ՄԵՐ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԵԴԱԼՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՄԵՐ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԵԴԱԼՆԵՐԸ



Հուլիսի 27-ին Լոնդոնում տեղի կունենա 30-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Քառամյակի գլխավոր մարզական իրադարձությանը Հայաստանը կներկայանա 25 մարզիկներով:
Այսօր ներկայացնում ենք նոր ժամանակներում Հայաստանը ներկայացնող օլիմպիական չեմպիոններին:
Մարմնամարզիկ Հրանտ Շահինյան` 1952 թվական, Հելսինկի,15-րդ Օլիմպիական խաղեր:
Մարմնամարզիկ Ալբերտ Ազարյան` 1956 թվական, Մելբուռն, 1960 թվական, Հռոմ, 16-րդ եւ 17-րդ Օլիմպիական խաղեր:
Բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյան` 1956 թվական, Մելբուռն, 16-րդ Օլիմպիական խաղեր:
Հնգամարտիկ Իգոր Նովիկով` 1956 թվական, Մելբուռն, 1964 թվական, Տոկիո, 16-րդ եւ 18-րդ Օլիմպիական խաղեր:
Սկավառականետորդուհի Ֆաինա Մելնիկ` 1972 թվական, Մյունխեն, 20-րդ Օլիմպիական խաղեր:
Ծանրամարտիկ Յուրի Վարդանյան` 1980 թվական, Մոսկվա, 22-րդ Օլիմպիական խաղեր: Մարմնամարզիկ Էդուարդ Ազարյան` 1980 թվական, Մոսկվա, 22-րդ Օլիմպիական խաղեր: Ծանրամարտիկ Հոկսեն Միրզոյան` 1988 թվական, Սեուլ, 24-րդ Օլիմպիական խաղեր:
Հունահռոմեական ըմբշամարտիկ Լեւոն Ջուլֆալաքյան` 1988 թվական, Սեուլ, 24-րդ Օլիմպիական խաղեր:
Արդեն նորանկախ Հայաստանի պատմության մեջ 1992 թվականին Բարսելոնայում կայացած 25-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանը ԱՊՀ միացյալ թիմում նվաճել է 3 ոսկե, 1 արծաթե մեդալ: Ոսկե մեդալի են արժանացել Մնացական Իսկանդարյանը (հունահռոմեական ըմբշամարտ, 75 կգ), Իսրայել Միլիտոսյանը (ծանրամարտ, 70 կգ), Հրաչյա Պետիկյանը (հրաձգություն, կարճափող հրացան, երեք դիրքից, 50 մետր): Ալֆրեդ Տեր-Մկրտչյանը (հունահռոմեական ըմբշամարտ, 54 կգ) նվաճել էր արծաթե մեդալ:
Ատլանտայում (ԱՄՆ) 1996 թվականին կայացած 26-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանը նվաճեց 1 ոսկե` Արմեն Նազարյան (հունահռոմեական ըմբշամարտ, 60 կգ), եւ 1 արծաթե` Արմեն Մկրտչյան (ազատ ոճի ըմբշամարտ, 52 կգ) մեդալ:
2000թ. Սիդնեյում (Ավստրալիա) կայացած 27-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանը նվաճեց 1 բրոնզե մեդալ, որին արժանացավ Արսեն Մելիքյանը` ծանրամարտ, 77 կգ:
2004թ. Աթենքում (Հունաստան) կայացած  28-րդ Օլիմպիական խաղերից Հայաստանը վերադարձավ ձեռնունայն:
Եվ վերջապես, 2008թ. Պեկինում (Չինաստան) կայացած 29-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանը նվաճեց 6 բրոնզե մեդալ. Ռոման Ամոյան` հունահռոմեական ըմբշամարտ, 55 կգ, Յուրի Պատրիկեեւ` հունահռոմեական ըմբշամարտ, 120 կգ, Հրաչիկ Ջավախյան` բռնցքամարտ, 63 կգ, Տիգրան Գեւորգի Մարտիրոսյան` ծանրամարտ, 69կգ, Գեւորգ Դավթյան` ծանրամարտ, 77 կգ, Տիգրան Վարդանի Մարտիրոսյան` ծանրամարտ, 85կգ:

Պատրաստեց Ռ. ԹԱԹՈՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում