ՀԱՎԱՏՔԻՍ, ՊԱՏՎԻՍ, ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՉԴԻՊՉԵՔ

Արխիվ 12-16

ՀԱՎԱՏՔԻՍ, ՊԱՏՎԻՍ, ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՉԴԻՊՉԵՔ



Հայ Առաքելական եկեղեցուց շեղված բոլոր ուսմունքներն ու ծեսերն ու խորհուրդները եթե չեն համապատասխանում Հայ Առաքելական եկեղեցու կանոնական եւ ավանդական սկզբունքներին, պետք է դիտվեն որպես աղանդներ եւ լուսաբանվեն մամուլի կողմից:

ՙԿյանքի խոսքի՚ ՙհուզիչ ու թովիչ խոսքի սեւը՚ տրվեց հուլիսի 13-ի դատական նիստում, ինչն ՙԻրավունքի՚ ընթերցողը կարող է ըմբոշխնել ստորեւ: Մինչ այդ նշենք, որ ՙԿյանքի Խոսքի՚ ներկայացուցչի սրտաճմլիկ ու երկարահունչ մոտ 2,5 ժամ տեւած ճառից հետո, երբ հարց տրվեց վերջինիս, թե ո±ր դրվագով է ոտնահարվել պատիվը, ո±ր դրվագով` արժանապատվությունը, վերջինս այդպես էլ ըստ էության չպատասխանեց, թե օրինակ ՙԿյանքի խոսքն՚ աղանդ անվանելով վերջինիս պատիվն է ոտնահարվել, թե արժանապատվությունը, իսկ միգուցե գործարար համբավը:

Ինչեւիցե, դրանց իրավական ձեւակերպումը եւս տրվեց ՙԻրավունք՚, ՙԱրգումենտի նեդելի՚, ՙԿոմսոմոլսկայա պրավդա՚ թերթերի ներկայացուցիչ, ՙԼեվ Գրուպ՚ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն, ՙԻրավունք՚ թերթի ՙԻրավաբանի ընդունարան՚ էջի հիմնադիր, փաստաբան Լեւոն Բաղդասարյանի կողմից: Ներկայացնում ենք պարոն Բաղդասարյանի դատարանում ներկայացրած ելույթի ամփոփ շարադրանքը:
ՙՀարգելի° դատարան.
1. Պատիվը մարդու բարոյական, քաղաքական, աշխատանքային, գործնական եւ այլ հատկանիշներին հանրության կողմից տրվող օբյեկտիվ գնահատականն է:
2. Արժանապատվությունն անձի կողմից տրվող օբյեկտիվ գնահատականի գիտակցումն է` սեփական արժանիքների ինքնագիտակցումը:
Պատիվը եւ արժանապատվությունը գտնվում են փոխադարձ կապի մեջ, կազմում են օրգանական միասնություն: Չնայած պատվի եւ արժանապատվության անխզելի կապին, նրանց միջեւ էական տարբերությունը կայանում է նրանում, որ պատիվն օբյեկտիվ հասարակական  հատկություն է, իսկ արժանապատվությունը` սուբյեկտիվ ինքնագնահատում:
Համաձայն ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածի` մարդու եւ քաղաքացու` Սահմանադրության 27 հոդվածով ամրագրված հիմնական իրավունքները եւ ազատությունները ՙկարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում այլոց սահմանադրական իրավունքների եւ ազատությունների, պատվի եւ բարի համբավի պաշտպանության համար®: Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններով սահմանված շրջանակները՚:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` արտահայտվելու ազատությունը, ըստ 10-րդ հոդվածի 1-ին կետի, հանդիսանում է ժողովրդավարական հասարակության հենասյուներից մեկը, նրա առաջընթացի եւ նրա յուրաքանչյուր անդամի ինքնաիրացման հիմնական պայմանը. 10-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջների պահպանման պարագայում արտահայտվելու ազատությունը ընդգրկում է ոչ միայն այնպիսի ՙտեղեկություններ՚ կամ ՙգաղափարներ՚, որոնք նպաստավոր են կամ համարվում են անվնաս կամ չեզոք, այլ նաեւ այնպիսք, որոնք վիրավորում, ցնցում կամ անհանգստություն են պատճառում: Այդպիսիք են բազմակարծության, հանդուրժողականության եւ ազատականության պահանջները, առանց որոնց գոյություն չունի ժողովրդավարական հասարակություն՚ (Լինգենսն ընդդեմ Ավստրիայի, թիվ 9815/82, 8/07/1986, ՄԻԵԴ, պարբ. 41):
Նշված սկզբունքներն առանձնահատուկ կարեւորություն են ձեռք բերում մամուլի առումով: Մամուլը կատարում է էական գործառույթներ ժողովրդավարական հասարակությունում: Թեեւ այն չպետք է անցնի որոշակի շրջանակներից, հատկապես այլ անձանց հեղինակության եւ իրավունքների առնչությամբ, այդուհանդերձ, մամուլը կրում է հանրային հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերի վերաբերյալ տեղեկություններ եւ գաղափարներ` իր պարտականությունների եւ պատասխանատվությունների պահպանմամբ տարածելու պարտավորություն: Ոչ միայն մամուլը կրում է նման տեղեկություններ եւ գաղափարներ տարածելու պարտավորություն, այլ հանրությունը նույնպես ունի նման տեղեկություններ եւ գաղափարներ ստանալու իրավունք (Լինգենսն ընդդեմ Ավստրիայի` վկայակոչված վերեւում, պարբ. 41):
Ավելին, լրագրողական ազատությունից ելնելով, պետք է նշել, որ այն ներառում է որոշակի աստիճանի չափազանցության եւ նույնիսկ սադրանքի դիմելու հնարավորություն եւ այդ իմաստով Կոնվենցիայի 10-րդ հոդվածը պաշտպանում է ոչ միայն տեղեկությունների եւ գաղափարների բովանդակային մասը, այլ նաեւ դրանց մատուցման եղանակը (Պրագերն ու Օբերշլիկն ընդդեմ Ավստրիայի, թիվ 15974/90, 26/04/1995, ՄԻԵԴ, պարբ. 38: Դե Հաեսն ու Գիյսելսն ընդդեմ Բելգիայի, թիվ 19983/92, 24/02/1997, ՄԻԵԴ, պարբ. 48: Չեմոդուրովն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 72683/01, 31/07/2007, ՄԻԵԴ, պարբ. 19):
ՙՏեղեկություն՚ տարածելու լրագրողի ազատության առնչությամբ եվրոպական դատարանը նշում է, որ Կոնվենցիայի 10-րդ հոդվածը պաշտպանում է համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող դեպքերի վերաբերյալ տեղեկություն տարածելու լրագրողի իրավունքը, եթե լրագրողը գործում է բարեխղճորեն եւ ճշգրիտ փաստացի հիմքերի վրա ու տրամադրում է ՙվստահելի ու ճշգրիտ՚ տեղեկություն լրագրողական վարքագծի նորմերի հիման վրա (Շաբանովն ու Տրենն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 5433/02, 14/12/2006, ՄԻԵԴ պարբ. 40):
Ինչ վերաբերվում է կարծիք հայտնելու լրագրողի ազատությանը, ապա գնահատող դատողության ճշմարտացիությունը ենթակա չէ ապացուցման: Գնահատող դատողության վերաբերյալ ապացույց ներկայացնելու պահանջը հնարավոր չէ իրականացնել, եւ նման պահանջն ինքնին կարող է խախտել կարծիք հայտնելու ազատությունը, որը Կոնվենցիայի 10-րդ հոդվածով պաշտպանված իրավունքի հիմնարար մասն է: Այդուհանդերձ, գնահատող դատողությունը, որի հիմքում բացակայում են ինչ-ինչ փաստացի հիմքեր, կարող է լինել չափազանցված: Հետեւաբար, խնդիրը կայանում է նրանում, թե արդյո±ք տվյալ գնահատող դատողության համար առկա են եղել բավարար փաստացի հիմքեր (Կարմանն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 29372/02, 14/12/2006, ՄԻԵԴ, պարբ. 41: Գրինբերգն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 23472/03, 21/07/2005, ՄԻԵԴ, պարբ. 30):
Ուստի իմաստազուրկ են դառնում այն բոլոր փաստարկները, որոնք ներկայացվել են հայցադիմումի լրացմամբ, քանի որ հայցվորները ակամա իրենց բառարանային եւ այլ բացատրություններով ընդունել են այն փաստը, որ տպագրվածը չի կարող համարվել վիրավորանք կամ զրպարտություն: Մասնավորապես, վերջիններս հղում են կատարել ՙաղանդ՚ եզրույթի բառարանային բացատրությանը եւ մեջբերել են նաեւ Է. Բ. Աղայանի ՙԱրդի հայերենի բացատրական բառարան՚-ից հետեւյալը` ՙՙաղանդ՚ - 1. Տվյալ եկեղեցու դավանանքից շեղվող կրոնական ուսմունք: 2. Տվյալ երկրում ընդունված կրոնին օտար մի այլ կրոն: 3. Տվյալ աղանդի հետեւորդները: 4. Որեւէ ուսմունքից շեղվող ուղղություն, որեւէ ուսմունքի հիմունքներից շեղվելը: ՙաղանդավոր՚ - 1. Աղանդի հետեւորդ, հերետիկոս: 2. Խմբակային նեղ շահերով ու դոգմատիկ համոզմունքներով առաջնորդվող գործիչ: 3. Աղանդ հանդիսացող, աղանդավորություն պարունակող՚:
Դատարանին է ներկայացվում Վեհափառ Հայրապետին ուղղված իմ գրության պատասխանից մի հատված.
ՙՀարգելի° պարոն Բաղդասարյան.
Տեղեկացնում ենք, որ`
ա. Հայ Առաքելական եկեղեցին որեւէ կապ չունի ՙԿյանքի խոսք՚ կրոնական կազմակերպության հետ: ՙԿյանքի խոսք՚ կազմակերպությունը չի կարող դիտվել որպես Հայ եկեղեցու բաղկացուցիչ մաս:
բ. ՙԿյանքի խոսքը՚ աղանդ է համարվում, որովհետեւ նրա դավանանքն ու ուսմունքը շեղված է առաքելական ճշմարիտ Եկեղեցու հավատքից եւ Սրբազան Ավանդությունից: Նրա ծեսերն ու խորհուրդները չեն համապատասխանում Եկեղեցու կանոնական եւ ավանդական սկզբունքներին: Այն չի ընդունվում, քանի որ չունի առաքելական հաջորդականություն եւ նվիրապետություն՚:
Հարգելի° դատարան, այն կարծրատիպը, որ ձեւավորված է, թե կրոնի ազատության տակ կարելի է զբաղվել հոգեւորսությամբ, իսկ պետությունն էլ պետք է հայտնվի անօգնական կարգավիճակում, ոչ միայն այդպես չէ, այլեւ Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովի 1412 հանձնարարականով կոչ է արվում պայքարել տարբեր տեսակի ու գույնի կրոնական, գաղտնի կամ հոգեւոր բնույթի խմբերի անվան տակ թաքնված կազմակերպությունների դեմ:
Ավելին, Հայաստանի Հանրապետության հիմնական օրենքում ամրագրված է հետեւյալ կարեւորագույն իրավանորմը:
Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է օրենքով սահմանված կարգով գործող բոլոր կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը:
Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու` որպես ազգային եկեղեցու, բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահմանման գործում:
Ցավոք, արդի իրավագիտությունը հաճախ մոռացության է մատնում իր հոգեւոր արմատները, որի բացասական հետեւանքներն աշխարհը զգում է հասարակական, պետական եւ միջազգային հարաբերությունների բոլոր ոլորտներում: Եվրոպական բարեփոխումների կամ աշխարհի նորարարությունների անվան տակ որոշ անհատների կամ կազմակերպությունների կողմից հասարակության գիտակցության մեջ են ներմուծվում այնպիսի ստանդարտներ, որոնք քայքայում ու խարխլում են Եվրոպական եւ աշխարհի քաղաքակրթության հիմքերը, այն նոր աշխարհի հիմքերը, որի հիմնադիրը Հիսուս Քրիստոսն է:
Այն նոր աշխարհի, որը սկսվեց Հայաստանից, քանի որ Հայաստանն առաջին երկիրն էր, որ պետականորեն օրենքի ուժով ընդունեց քրիստոնեությունը` եւ ՀՀ-ում քրիստոնեության կրողը Հայ Առաքելական եկեղեցին է, եւ Հայ Առաքելական եկեղեցուց շեղված բոլոր ուսմունքն ու ծեսերն ու խորհուրդները, եթե չեն համապատասխանում առաքելական եկեղեցու կանոնական ու ավանդական սկզբունքներին, պետք է դիտվեն որպես աղանդներ եւ լուսաբանվեն մամուլի կողմից՚:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում