ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ԹԵ...

Արխիվ 12-16

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ԹԵ...



Հուլիսի 12-ին, Կոտայքի մարզի Առինջ գյուղում հերթական ինքնասպանության դեպքն է գրանցվել: Այս մասին հայտնել են ոստիկանության լրատվական ծառայությունից: 21-ամյա Մարո Գուլոյանը ինքնասպանություն է գործել կախվելու միջոցով:
Ըստ տարածված տեղեկությունների` Մարոն ունի 2 տարեկան մեկ դուստր, 4 ամսական հղի էր: Հարազատները պատմել են, որ մահվանից 20 րոպե առաջ Մարոն զանգահարել է իր զույգ եղբորը` Մհեր Թովմասյանին, կանչել եւ ասել, որ ուզում է բաժանվել ամուսնուց: Խնդրել է երեկոյան ծնողների հետ գալ իր եւ երեխայի հետեւից: Եղբոր գնալուց 20 րոպե հետո հարազատներին տեղեկացրել են, որ Մարոն ինքնասպանության փորձ է արել, եւ նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ աղջիկը մահացել է:
Հայտնի է, որ Մարոյի ամուսինը ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանի ազգականն է: Աղջկա հարազատները չեն հավատում ինքնասպանության վարկածին, կասկածում են, որ Մարոյին խեղդել է ամուսինը: Բանն այն է, որ շրջանառվում են նաեւ խոսակցություններ, որ աղջկա ամուսինը կտրուկ դեմ էր ամուսնալուծվելուն` համարելով, թե դա պատվի խնդիր է: Չնայած, որ իրադարձությունների հետ որոշ առնչություն ունեցողներ ուշադրություն են հրավիրում նաեւ այն հանգամանքի վրա, թե ինչպե±ս ստացվեց, որ Մարոն եղբոր հետ միասին չգնաց, այլ նրան խնդրեց իր ետեւից գալ երեկոյան` ծնողների հետ: Այսինքնª ծնողներին սպասող աղջիկն  ինչո±ւ պետք է իր վրա ձեռք բարձրացներ, եթե գտել էր իր խնդիրների լուծման ելքը` ամուսնալուծությունը...
Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացանք, որ դեպքի առթիվ Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` 110 հոդվածի առաջին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը): Այդ հոդվածի առաջին մասով սահմանվում է սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը, այն պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով: Փաստի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:
Վերոնշյալ ընտանիքի մասին կարծիք իմանալու ակնկալիքով դիմեցինք Առինջի գյուղապետ ԳԱԳԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, ով անհասկանալի վրդովված տոնով ասաց. ՙԵս ի±նչ իմանամ` ինչ է եղել, բանուգործ չունե±ք, նստել եք, մարդկանց դժբախտության մանրամասներն եք փորփրում: Նորմալ, աշխատող ընտանիք է, երբեք նրանցից բողոք չենք լսել, ղալմաղալներ չեն արել: Ընտանիքը մութ անտառ է, ոչ մեկը Ձեզ ստույգ ոչինչ չի կարող ասել, որովհետեւ շատ փակբերան ընտանիք էր: Եթե ես գյուղապետ եմ, դա չի նշանակում, որ բոլոր ընտանիքների կոնֆլիկտների պատճառները պետք է իմանամ՚:
Իսկ մեր այն հարցին, թե ամուսինը կնոջը կարո±ղ էր հասցնել ինքնասպանության կամ ինքը սպաներ, համայնքապետն այսպես պատասխանեց. ՙԷլ Ձեր ոչ մի հարցին չեմ պատասխանելու, դրա համար կա ոստիկանություն՚:
Մանրամասներ իմանալու դեպքում կտեղեկացնենք ընթերցողներին:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում