ՙԻՆՉ ՉԵՆ ԿԻՍՈՒՄ ԲՀԿ-Ն ՈՒ ՙԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ՚

Արխիվ 12-16

ԻՆՉ ՉԵՆ ԿԻՍՈՒՄ
ԲՀԿ-Ն ՈՒ ՙԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ՚



Երեկ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ եւ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը իր ունեցած հարցազրույցում հայտարարել է, որ. ՙՙԺառանգության՚ որոշ հին անդամներ, ովքեր հեղինակություն էին վայելում, անհասկանալի գործարքի արդյունքում դուրս մղվեցին, փոխարենը եկան մարդիկ, ովքեր ունեն այլ առաքելություն, այլ հանձնարարություններ: Սրանք անառարկելի փաստեր են՚:
Բացի այդ, տիկին Վարդանյանը կարծես դատապարտել է Րաֆֆի Հովհաննիսյանին այն բանում, որ ՙերկրի համար բոլոր կարեւոր իրադարձությունների ժամանակ զարմանալիորեն Հայաստանում չի լինում: Երբեւէ որեւէ կարեւոր հարցի վերաբերյալ  մնայուն կարծիք չի հայտնում՚: Նշենք նաեւ, որ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ այն կարծիքին է, որ ՙԲՀԿ-ն ճիշտ կանի այլեւս չմասնակցի այն նախաձեռնություններին, որտեղ կլինի ՙԺառանգությունը՚: Իսկ թե ո±ւմ նկատի ուներ տիկին Վարդանյանը ասելով հանձնարարություն կատարող, ԱԺ ՙԱզատ դեմոկրատ՚, կենացասեր ու ԱԼԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ, նախ նշեց, որ ծանոթ չէ, թե ինչ է ասել իր կոլեգան, իսկ երբ մենք ցանկանում էինք ընդամենը մեկ տողով ներկայացնել եղելությունը կենացագետ պատգամավորը իր ոճին համապատասխան ասաց. ՙՉէ, հիմա դուք ինձ պիտի պատմեք, թե ինչ է նա ասե±լ, պետք չի, դա նշանակում է պատմել: Ես կարդում եմ ինքս նյութեր, եթե ինձ դրանք հետաքրքրում են, իսկ դրան ծանոթ չեմ՚: Երբ մենք, այնուամենայնիվ, հասցրեցինք նշել, որ տիկին Վարդանյանը մեղադրանքներ է ուղղել կուսակցությանն ու կուսակցապետին` Արզումանյանն ընդմիջելով մեր խոսքը շարունակեց. ՙԻնձ չի հետաքրքրում, երբ որ կկարդամ, կծանոթանամ եւ գտնեմ նպատակահարմար կարծիք հայտնելու, ձեր զանգին չեմ սպասի, եղա±վ: Եթե ես որեւէ թեմայով ցանկանամ խոսել, չեմ սպասի ինձ զանգեք, թեման պատմեք, հարց տաք, նպատակահարմար լինի` ես կարտահայտվեմ առանց ձեզ՚:
Հավանաբար պատգամավորը եղելությունը շփոթում է պատմություն պատմելու հետ, դե ոչինչ իրեն էլ կարելի է հասկանալ, ամառ է ու շոգ, ինչքա±ն կարող է էս մարդը մեզ սպասի, որ մենք իրեն զանգենք պատմենք, որ ինքն էլ մեզ պատմի: Համ էլ միգուցե իրեն անտեղյակի տեղ է դնում: Շարժվելով առաջ հարցն ուղղեցինք 4-րդ գումարման ԱԺ պատգամավոր, համեստ անգլիասեր, 13 տարեկան բուկլետ պատռող տղաների վրա ոստիկան կանչող ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ, ով էլ նշեց. ՙՉեմ մեկնաբանի, դե հիմա նա իր կարծիքն արտահայտել է եւ ...՚: Եվ անջատվեց կապն, ու պարոն Սաֆարյանը այլեւս չպատասխանեց հեռախոսազանգերին, հավանաբար նա կցանկանար նշել, որ համաձայն է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորի այն մտքի ենթատեքստին, որ ՙով աշխատի, իսկ ով գնա սանատորիա...՚:
Դե իսկ ԲՀԿ-ական որեւէ պատգամավորի մեզ երեկ պարզապես չհաջողվեց գտնել վերը նշված հարցերն ուղղելու համար, քանի որ նրանցից ոմանք, անհասանելի էին, հեռախոսներն անջատված, կամ էլ խիստ զբաղված:

ԱՐՄԵՆՈՒՀի ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում