ՄԱՀՎԱՆ ՙՊԱՅՄԱՆԱԳԻՐ՚-2
Արխիվ 12-16ՙԱրգանդի միոմա՚ ախտորոշմամբ 2011թ. մարտի 22-ին վիրահատված եւ վիրահատումից 24 ժամ անց մահացած 53-ամյա Թերեզա Սիմոնյանի դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործի ավելի, քան տարօրինակ վարույթին ՙՀետաքննությունը՚ առաջին անգամ անդրադարձել էր 2012թ. մարտի 16-ի թիվ 29 համարում: Այս պահի գործընթացները հիմնավոր տեղիք են տալիս եզրակացնելու, որ քրեական վարույթի իմիտացիան հասել է իր գագաթնակետին:
Ինչու` իմիտացիա±ն…
ՙՔՐԵԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Քրեական գործ հարուցելու համար ՀՀՈ քննչական գլխավոր վարչության Կենտրոնի քննչական բաժնից պահանջվել էլ ավելի, քան 5 ամիս եւ… Երեւան քաղաքի դատախազի որոշումը` վերացնել ՙՆյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին՚ քննիչ Գ. Բեգոյանի որոշումը: Արդեն քրեական գործի սահմաններում իրականացվել էր համալիր կրկնակի դատաբժշկական փորձաքննություն…
Ըստ դրա պետք էր եզրակացնել (եւ այդպես էլ կար), որ առաջին փորձաքննությունը չէր բավարարել վերահսկողություն իրականացնող դատախազությանը: Ցավոք, երկրորդ փորձաքննությունն էլ լիարժեք համարել չէր կարելի, քանի որ հանգուցյալ Թերեզայի ազգականները այս անգամ էլ չստացան իրենց հուզող հարցերի պատասխանները: Ավելին. փորձագիտական եզրակացությունը հաստատեց, որ այդ հարցերի պատասխաններից փորձագետները պարզապես խուսափել էին, դրանով իսկ անուղղակի փաստելով. անգամ մարդու մահը չի կարող հաղթահարել գերատեսչական շահերը…
ԹԵՐԵԶԱ ՍԻՄՈՆՅԱՆԸ ՄԱՀԱՑԵԼ Է... ՙԳԻՏԱԿՑԱԲԱՐ՚
Ըստ փորձագետների` տիկին Սիմոնյանը ՙգրավոր տեղեկացվել է բարդությունների, ընդհուպ մահվան մասին՚: Ցավալի է, բայց փաստ. վիրահատական սեղանին պառկող հիվանդը պարտավոր է ստորագրել պայմանագիր, որում նշվում է վճարման ենթակա գումարի չափը եւ… մահանալու հավանականությունը: Հասկանալի է, որ հիվանդի կողմից այդ պայմանագիրը ընկալվում է որպես տհաճ, բայց անհրաժեշտ ձեւականություն: Առավել եւս այն հիվանդների համար, որոնք համոզված են, որ պառկում են ոչ այնքան բարդ վիրահատության: Իրականում…
Թերեզա Սիմոնյանը մահացել էր ՙթոքերի անոթների թրոմբոէմբոլիայի հետեւանքով, որը պայմանավորված է եղել ստորին վերջույթների երակների վարիկոզ լայնացումով, որով հանգուցյալը տառապել է կենդանության օրոք՚: Դատաբժշկական այս եզրակացությունը ոչ մասնագիտական լեզվով նշանակում է, որ կնոջ ոտքերից տրոմբ էր պոկվել եւ խցանել անոթները:
Տեյա±կ էր արդյոք Թ. Սիմոնյանը այդպիսի ՙբարդության՚ մասին:
Ոչ, տեղյակ չէր, եւ նախազգուշված լինել այդ մասին չէր կարող, քանի որ նույն փորձագետները փաստել էին. ՙՀամաձայն ստացիոնար քարտի, Թ. Սիմոնյանի մոտ մինչվիրահատական հետազոտությունների ընթացքում ախտորոշվել է ստորին վերջույթների վարիկոզ լայնացում, սակայն չեն եղել տվյալներ, որոնք թույլ կտային կասկածել երակների ֆլեբոթրոմբոզի մասին…՚:
Բժշկական ՙխուճուճ՚ այդ ձեւակերպումը պարզապես փաստում է, թե Թերեզա Սիմոնյանը տրոմբ չի ունեցել: Այդ դեպքում, ինչպես կարող էր այդ կինը բժիշկների կողմից տեղեկացված լիներ այն ՙբարդության՚ մասին, որ նա կարող է մահանալ` ոտքից պոկված տրոմբի պատճառով: Հետեւությունը միակն է. վիրահատելուց առաջ անգամ բժիշկները տեղյակ չէին կամ չէին ցանկացել տեղյակ լինել, որ Թ. Սիմոնյանը տրոմբ ուներ…
Տրոմբը` անբուժելի հիվանդություն չէ: Ավելին` այն դյուրին է հեռացնել եւ դրանից հետո միայն պառկել արգանդի միոմայի բուժման վիրահատության: Այսպիսով. ՙմահաբեր՚ ոչ մի պայմանագիր չի համոզի որեւէ մեկին, թե Թերեզա Սիմոնյանը տեղյակ էր եղել իրեն ակնհայտ սպառնացող վտանգի մասին եւ համաձայնել էր … մահանալ…
ՙ
ԵՎՐԵՅՍԿԻ՚ ՀԱՐՑԻ ՙՀԱՅԿԱԿԱՆ՚ ՊԱՏԱՍԽԱՆԻՑ
Դատաբժշկական երկրոդ փորձաքննությանը քննիչի կողմից հանձնաժողովին առաջադրվել էին հետեւյալ հարցերը.
ՙ… Հնարավո±ր էր արդյոք ֆլեբոթրոմբոզի հայտնաբերումը 03.08.2010թ. ՙԱբովյան պոլիկլինիկա՚ ՓԲԸ-ում կատարված Ս/Վ Դոպլերի կամ 16.03.11թ. նույն պոլիկլինիկայի կողմից նշված վերջին գրառման, ինչպես նաեւ ՙՄոր եւ մանկան առողջության պահպանման գ/հ կենտրոն՚ ՓԲԸ-ում կատարված մինչվիրահատական շրջանում իրականացված հետազոտությունների ընթացքում հրաժարվել վիրահատությունից, կամ նախապես տեղյակ պահել Թ. Սիմոնյանին, կամ նրա հարազատներին հնարավոր բարդության մասին, կամ ձեռնարկել համապատասխան լիարժեք պրոֆիլակտիկ միջոցառումներ Թ. Սիմոնյանի մոտ թոքերի անոթների թրոմբոէմբոլիան բացառելու համար՚:
Հանձնաժողովի պատասխանն էր.
ՙՀամաձայն հիվանդի ամբուլատոր քարտի, 03.08.2010թ. ՙԱբովյան պոլիկլինիկա՚ ՓԲԸ-ում կատարված Ս/Վ Դոպլերի կամ 16.03.11թ. նույն պոլիկլինիկայի կողմից նշված վերջին գրառման, ինչպես նաեւ ՙՄոր եւ մանկան առողջության պահպանման գ/հ կենտրոն՚ ՓԲԸ-ում կատարված մինչվիրահատական շրջանում իրականացված հետազոտությունների, հայտնաբերվել է ստորին վերջույթների վարիկոզ լայնացում, ազդրի երակների փականային անբավարարություն…՚:
Ըստ մեր տեղեկությունների, ՙՄոր եւ մանկան առողջության պահպանման գ/հ կենտրոնը՚ տրոմբ հայտնաբերելուն ուղղված հետազոտություններ իրականացնելու համապատասխան բազա չունի: Վիրահատությունից առաջ, տրոմբի առկայության կամ բացակայության հարցը պարզելու համար, Թ. Սիմոնյանից պահանջվել էր համապատասխան տեղեկություններ ներկայացնել պոլիկլինիկայից: Հետեւաբար, նախաքննության կողմից առաջադրված ՙեվրեյսկի՚ հարցին հանձնաժողովը պարտավոր էր պատասխանել միանշանակորեն եւ այդ պատասխանը պետք է պարզաբաներ, թե որտե±ղ եւ ինչո±ւ չի հայտնաբերվել տրոմբը: Ակնհայտ լայնացած երակների առկայության պայմաններում վարիկոզը ՙհայտնաբերելու՚ համար անհրաժեշտ է ընդամենը ունենալ աչքեր եւ շատ դեպքերում պարտադիր չէ անգամ բժիշկ լինել…
Ավելորդ չէ հատուկ շեշտել, որ պոլիկլինիկայից վերցված փաստաթղթերը ներկայացնելու հաջորդ իսկ օրը Թ. Սիմոնյանը վիրահատվել էր:
ԵՐՐՈՐԴ, ԹԵ ՀԵՐԹԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Հանգուցյալ Թերեզայի ամուսնու համառության արդյունքում քննիչը նշանակել է երրորդ փորձաքննությունը, որին մասնակցելու է նաեւ ամուսինը` տուժողի իրավահաջորդ Հարություն Կարապետյանը: Դեռ գրեթե ծանոթ չլինելով առաջին երկու փորձագիտական եզրակացություններին (Հ. Կարապետյանը թռուցիկ ընթերցել էր դրանք քննիչի աշխատասենյակում, իսկ պատճենները ստացել էր հուլիսի 14-ին), Հ. Կարապետյանը մայիսի 24-ին ներկայացրել էր այն հարցերը, որոնք, ըստ նրա, պատշաճ չէին պարզաբանվել նախորդ հանձնաժողովների կողմից: Դրանք` բժիշկ-մասնագետի հարցեր չեն եւ դրանց պատասխանելու համար հանձնաժողովից չեն պահանջի հատուկ գիտելիքներ եւ ՙխուճուճ՚ ձեւակերպումներ: Միաժամանակ, հստակ պատասխանները, անկասկած, կպարզաբանեն. ո±վ ՙկյանքից բուժեց՚ 53-ամյա կնոջը եւ ովքե±ր են տարիուկես ՙջրում՚ քրեական գործը…
Միգուցեեւ ես սխալվում եմ եզրակացություններիս մեջ:
Ցավալին այն է, որ չափազանց շատ ու ակնհայտ են հակառակը հիմնավորող փաստերը: Այսպես, Հ. Կարապետյանի հարցերը քննիչը հարցաթերթիկում բացակայում են:
Առանց պատճառաբանության…
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

