ԵՐԲ ԿՀՐԱՊԱՐԱԿՎԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՄԵՂԱՎՈՐԻ ԱՆՈՒՆԸ
Թեեւ շատ ժամանակ է անցել մայիսի 4-ին ՀՀԿ հանրահավաքում փուչիկների պայթյունից, այնուամենայնիվ, հանրությանը դեռեւս քիչ բան են հայտնել, տեղեկատվությունն էլ ոստիկանությունը տրամադրում է ՙթեյի գդալով՚:
Սկզբում ոստիկանությունը տեղեկացրեց, որ պայթյունը տեղի է ունեցել բաց կրակի պատճառով, եւ որ, ըստ փորձագետների, փուչիկները լցված էին մեթանով: Այնուհետ ոստիկանության գլխավոր քննչական վարչության ներկայացուցիչ Արսեն Այվազյանը տեղեկացրեց, որ փուչիկները լցվել են սովորական բալոններից` այնպիսին, ինչպիսին են ավտոմեքենայի համար նախատեսված բալոնները, եւ դա տեղի է ունեցել ոչ թե ինչ-որ հատուկ տեղում, այլ սովորական բնակարանում: Բայց... քննության շահերից ելնելով անուններ չեն հրապարակվում: Բայց բոլոր դեպքերում հարցականներ մնում են: Այդ քննության ո±ր շահն է պահանջում անուններ չհրապարակել, թեեւ միանշանակորեն հայտնաբերված են միջադեպի հետ բոլոր կապ ունեցողները: Համ էլ չի հնչել այն հարցի պատասխանը. դա հանցավոր անփութությո±ւն էր, թե± միտումնավորություն: Գումարած դրան` շատերը ականատեսներից նկատել են, որ պայթուն-հրդեհից հետո հատուկենտ ողջ մնացած փուչիկները շատ սրընթաց ձեւով են սլացել վերեւ, ինչը մեթանի դեպքում գործնականում հնարավոր չէ, եւ պետք է լիներ մեթանից էապես թեթեւ գազ: Այսինքն` չի հնչել պատասխան այն հարցին, թե արդյոք բոլոր փուչիկներն էին լցված մեթանով, թե, այնուամենայնիվ, կային, ասենք, ջրածնով լցվածներ: Գումարած դրան` դեռ չի հնչել պատասխանը, թե ով էր բաց կրակ օգտագործել եւ ինչի համար հենց փուչիկները բաժանելու համար նախատեսված հրապարակի հատվածում: Ինչեւէ, տպավորություն է ստեղծվում, որ այդ պատմության մեջ, այնուամենայնիվ, ինչ-որ կարեւոր գաղտնիք գոյություն ունի, որի հրապարակումը, սակայն, առայժմ նպատակահարմար չի համարվել: