ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԿՍԿՍԵՆ ԴԱՌՆԱԼ ՌԴ ՔԱՂԱՔԱՑԻ
Արխիվ 12-16ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԿՍԿՍԵՆ ԴԱՌՆԱԼ ՌԴ ՔԱՂԱՔԱՑԻ
Վերջին օրերին նախկին խորհրդային երկրների հետ կապված բավականին ուշագրավ նախաձեռնություններ են ի հայտ գալիս Ռուսաստանում: Եվ հաշվի առնելով այն փաստը, որ այդ նախաձեռնությունների հեղինակը հիմնականում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է, ապա այդ իրավիճակը շատ հեռուն տանող մտքերի տեղիք է տալիս:ԽՍՀՄ-Ի ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՐԱԳԱՑՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Նման նախաձեռնությունների թվում, օրինակ, կարելի է դասել այն բավականին սենսացիոն նախագիծը, որը շրջանառության մեջ դրվեց ՌԴ նախագահի աշխատակազմում: Խոսքն այդ կառույցի կողմից տարածված այն գաղափարի մասին է, ըստ որի` ԱՊՀ բոլոր երկրների համար պետք է ներդնել կենսաթոշակային հավասար իրավունքներ, այսինքն` ստեղծել ՙմիասնական կենսաթոշակային տարածք՚: Որպես դրա պարզաբանումª ներկայացվում է այն սխեման, թե ԱՊՀ տարածաշրջանում կենսաթոշակների մակարդակները պետք է առավելագույնս հավասարեցվեն: Իհարկե, առաջին հայացքից դա աբսուրդի տեսք ունի. վերջին հաշվով, խոսքը տարբեր ռեսուրսներ ու հնարավորություններ ունեցող երկրների մասին է, եւ հարց է ծագում, թե ինչպե±ս կարող է, օրինակ` հայաստանյան կենսաթոշակը հավասարվել ռուսաստանյանի մակարդակին, ի±նչ միջոցների հաշվին: Էլ չասած, որ Հայաստանում կենսաթոշակները նկատելիորեն բարձր են միջինասիական որոշ երկրների կենսաթոշակների մակարդակից: Այսինքն` այդ երկրների համար շատ ավելի բարդ կլինի հասնել ռուսական կենսաթոշակների մակարդակին: Բայց փոխարենըª ռուսական մամուլում ընթանում են թեժ քննարկումներ, թե ԱՊՀ մյուս երկրների կենսաթոշակների բարձրացումը կարող է իրականացվել ՌԴ պետբյուջեի հաշվին: Ընդ որում, որպես բացատրությունª շրջանառվում է այն միտքը, թե այդ կերպ Ռուսաստանը փորձում է հնարավորինս կարճ ժամանակամիջոցում կտրուկ կերպով բարձրացնել իր քաղաքական ներկայության մակարդակն ԱՊՀ այդ բոլոր երկրներում, եւ նկատենք, որ դրա համար կատարվելիք նմանօրինակ ծախսերը քաղաքական առումով իրենց լիովին կարող են արդարացնել: Առավել եւս, որ ՌԴ նախագահի աշխատակազմում արդեն իսկ ստեղծվել է համապատասխան վարչություն, որը զբաղվելու է ԱՊՀ պետությունների հետ սոցիալ-տնտեսական համագործակցության սերտացման հարցերով, ընդ որում, հենց այդ վարչությունն էլ միասնական կենսաթոշակային տարածք ստեղծելու առաջարկի հեղինակն է:
Սակայն մեկ այլ, շատ ավելի գլոբալ նախագծով օրերս հանդես եկավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, եւ նույնիսկ մակերեսային ուսումնասիրության դեպքում ակնհայտորեն Պուտինի այս մի առաջարկի եւ միասնական կենսաթոշակային տարածք ստեղծելու ծրագրի մեջ օրգանական կապերը տեսանելի են:սկ դա խոսում է այն մասին, որ սա մի գլոբալ գործընթաց է, որի նախաձեռնողը հենց ՌԴ նախագահն է: Վ. Պուտինի այս վերջին նախաձեռնությամբ նախատեսվում է ՌԴ քաղաքացիություն ստանալու կարգի էական թեթեւացում այն բոլոր անձանց համար, ովքեր ծնվել են ԽՍՀՄ-ում: Եվ նույնիսկ Վ. Պուտինն առաջարկում է քաղաքացիության նման թեթեւացված կարգ մշակել նաեւ Ռուսական կայսրության քաղաքացիների ժառանգների համար: Սա միանգամից երկու հիմնական ուղղության է խփում. առաջինը` իր այդ հայտարարությամբ Վ. Պուտինն ընդգծում է անմիջական ժառանգական կապը Ռուսական կայսրության, ԽՍՀՄ-ի եւ ներկայիս Ռուսաստանի միջեւ: Երկրորդը` քաղաքացիության հեշտացված կարգ խոստանալովª ՌԴ նախագահը ժառանգական այդ կապը տեղափոխում է նաեւ իրավական հարթություն:
Ավելի ճիշտ պատկերացնելու համար, թե այս նախաձեռնությունները կյանքի կոչելու դեպքում ի±նչ պատկեր կարող է ձեւավորվել նախկին հետխորհրդային տարածաշրջանում, հիշենք նաեւ, որ վերադառնալով Կրեմլª Վ. Պուտինի առաջին քայլերից մեկը ՌԴ արտաքին քաղաքական նոր հայեցակարգը ներկայացնելն էր, եւ դրանով Ռուսաստանի արտաքին գործունեության թիվ մեկ շեշտադրումը դրվում էր ԱՊՀ-ի վրա, ավելի կոնկրետ` նախկին հետխորհրդային երկրների հետ ինտեգրացիոն մեխանիզմների: Իհարկե, մինչ Պուտինի վերադարձն էլ հենց նրա նախաձեռնությամբ սկիզբ առան նման գլոբալ նախաձեռնություններ, մասնավորապես` պաշտոնապես սկիզբ դրվեցին Մաքսային եւ Եվրասիական միությունների ստեղծման ծրագրերին, որոնցից հատկապես Եվրասիական միությունը որոշակի ուղղություններով նախատեսում է ինտեգրացիոն այնպիսի մեխանիզմներ, որոնք նույնիսկ ԽՍՀՄ-ում այդ աստիճան բարձր մակարդակի չէին: Իհարկե, Եվրասիական միության ստեղծման համար նախատեսված է հնգամյա ժամանակահատված: Սակայն արդեն քիչ-քիչ լրանում է Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի կողմից համապատասխան պայմանագրի ստորագրման տարելիցը, սակայն կարծես թե ԱՊՀ մյուս երկրները, այսպես ասած, այնքան էլ իրենց կոտորելով չեն նետվում դեպի այդ կառույցը: Ընդ որում, եթե որոշ ԱՊՀ երկրներ (օրինակ` Ուկրաինան, Ուզբեկստանը) բավականին դժկամորեն խոսում են այլ ձեւաչափերով այդ միության հետ համագործակցելու մասին, մի շարք երկրներ էլ (ասենք` Վրաստանը) բացահայտորեն դեմ են դրան: Գումարած դրան` դեռ ձգձգվում է Կենտրոնական Ասիայի այն երկրների միանալը Եվրասիական միությանը, որոնց անդամակցության հետ կապված ի սկզբանե որեւէ կասկած չկար: Մի խոսքով, Եվրասիական միության ձեւավորումը կարծես թե տեղապտույտի մեջ է հայտնվել, համենայնդեպս, դեռ երկար ժամանակ է պահանջում: Մինչդեռ բուռն արագությամբ զարգացող աշխարհում հենց այդ ժամանակն է, որ կարող է Ռուսաստանին չբավարարել:
Եվ ահա, տպավորությունն այն է, որ շրջանառության մեջ է դրվում մի նոր մեխանիզմ, որը կարող է շեշտակիորեն արագացնել ԱՊՀ երկրների ինտեգրացիոն գործընթացները: Պատկերացնենք այսպես. Ռուսաստանը ոչ միայն սկսում է հեշտ ու հանգիստ քաղաքացիություն տալ բոլոր նրանց, ովքեր ծնվել են ԽՍՀՄ-ում, այլ նաեւ խոստանում է կենսաթոշակ (աշխատանքային բնույթի այլ խոստումներ կամ ծրագրեր, համոզված ենք, որ եւս կլինեն), որը 5-6 անգամ բարձր է, ասենք` հայաստանյան կամ վրացական կենսաթոշակից, մոտ 8-9 անգամ էլ` մոլդովական կամ տաջիկական կենսաթոշակից: Եվ հարց է ծագում, թե դրանից հետո հիշատակված երկրների որքա±ն քաղաքացիներ կդիմեն հեշտացված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալու խնդրանքով. առանց երկար-բարակ մտածելու էլ կարելի է ասել, որ այդ երկրների բնակչության եթե ոչ մեծամասնությունը, համենայնդեպս, պատկառելի մասը: Եվ ավելին ասենք, ուկրաինական վերլուծաբաններից մեկի գնահատմամբ, նույնիսկ այդ երկրի բնակչության կեսից ավելին չի հապաղի ստանալ ռուսական քաղաքացիություն: Մի խոսքով, շատ մեծ է հավանականությունը, որ հիշատակված ծրագիրը լայն թափով գործարկելուց հետո, այնպես, ինչպես, ասենք` Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի բնակչության հիմնական մասն են այսօր ՌԴ քաղաքացի, նույն կերպ ԱՊՀ գրեթե բոլոր երկրների բնակչության պատկառելի մասը կարող է փոխել իր քաղաքացիությունը: Թե դա միանգամից ինչ կերպ է փոխելու առանձին վերցրածª այդ երկրների եւ, խոշոր հաշվով, ներկայիս ԱՊՀ-ի քաղաքական դեմքը, դժվար չէ պատկերացնել, ինչպես նաեւ դժվար չէ պատկերացնել, թե արդյունքում ողջ ԱՊՀ-ով մեկ ի±նչ չափով է մեծանալու Ռուսաստանի քաղաքական ներկայությունը: Արդյունքում ստացվում էª մի շարք պետություններ` բնակեցված հիմնականում ՌԴ քաղաքացիներով: Իսկ այդ կետից արդեն Եվրասիական միության կամ, կոպիտ ասած, ԽՍՀՄ-ի վերականգնման ծրագրերն իրականացնելը դառնում է տեխնիկայի խնդիր:
ԳԱԼԻՍ ԵՆ ԿՈՇՏ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ
Իսկ շտապելու խնդիր Ռուսաստանն իրոք ունի: Բանն այն է, որ շրջանառվում են նաեւ ամերիկյան քաղաքական գաղափարախոսների այն տեսակետները, որ Իրան-Սիրիա ուղղությամբ աշխարհաքաղաքական շարունակությունն է լինելու Կենտրոնական Ասիան: Եվ դրանով կամբողջանա Չինաստանի սահմաններից մինչեւ Միջերկրական ծով ձգվող այն բաժանարար գիծը, որը Ռուսաստանին կրկին կանջատի դեպի հարավ` Հնդկական օվկիանոսի տարածաշրջան ելքից: Այսինքն` եթե այսօր խնդիրներ առաջանան նախ Սիրիան պաշտպանելու հարցում, ապա Իրանի պաշտպանությունը արդեն դառնում է անիրատեսական: Իսկ Սիրիա-Իրանի հատվածի պաշտպանությունը առանց նախª Հարավային Կովկասի, ապաª Կենտրոնական Ասիայի երկրների ներգրավման ռուսաստանյան ինտեգրացիոն ծրագրերի մեջ, պարզապես հնարավոր չէ:
Այս տեսանկյունից նախ նկատենք, որ Ադրբեջանից հերթական անգամ հնչեց կիսապաշտոնական հայտարարություն, թե իրենք հետաքրքրված չեն ԱՊՀ ինտեգրացիոն ծրագրերով: Խոսքը մասնավորապես` Ադրբեջանի Մաքսային պետական ծառայության պետ Այդըն Ալիեւի այն հայտարարության մասին է, ըստ որիª ՙԱդրբեջանի իշխանությունները շահագրգռված չեն անդամակցել Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի Մաքսային միությանը՚: Ընդհակառակը` Ա. Ալիեւը ակնարկում է, որ Ադրբեջանը միանգամայն այլ կուրս է վերցնում ու միանում է թյուրքախոս երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհուրդ ստեղծելու մասին Թուրքիայի առաջարկին:
Իհարկե, դա սպասելի էր, հաշվի առնելով այն կտրուկ հակառուսական եւ հակաիրանական դիրքորոշումը, որ գնալով ամրապնդվում է Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ: Այլ հարց է, թե արդյունքում Ադրբեջանում գնալով խմորվող նոր ազգամիջյան հակասությունները, ի վերջո, չե±ն տանի այդ երկրի հետագա մասնատման:
Վրաստանի հարցում եւս դժվար է նոր բան ասել. Սահակաշվիլիի ղեկավարած իշխանության դիրքորոշումը Ռուսաստանի հետ կապված վաղուց է հայտնի, եւ այստեղ հիմնական ինտրիգը նրանում է, թե առաջիկա խորհրդարանական ու նախագահական ընտրություններին Ռուսաստանում իր միլիարդները կուտակած Իվանիշվիլին կկարողանա± վերցնել Վրաստանի իշխանությունը:
Սակայն, միաժամանակ, այսօր էլ վրացական կողմից հնչում են որոշակի կոշտ հայտարարություններ, որոնցում, բավականին հետաքրքիր տոնայնության փոփոխություն կարծես թե կա: Օրինակ, օրերս Հայաստանում գտնվող Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն այդ այցի նախաշեմին հարցազրույց էր տվել ՙԷխո Մոսկվի՚ ռադիոկայանին, որտեղ մասնավորապես անդրադարձ կար ինչպես աբխազական երկաթգծին, այնպես էլ Իրան-Հայաստան երկաթուղային ծրագրին, այսինքն` այդ կերպ Ռուսաստանը, Վրաստանն ու Հայաստանը Իրանին կապելու գաղափարին. ՙԵրկաթուղու վրացական հատվածը այն պակասող օղակն է, որի մասին Կրեմլում վաղուց էին երազում՚,- ասել է Վաշաձեն: Նկատենք, որ այդ բավականին կծու տոնայնությունից հետո Վաշաձեն հավելում է. ՙԲայց մինչեւ որեւէ քայլ անելը հարկավոր է մի լավ մտածել, թե ինչ է ստանում Վրաստանն այդ ամենից՚: Այսինքն` գոնե տեսականորեն Վաշաձեն այդպես էլ չի ասում, թե որեւէ պարագայում Վրաստանը չի միանա նախ Աբխազական երկաթուղու վերագործարկմանը, ապա` այդ ուղով Իրան հասնելու գաղափարին: Ժամանակին Վրաստանն այս հարցում շատ ավելի կոշտ տոնայնություն ուներ, իսկ հիմա պարզապես հարցնում է, թե ո±րն է իր շահը: Եվ ասել, թե հայաստանյան այցից առաջ այդ երկրի ԱԳ նախարարը հենց այնպես, իմիջիայլոց խոսեց ինչպես Ռուսաստան-Իրան երկաթուղային կապի, այնպես էլ` դրանում իր երկրի շահի մասին, միամտություն կլիներ: Ընդ որում, այն արտահայտությունը, թե այդ մասին ՙԿրեմլում վաղուց էին երազում՚, թերեւս, Վաշաձեի մտքի հիմնական բանալին է: Եթե այդքան երկար երազում են, գալու է, չէ±, մի օր, երբ Կրեմլը փորձելու է իրականացնել իր երազանքները: Անշուշտ, եթե Սիրիայում կամ Իրանում իրավիճակը հասնի պատերազմի, ապա միանշանակ Կրեմլը մի ժամ անգամ չի սպասի իր այդ երազանքն իրականացնելուն. պարզապես կվերցնի եւ կբացի Վրաստանով անցնող Ռուսաստան-Հայաստան երկաթուղին: Առավել եւս, որ Վաշաձեն էլ է պնդում, թե այդ գիծը ռուսներին պետք է միայն ՙԳյումրիի ռազմաբազան ապահովելու՚ համար:
Եթե նույնիսկ պատերազմը չպարտադրի դա անել, էլի, խոշոր հաշվով, պատկերը նույնն է. պատերազմը կանխելու համար Ռուսաստանին խիստ անհրաժեշտ է մեր տարածաշրջանում ունենալ առավելագույն ռազմական ներկայությունը: Տեղեկություններ կան, որ բացի հայաստանյան ռազմաբազան գերարդիականացնելուց, Ռուսաստանը պատրաստվում է նաեւ առնվազն կրկնապատկել դրա թվակազմը` հասցնելով մոտ 10 հազար մարդու, ինչը մեկ լիարժեք դիվիզիա է նշանակում: Դրանից էլ զատ` Իրանը վերջին ժամանակներս ավելի եւ ավելի համառ տոնով է հորդորում Ռուսաստանին` եւս մեկ ռազմաբազա հիմնել անմիջապես իր հարեւանությամբ, ենթադրաբար` ԼՂՀ-Իրան սահմանային հատվածում: Իսկ դա էլ ավելի ակտուալ է դառնում, երբ գնալով սրվում են ռուս-ադրբեջանական եւ Իրան-Ադրբեջան հարաբերություններն, ու Ադրբեջանում էլ գնալով ավելի ու ավելի շատ են նկատվում ԱՄՆ-ի եւ Իսրայելի ռազմական ներկայության հետքեր: Քաղաքական առումով թե դա ինչ է նշանակում, դեռ հարցի մի կողմն է: Սակայն այդ երկրորդ ռազմաբազան տեխնիկական առումով ենթադրում է ռազմական մատակարարումների շատ ավելի մեծ ծավալներ, քան ներկայումս: Եվ այս դեպքում երկաթուղին պարզապես անհրաժեշտություն է:
Մի խոսքով` կան տվյալներ, որ հենց երկաթուղու թեման էր դրված Վաշաձեի հայաստանյան այցի հիմքում: Այսինքն` վրացական կողմի այն մտահոգությունը, որ Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ գործարկել այդ երկաթուղին: Ավելին. մեր աղբյուրների համաձայն` Վ. Պուտինի առաջիկա հայաստանյան այցի շրջանակներում եւս այս թեման գտնվելու է հիմնական ուշադրության կենտրոնում: Իհարկե` միայն ժամանակը ցույց կտա, թե ինչ արդյունքներ կլինեն: Սակայն այս ամենը վկայում է այն մասին, որ ինչպես ԱՊՀ ինտեգրացիոն ծրագրերի, այնպես էլ` Իրան-Սիրիա ուղղությամբ ընդհուպ մինչեւ ռազմական օժանդակության հարցում ՌԴ-ն շատ լուրջ է տրամադրված: Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում պետք է մեր տարածաշրջանում սպասել ռուսական քաղաքականության մի առանձնահատուկ ակտիվացման:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

