ԶՈՔԱՆՉԻ ԿԱՅԾԻՑ ԲՈՑ ԲՌՆԿՎԵՑ

Արխիվ 12-16

ԶՈՔԱՆՉԻ ԿԱՅԾԻՑ ԲՈՑ ԲՌՆԿՎԵՑ



Տրագիկոմեդիասիրային քրեական պատմությունը, որը ավելորդ չհամարեցինք ներկայացնել ընթերցող հասարակությանը, կարելի է դասել երիտասարդ ընտանիքների պրակտիկ ուսուցողական ձեռնարկների շարքին: Իսկ թե ո±վ եւ ի±նչ հետեւություններ կանի` գիտեն Աստվածն ու… սատանան…

ԷՐԵԽԵՔ ԵՆ` ԿԱՄՈՒՍՆԱՆԱՆ, ԿԲԱԺԱՆՎԵՆ...

Գյումրեցի Դավիթն ամուսնացել էր 20 տարեկան հասակում: Պատանու ընտրյալն էր դարձել 16-ամյա Հերմինեն:
Որքան երջանիկ պետք է լինեին երիտասարդ այդ զույգի ծնողները, ակնկալելով, որ կարող են դառնալ երիտասարդ տատիկներ ու պապիկներ: Ցավոք, համատեղ ամուսնական կյանքի գրեթե սկզբից սկսվել էին ՙկենցաղային՚ վեճերը, սերը վերածվել էր խանդի, ստեղծվել էր միմյանց հանդեպ անվստահության կայուն մթնոլորտ, ատելություն…
Կարճ ասած. ամուսնությունից 2-3 ամիս անց հասունացել էր եթե ոչ հանցագործությունը, ապա` իրավապահ մարմինների միջամտության անհրաժեշտությունը:

ՀԱՇՏՎԵՑª ԶՈՔԱՆՉԻ, ԿՌՎԵՑ ԿՆՈՋ ՀԵՏ

Երիտասարդները ամուսնացել էին Հերմինեի մոր` տիկին Աննայի կամքին հակառակ: Այդ մասին դատարանին տեղեկացրել էին ե°ւ մեղադրյալի նստարանին հայտնված Դավիթը, ե°ւ նրա հանցավոր արարքից տուժած Հերմինեն: Դավիթը շեշտել էր, որ ամուսնությունից հետո իրենք Հերմինեի հետ ՙապրել են նորմալ` մինչեւ զոքանչի` Աննա Աթոյանի հետ հաշտվելը՚: Եվ միայն դրանից հետո սկսվել էին նրանց վիճաբանությունները: ՙՎեճի հիմնական պատճառը եղել է այն, որ զոքանչս միշտ խառնվել է մեր ընտանեկան հարաբերություններին: Վեճերի պատճառն էր նաեւ Հերմինեի խանդը: Երբ ես շփվում էի նրա քրոջ` Սոնյայի հետ, Հերմինեն ասում էր` ՙդու իմ քրոջն ես սիրում, ինքը լավն է, ես լավը չեմ՚:

ՈՍՏԻԿԱՆԱԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ԵԼԵՎԷՋՆԵՐԸ

Քրեական գործը հարուցվել էր զոքանչ-մայրիկի հաղորդման հիման վրա: Ըստ հաղորդման` Հերմինեի արդեն նախկին ամուսինըª Դավիթը, հաճախակի ահաբեկում էր իրեն եւ իրենց ընտանիքի անդամներին, սպառնում, որ կսպանի, տունը կայրի, կգողանա եղբոր մանկահասակ երեխաներին: Իսկ 2011թ. օգոստոսի 17-ի կեսգիշերին հրդեհել էր իրենց տան դուռը…
Ով լինի, որ չսարսափի թշնամության այդպիսի դրսեւորումներից: Սարսափեցին նաեւ ոստիկանները, եւ մեկ շաբաթ երկար-բարակ մտածելուց հետո` կնոջ ու զոքանչի կողմից մերժված Դավիթին ձերբակալեցին, մեղադրեցին մի քանի անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ: Իսկ մահափորձը, ինչպես կռահեց ընթերցողը, կատարվել էր շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով: Ձեռքի հետ Դավիթին մեղադրեցին նաեւ ուրիշի գույքը դիտավորությամբ հրկիզելու համար:
Նախաքննության 6 ամսվա ընթացքում, քննչական մարմինների մոտ վախը, հավանաբար, փոքր-ինչ նվազել էր, եւ մահափորձի մեղադրանքը վերացվել էր: Սակայն սիրահարված հանցագործի արարքի վերջնական ՙիրական՚ գնահատականը տվել էր մարզի դատախազը, եւ ՙբարով-խերով՚ ավարտված քրեական գործն ուղարկվել էր դատարանª սկզբնական, այն է` մահափորձի ու գույքի հրկիզման մեղադրանքով: Իսկ արդեն դատաքննության ընթացքում` նաեւ հանրային պաշտպան Ա. Հայրապետյանի մասնագիտական համառության արդյունքում, ՙփչվեցին՚ ՙմինչդատական՚ մեղադրանքները, եւ Դավիթը ՙստիպված՚ եղավ արդարանալ իրեն մեղսագրվող միայն մեկ արարքի` սպառնալիքներ տալու համար:

