ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ՙՈՍԿԵ ԹԱԼԵՐԸ՚ ՎՐԱՑԻ ԸՆԿԵՐՈՋԸ
Արխիվ 12-16ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ՙՈՍԿԵ ԹԱԼԵՐԸ՚ ՎՐԱՑԻ ԸՆԿԵՐՈՋԸ
ՙ
Ոսկե ծիրան՚ միջազգային 9-րդ կինոփառատոնի պատվավոր հյուրը վրացի հայտնի ռեժիսոր ԷԼԴԱՐ ՇԵՆԳԵԼԱՅԱՆ էր, եւ փառատոնի հետահայաց ցուցադրությունների ՙՌետրոսպեկտիվ՚ ծրագրի շրջանակներում ներկայացվեցին վաղուց ծանոթ ու սիրելի նրա լավագույն ֆիլմերը, որոնք ոչ թե ծաղրում, այլ կարծես հայելու առաջ են կանգնեցնում մարդկանց: Ֆիլմերը, որքան էլ ծիծաղելի են եւ զվարճալի, այդքան էլ լուրջ են եւ որոշ տեսարաններում նույնիսկ թախծոտ: Դրանք պատկերում են առօրեական այնպիսի դրվագներ, որոնք մենք անուշադրության ենք մատնում: Շենգելայան միշտ կարողանում է պահպանել հանդիսատեսի ժպիտը` ծիծաղելին գտնելով նույնիսկ ամենաողբերգականի մեջ, միեւնույն ժամանակ ամենածիծաղելիի մեջ գտնելով ողբերգականը: Ռեժիսոր, ով ՙհին, բարի վրացական կինո՚ հասկացողության կրողներից է, ծնվել է հայտնի արվեստագետների ընտանիքում:
Հայրը` Նիկոլայ Շենգելայան, վրաց կինոյի առաջին վարպետներից էր: Մայրը նշանավոր դերասանուհի Նատո Վաչնաձեն էր, ով իր առաջին կինոդերերից մեկը կատարել է Համո Բեկնազարյանի ժապավենում: Եղբայրը` Գեորգի Շենգելայան, նույնքան տաղանդաշատ կինոգործիչ է: Ի դեպ, Է. Շենգելայայի ՙՍամանաշվիլու խորթ մայրը՚ ֆիլմը 1979 թվականին Երեւանի կինոփառատոնում ստացել է առաջին մրցանակը: Վաղուցվա եւ իսկական բարեկամությունն էր կապում ռեժիսորին շատ հայ գործընկերների, առաջին հերթին` Սերգեյ Փարաջանովի հետ: Նա հասավ Թբիլիսիում Վարպետի ցուցահանդեսի բացմանը նրա` բանտից դուրս գալուց հետո: Նրա ջանքերի շնորհիվ Փարաջանովը նկարահանեց ՙՍուրամի ամրոցի լեգենդը՚ եւ ՙԱշուղ Ղարիբ՚-ը:
Զարմանալի է, բայց պատանին չէր պատրաստվում դառնալ ռեժիսոր, սովորում էր հիդրոտեխնիկի մասնագիտությունը: Բայց մեկ տարի անց քննություն հանձնեց ՎԳԻԿ-ում եւ միակն էր, որ ՙ5՚ ստացավ ՙԳորկու սոցռեալիզմը՚ շարադրության համար: Մորը` Նատա Վաչնաձեին, չէր թույլատրել գալ քննության: Մայրը հասցրեց ուրախանալ որդու` ուսման մեջ ունեցած հաջողություններով եւ զոհվեց ավտովթարից` չիմանալով որդու իսկական փառքի մասին:
- Ինչպիսի±ն եք հիշում Սերգեյ Փարաջանովին` ՙՁեր Սերգոյին՚:
- Անչափ պայծառ, լուսավոր, ով կարողանում էր ամեն ինչից ստեղծել տոներ, ներկայացումներ: Նրա մուսան Սոֆիկո Ճիաուրելին էր, ում շատ սիրում եւ գնահատում էր որպես դերասանուհի: Իմ կազմակերպած Սերգոյի ցուցահանդեսը բացելուց առաջ երկու հոգի այցելեցին ԿԳԲ-ից` որոշելով նախօրոք ՙծանոթանալ՚ ցուցահանդեսին: Ես խորամանկեցի եւ ցույց տվեցի Լենինի հետ կոլաժը: Նրանք երկար ժամանակ դա ուսումնասիրում էին, եւ ՙմիջազգային պրոլետարիատի առաջնորդի ներկայությունն՚ ամեն հարց լուծեց: Ես ցանկանում էի հեռացնել կոլաժը, սակայն Սերգոն, ով առանձնակի հումոր ուներ, ասաց. ՙԻ±նչ ես ասում: Դա իմ լավագույն գործն է՚:
- Դուք առաջին անգա±մ եք ՙՈսկե ծիրան՚-ում:
- Այո°: Եվ շատ ուրախ եմ: Բացի իմ կինոնկարներից, Փարաջանովի թանգարանին եմ կոլաժ նվեր բերել: Սերգեյը միշտ ներկայացում էր ստեղծում ցանկացած առիթով, նույնիսկ մի վրացի ընկերոջ գերեզմանին:
- Իսկ ինչպե±ս էին վերաբերվում Փարաջանովին վրացի գործընկերները: Կարծիք կա, որ նրան չէին թույլատրում նկարել Վրաստանում:
- Այն տարիներին արդեն ոչ ոքի չէին աքսորում եւ Փարաջանովին քշեցին հարազատ Թբիլիսի` հոր եւ մոր տուն: 1957 թվականին մենք նկարահանում էինք ՙՍուրամի ամրոցի լեգենդը՚` վատ սցենարով, որն ամբողջովին փոխվեց աշխատելու ժամանակ: Ո°չ, Փարաջանովին ոչ ոք չէր խանգարում:
- Ձեզ անվանում են կոմեդիոգրաֆ: Դա ինչ-որ բան պարտադրո±ւմ է:
- Ամեն ինչ որոշում է հանդիսատեսը, նա տարբեր է, եւ յուրաքանչյուրը ընդունում է իր տեսանկյունից:
- Ինչպիսի±ն է ժամանակակից Երեւանը:
- Ձեր Երեւանը, ինչպես նաեւ Թբիլիսին, դարձել է բոլորովին ուրիշ: Կառուցվում է, չնայած ամեն ինչ չէ լավ, ինչպես նաեւ մեզ մոտ:
- Իսկ ինչիսի±ն է հայկական կինոն` հինը եւ նորը:
- Փառատոնը բացած Համո Բեկնազարյանի ՙՇորը եւ Շորշորը՚ դասական է, որը ես դիտեցի արցունքն աչքերիս: Իմ ժամանակակիցներից շատ էի սիրում Ֆրունզե Դովլաթյանին: Երիտասարդ հայկական կինոն պարզապես չեմ տեսել: Վրաստանում տարեկան նկարահանում են 2-3 ֆիլմ, եւ մեծ ընտրություն չկա: Թբիլիսիում ապրիլի 9-ի իրադարձություններից հետո նկարահանեցի ֆիլմ ու, կարծես թե, մտա քաղաքականություն եւ այդ իսկ պատճառով հաջողություն չունեցա:
- Ի±նչ չեք հասցրել անել, եւ ո±րն է Ձեր գլխավոր ձեռքբերումը:
- Ինձ համար բարդ է խոսել իմ ֆիլմերի մասին. նրանց գովում են, քննադատում: Այլ կերպ հնարավոր չէ. առանց քննադատության արվեստ չկա: Բայց իմ ֆիլմերը իմ երեխաներն են, իսկ նրանց պարզապես սիրում են` ինչպես բոլոր ծնողները: Իսկ ձեռքբերումը իմ դուստրերն են:
- Մտածո±ւմ եք հայկական կինոյի հետ համագործակցության մասին, եւ ի±նչ է Ձեզ համար Հայաստան բառը:
- Հայ ժողովրդի եւ Հայաստանի նկատմամբ միշտ տածում եմ հարգանք եւ մեծ սեր: Հայկական մշակույթը շատ բանով ազդել է վրացականի վրա: Հայկական կինոն, որը ես գիտեմ, մեծ մասամբ հետաքրքիր է: Իսկ Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունը մեծագույններից է, համաշխարհային նշանակության:
Կ. Քալանթարը, Ֆ. Դովլաթյանը եւ Է. Շենգելայան կապված էին ամուր բարեկամությամբ: Շատերի հիշողության մեջ թարմ են ՙհայկական եւ վրացական կինոյի օրերը՚: Այդ ավանդույթները հարկավոր է շարունակել: ՙՈսկե ծիրան՚ փառատոնում Էլդար Շենգելայային շնորհեցին ՙՓարաջանովի ոսկե թալեր՚` համաշխարհային կինոյում վաստակի, հայ-վրացական բարեկամության զարգացման, ինչպես նաեւ Սերգեյ Փարաջանովի կենսագրության մեջ ունեցած ներդրման համար:
ՍՎԵՏԼԱՆԱ ԱՎԱԳՅԱՆ

