ՙՙՍԵՐԻԱԼՆԵՐԸ ՙԽՓՈՒՄ ԵՆ՚ ՙԱՐԻ ՏՈՒՆ՚ ԾՐԱԳՐԻՆ

Արխիվ 12-16

ՍԵՐԻԱԼՆԵՐԸ ՙԽՓՈՒՄ ԵՆ՚ ՙԱՐԻ ՏՈՒՆ՚ ԾՐԱԳՐԻՆ

 

Պարզվում է, որ ՀՀ սփյուռքի նախարարության եւ անձամբ նախարար Հրանուշ Հակոբյանի գործին ՙխփողը՚ հեռուստասերիալն է: Քանի դեռ մեր ընթերցողները չեն սկսել տարբեր ենթադրություններ անել, անմիջապես նշենք, որ խոսքը վերաբերում է ՙԱրի տուն՚ ծրագրին:  Իսկ թե ինչ կապ ունի դրա հետ հեռուստասերիալը, իր մամուլի ասուլիսում ՙբացահայտեց՚ ՀՀ ժողովրդական արտիստ ՌԱՖԱՅԵԼ ՔՈԹԱՆՋՅԱՆԸ: Իհարկե, նա ուղղակիորեն չնշեց ՙԱրի տուն՚ ծրագիրը, բայց... Ինչպես ներկայացնում է tert.am-ը, ըստ դերասանի, հեռուստատեսությունը, այդ թվում նաեւ սերիալները, սահմաններ չունեն, եւ դրանք արդեն սկսել են վտանգել Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը: Նա բերեց արտերկրում բնակվող իր ընկերների օրինակը, ովքեր, դիտելով հայաստանյան սերիալները, սկսել են զգուշանալ իրենց երեխաներին միայնակ Հայաստան ուղարկելուց. ՙԱսում են` այդտեղ ՙքիդնեփինգ՚ (երեխաների առեւանգում) կա, վտանգավոր է՚: Դե ինչ, հարգելի° ընթերցողներ, ինձ թվում է` հասկացաք, թե այդ սերիալները որքան շատ կարող են եւ արդեն խանգարում են ՙԱրի տուն՚ ծրագրին, եւ, մեր կարծիքով, սերիալների դեմ պայքարողների առաջամարտիկը պետք է լինի Հրանուշ Հակոբյանը:   
Դերասանը վստահ է, որ ինչպես Արեւելյան Եվրոպայի շատ երկրներ ՙանցան այդ ճանապարհը՚, մենք էլ կհաղթահարենք սերիալները, բայց դանդաղում եւ այդ ճանապարհին սերունդ ենք կորցնում. ՙՄի քանի երեխա, օրինակ, հարցերին պատասխանել են, որ ուզում են դառնալ ՙախրաննիկ՚ ու ՙօլիգարխ՚:
Ժամանակին Ռ. Քոթանջյանը խաղում էր Գոռ Վարդանյանի ՙՎրիժառուն՚ կրիմինալ սերիալում եւ, կանխազգալով հարցը, պատմեց, թե ինչպես է եղել, որ ինքը համաձայնել է, եւ Գոռ Վարդանյանն էլ նկարահանել է այդ ֆիլմը. ՙԻնձ Գոռ Վարդանյանը դիմեց, ես իրեն չեմ մերժել, որովհետեւ, իր պատերազմական ֆիլմը տեսնելով, շատ էի հարգում իրեն, պատերազմական ֆիլմում որոշեցի մասնակցել, ի±նչ իմանայի, որ իրեն այնպիսի առաջարկություն են արել, որից չէր կարող հրաժարվել: ՙԿնքահայրը՚ ֆիլմի դիմաց այնպիսի գումար էին տվել, որ համաձայնեց այն սերիալ դարձնել, բայց, ցավոք սրտի, պատրաստ չէր այդ ֆիլմը դարձնել սերիալ... Ստացվել է ՙվատ տանտիրուհու՚ տարբերակը: Այսինքն` խաշի սպասում են չորս հոգու, գալիս են ութը կամ տասնվեցը: Տանտիրուհին ի±նչ է անում. ջուր է լցնում, ճի±շտ է: Հաճախ էն ջուրն է լցնում, որ տանը կա: Եվ դա հասկանալի է՚:
Դերասանը թեթեւացած շունչ է քաշել, երբ իրեն, ըստ ֆիլմի սցենարի, խեղդել են, ինչը հնարավորություն է տվել արտիստին այլեւս չմասնակցել նկարահանումներին: Մեզ մնում է հուսալ, որ հեռուստասերիալների հերոսներին, ըստ սցենարի, խեղդեն հենց երկրորդ կամ երրորդ սերիայում:
Ռուսական ՙԿոմսուհի դե Մոնսորո՚ եւ ուկրաինական ՙՌոքսաննա՚ բազմասերիանոց ֆիլմերում նկարահանված դերասանը նշեց, որ եթե հեռուստասերիալի դեպքում հեղինակը երրորդ սերիայից հետո չգիտի` ինչ է լինելու հերոսների հետ (սցենարը գրվում է հընթացս), ապա հեռուստատեսային ֆիլմերում գիտի նախապես, ինչը դերասանին հնարավորություն է տալիս աստիճանաբար զարգացնել կերտվող կերպարը:

Կույտը մշակեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում