Կիրակի օրը հայտնի դարձան ՙՈսկե ծիրան՚ Երեւանի 9-րդ միջազգային կինոփառատոնի հաղթողները: ՙԼավագույն խաղարկային ֆիլմ՚ անվանակարգում ՙՈսկե ծիրան՚ մրցանակի արժանացավ Սերգեյ Լոզնիցայի ՙՄշուշում՚, իսկ ՙԱրծաթե ծիրան՚` Անկա Սասնալի ՙՀեռվից սիրուն է երեւում՚ ֆիլմերը:
Ժյուրիի հատուկ մրցանակ ստացավ Խոսե Լուիս Տորրես Լեյվան` ՙԱմառ՚ ֆիլմի համար: ՙԼավագույն վավերագրական ֆիլմ՚ անվանակարգում ՙՈսկե ծիրան՚ մրցանակը ստացավ Էմադ Բուրնաթի եւ Գի Դավիդիի ՙՀինգ կոտրված տեսախցիկ՚, ՙԱրծաթե ծիրան՚` Ալեքսեյ Վախրուշեւի ՙՏունդրայի գիրքը. պատմվածք Վուկվուկայի` փոքրիկ քարի մասին՚ ֆիլմերը: ՙԼավագույն հայկական խաղարկային ֆիլմ՚ անվանակարգում ՙՈսկե ծիրան՚ մրցանակին արժանացավ Նատալյա Բելյաուսկենեի ՙԵթե բոլորը՚ ֆիլմը: ՙԱրծաթե ծիրան՚ բաժին ընկավ ՙՆանա՚ ֆիլմին` ռեժիսոր Վալերի Մասադյան: ՙԼավագույն հայկական վավերագրական ֆիլմ՚ անվանակարգում գլխավոր մրցանակին արժանացավ Կասիանա Տեր-Հարությունյանի, Սեզար Կանանյանի, Գարի Կանանյանի ՙՀայկական ռապսոդիա՚ ֆիլմը: Կարճամետրաժ ֆիլմերի ՙԿորիզ՚ մրցույթում ՙՈսկե ծիրան՚ ստացավ Էդուարդու Մուրուտոյի ՙԵրբ մեռնենք գիշերը՚ ֆիլմը, ժյուրիի հատուկ կարծիքին արժանացավ ՙՊատահական միջադեպի աննշան մանրամասները՚ ֆիլմը` ռեժիսոր Միխայիլ Մեստեցկի: FIPRESCI-ի մրցանակին արժանացավ ՙԳարնան առաջին անձրեւները՚ ֆիլմը, իսկ Էկումենիկ ժյուրիի մրցանակին` ՙԵթե բոլորը՚ ֆիլմը: Էկումենիկ ժյուրիի Հատուկ դիպլոմ ստացավ ՙԱպագան ձգվում է հավերժ՚ ֆիլմը, ռեժիսոր` Օզջան Ալփեր: Հայաստանի Ազգային կինոակադեմիայի մրցանակին արժանացավ ՙՏատիկին դաջվածքները՚ ֆիլմը, Բրիտանական խորհրդի մրցանակին` ՙՀայկական ռապսոդիա՚ կինոնկարը, Հայաստանի Ֆիլմարտադրողների միության մրցանակին` ՙՖիդելի հետ, ինչ Էլ որ լինի՚: ՙՀրանտ Մաթեւոսյան՚ մրցանակը ստացավ ֆրանսահայ ռեժիսոր Տիգրան Ավետիքյանը` ՙՎատ հայրը՚ ֆիլմի համար...