ՙԼՍԵՆՔ՚ ԶՈՔԱՆՉ-ՄԱՅՐԻԿԻՆ

Տիկին Աննան նույնպես ներգրավված էր եղել որպես տուժող: Իր ցուցմունքի սկզբում նա փաստորեն հերքել էր Դավիթի պատմածը այն մասին, որ ամուսնության առաջին 1-2 ամիսը իր դուստրը եւ նրա ամուսինը ապրել էին ՙնորմալ՚: Սակայն դա էական չէ, քանի որ համատեղ կյանքը տեւել էր ընդամենը 5 ամիս:
ՙ2011թ. մայիսին աղջիկս այլայլված զանգել էր ինձ եւ ասել է. ՙՄամա, հասի, Դավիթն ինձ կսպանի՚: Ես շտապ գնացել էի ու Դավիթենց հարեւանի տնից Հերմինեին տարել տուն: Երեկոյան Դավիթը եկել էր մեր տուն, փորձել դուռը կոտրել, դանակը ձեռքին ներս է մտել, վիճել, կռվել է, փորձել է Հերմինեին հետ տանել: Մենք զանգահարել ենք ոստիկանություն: Քրեական գործ էր հարուցվել…՚:
Տիկին Աննայի այդ խոսքերից հետեւում է, որ Դավիթը ՙզինված արշավանք՚ էր կատարել իր կնոջ հայրական տուն` սիրեցյալին վերադարձնելու նպատակով: Միգուցե այդպես էլ եղել էր: Սակայն դա էլ, մեր համոզմամբ, էական չէ: Կարեւորն ու ցավալին այն է, որ 5 ամսվա ընթացքում եղած-չեղած սերը վերացել էր` տեղ բացելով ատելության համար: Դավիթի ատելությունը, հավանաբար, ուղղված էր հիմնականում տիկին Աննային, ով, ըստ Դավիթի, կանգնել էր իր եւ ՙմիակ՚ Հերմինեի միջեւ: Սակայն դրանք ցանկալի ենթադրություններ են. փաստն այն է, որ երեխաներին ինքնուրույն ամուսնական կյանքի ճանապարհին դրած ՙմեծերը՚ ո°չ դատարանում եւ, հավանաբար, ո°չ էլ դրանից առաջ նորաստեղծ այդ ընտանիքի ճակատագրի համար պատասխանատվություն չէին զգացել…
Հարուցված քրեական գործը հետագա ընթացք չէր ստացել. ոստիկանների միջամտության շնորհիվ թշնամիները հաշտվել էին, իսկ Դավիթը խոստացել էր վերջ տալ պատերազմական գործողություններին:
Տիկին Աննայի ցուցմունքի շարունակությունը դատական ակտում ներկայացվել էր հետեւյալ կերպ. ՙ...Դավիթը բազմիցս զանգել, սպառնացել էր, որ իրեն եւ աղջկան կսպանի, եղբոր երեխաներին կառեւանգի, իրենց տունը կայրի: Օգոստոսի 16-ի կեսգիշերին շքամուտքում մարդկանց շարժի ձայներ էր լսել: Մոտեցել էր դռանը եւ դիտանցքից նայելով` տեսել դռան առաջ կանգնած Դավիթին: Լավ բան չսպասելով դրանից, շտապել էր արթնացնել քրոջը` Մոնիկային: Երբ նորից մոտեցել եւ դիտանցքից նայել էրª կրակ էր տեսել: Սկսել էր գոռալ, որ բոլորը արթնանան, որ տան դուռը հրկիզել են: Զանգահարել են հրշեջ ծառայություն եւ ոստիկանություն: Իր եղբոր` Հովհաննեսի հետ դուռը բացել էին, շոր գցել եւ ջուր լցրել կրակի վրա…՚: Կրակը հանգցվել էր առանց հրշեջների միջամտության, սակայն ատելության բոցը քրեական գործով տուժողներ Հերմինեի ու նրա մոր մեջ չէր հանգչել. նրանք պահանջել էին պատժել նախկին ամուսնուն ու փեսային: Եվ պատժեցին…

ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԸ ՇԱՀԵՑ, ԲԱՅՑ ՈՉ ՙԿԻՆ ՈՒ ՏՂԱՄԱՐԴ ԴԱՐՁՎԱԾ՚ ԵՐԵԽԱՆԵՐԸ

Դատարանը վճռեց` ՙԴավիթ Ալբերտի Պողոսյանին հանցավոր ճանաչել ՀՀ քր. օր-ի 137 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ դատապարտել ազատազրկման 1 տարի ժամկետով: Պատիժը պետք է կրի ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում, նյարդահոգեբույժի հսկողության տակ՚:
Նկատի ունենալով, որ Դավիթը կալանքի տակ է գտնվում 2011-ի օգոստոսից` մեկ ամսից նա կվերադառնա իր տուն, իր փողոց… Հետո:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում