամյա տարելիցին նվիրված կոնֆերանս, հեռուստացույցով ցուցադրեցին: Եկա-տեսա` երկաթե դուռը, կողպեքը ջարդել են, մտել տուն, 12 գորգն ու կարպետը, ինչ որ ունեի-չունեի, տարել են, տունը խառնել են, աղբանոցի են վերածել: Գնացի գյուղապետի մոտ, ասացի, որ գա-տեսնի, բայց նա չեկավ, մտահոգություն չարտահայտեց...
Գյուղը դարձել է որսատեղի. զինված երիտասարդությունը առավոտից երեկո կրակում է հոպոպների, փայտփորիկների, գիշերահավքերի, սարյակների վրա... Կարելի է ասել, դեռեւս 70-ական թվականներից բնապահպանական շարժման հիմնադիրներից եմ, ու պարզապես ցանկանում են ինձ սադրել: Ասում եմ` ի±նչ եք անում, սա որսատեղ չի, դուք իրավունք չունեք կրակել. դրանք օգտակար թռչուններ են... Պարբերաբար գալիս-կրակում էինª ինձ կռիվների մեջ քաշելու համար, եւ երբ զայրանում էի, ջուրս, որն անցնում էր հենց հարեւանների դռան տակով, կտրում էին... Գնալով արխիվը ավելի վատ վիճակում հայտնվեց, իմ ծրագրերը չաշխատեցին, մի կերպ հսկում էի, որ տունը չթալանեն, այգիս մի քիչ կանաչ լինի: ՙ168 ժամ՚-ում հարցազրույց էի տվել, որտեղ քննադատել էի Արթուր Բաղդասարյանին, եւ դրանից հետո երեք անգամ այգիս հրդեհեցին, այգիս ոչ մի կաթիլ ջուր չմտավ, կրակոցները շարունակվեցին: Սեւանի ջրի համար պայքար են մղում, որպեսզի հավելյալ բաց թողնեն, մինչդեռ ամբողջ ձմեռը ջուրը Սեւանից գնում է աննպատակ: Իսկ մեզ մի քիչ ջուր են տալիս, մեջը` կոյուղի, աղբ, լեշեր, ջրանցքի հոտին անհնար է դիմանալ, ճահիճ է դարձել: Մինչդեռ պատմում են, որ մի 20 տարի առաջ Սեւանից եկող սիգ են բռնել, ջուրը խմել են:
Այդ ամենի պատճառով ինֆարկտ տարա, 6 ամիս գյուղ չէի գնացել, մի օր ջրվարը հայտնեց ՙբանաձեւը՚, որը գալիս է վերեւից` գյուղում մտավորական պետք չի: Այսինքն` նրանց պետք չի տեսնող, վերլուծող մարդ, բայց գյուղին շատ է պետք: Ասում եմ` բարձրաձայնենք պրոբլեմները, գյուղը փրկենք, միայն մորմոնները 150 ընտանիք տարան այդ գյուղից: Փորձում են 7-13-րդ դարի եկեղեցին սարքել, բայց նոր ՙեվրառեմոնտ՚ են անում, 15 տարում 300 հա ընտիր այգիները, որ դեռ սովխոզից էին մնացել, աչքիս առաջ դարձան անապատ: Ելակ չեմ ուտում. թույն է: Ինչպե±ս չխոսեմ այդ ամենի մասին: Գյուղը սարքել են իրենց կալվածքը, եւ ես իրենց խանգարում եմ: Ահավոր տագնապած եմ տան վիճակից, եւ, եթե հանկարծ վնաս հասցնեն իմ այգուն, մորս ձեռագրերին, գրադարանին, թող ոչ ոք ինձնից չնեղանա:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում