ՙԴԱՇՆԱԿՑԱԿԱՆԻ ՍԵՐԸ ԳԱՂՏՆԻ ԹՈՂ ՄՆԱ...

Արխիվ 12-16

ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆԻ ՍԵՐԸ ԳԱՂՏՆԻ ԹՈՂ ՄՆԱ...



ՀՅԴ-ն որքան էլ փորձում է իր ներքին խոհանոցը հեռու պահել մամուլից եւ հանրությունից, բայց, այնուամենայնիվ, չի հաջողվում: Երեկ լրատվական կայքերից մեկը` վկայակոչելով իր հավաստի աղբյուրներին, տեղեկություն էր տարածել` նշելով. ՙՀՅԴ Արցախում գործող յոթ կոմիտեներից չորսը որոշում էին կայացրել նախագահական ընտրություններում աջակցել Վիտալի Բալասանյանին: Իսկ երեքը ընդունել էին չեզոք դիրք: Սակայն ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն Հրանտ Մարգարյանի ճնշումների տակ ընդունել է տեղական մարմինների կամքին հակառակ որոշում: Արցախի ՀՅԴ ԿԿ որոշումից հետո Ստեփանակերտի քաղաքային եւ Մարտակերտի շրջանային կոմիտեները որոշում են կայացրել պաշտպանել Վիտալի Բալասանյանին եւ անվստահություն են հայտնել ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեին: Մյուս կոմիտեներում քննարկումները շարունակվում են՚:
Հետեւողական լինելով ՀՅԴ ներքին զարգացումներին` ՙԻրավունք՚-ը պարզեց, որ ՀՅԴ հայաստանյան ներկայացուցիչները այդքան էլ տեղյակ չեն արցախյան գործընկերներից: ՙԱնհնազանդ՚ կոմիտեների նման վարքագծի մասին ՀՅԴ բյուրոյի անդամ, ԱԺ պատգամավոր ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ նշեց. ՙԱռաջին անգամ ձեզանից եմ լսում, դրա համար ոչինչ չեմ կարող մեկնաբանել: Եթե մամուլը դրա մասին ավելի շուտ է իմանում, քան ՀՅԴ բյուրոյի անդամները, ուրեմն` ինչ-որ բան այն չէ, պետք է նախ ստուգեմ՚:
Հուսալով, որ գոնե արցախյան ՀՅԴ-ականները տեղեկություն կունենան ստեղծված իրավիճակի մասին, դիմեցինք Արցախի ՀՅԴ կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ ԴԱՎԻԹ ԻՇԽԱՆՅԱՆԻՆ.
- Այդ լրատվությունը իրականությանը չի համապատասխանում, այն ապատեղեկատվություն է: Մարտակերտի կամ մյուս կոմիտեներից որեւէ կառույց անվստահություն չի ներկայացրել Արցախի ՀՅԴ ԿԿ-ի նկատմամբ: Կա Դաշնակցության մեջ մեկ որոշում, եւ այդ որոշումը հրապարակվել է հուլիսի 7-ին` պաշտպանել Բակո Սահակյանի թեկնածությունը, մնացած ամեն ինչն արդեն ապատեղեկատվություն է: Տարբեր  անձերից, գուցե նաեւ այլ կենտրոններից տարածված լուրեր են, որոնք կարելի է համարել պարզ ցանկություններ, երազանքներ այդ իրավիճակը ի հայտ բերելու համար:
- Պարոն Իշխանյան, այնուամենայնիվ, Ստեփանակերտի քաղաքային եւ Մարտակերտի շրջանային կոմիտեները Վիտալի Բալասանյանին պաշտպանելու մտադրություն ունե±ն:
- Մենք կուսակցական կառույց ենք, եւ յուրաքանչյուրս ունենք մեր ներքին խնդիրը: Իսկ կուսակցության մեջ ամեն մի ներքին խնդիր ունի իր հրապարակման չափը եւ չհրապարակման բաժինը: Այս պարագայում, թույլ տվեք, չպատասխանել, որովհետեւ սրանք զուտ կազմակերպչական հարցեր են, որոնց միայն կուսակցության կառույցի մեջ կարելի է անդրադառնալ:
Այնպես որ, ախորժակներիդ քացախ, ԼՂՀ նախագահական ընտրություններում Վիտալի Բալասանյանին պաշտպանող արցախյան ՀՅԴ կոմիտեներ, Ձեր որոշումները ե°ւ Երեւանում, ե°ւ Ստեփանակերտում ՙավագ կուսակցական ընկերների՚ կողմից ընկալվում են լոկ չիրականացող երազանքներ: Իսկ որ ՀՅԴ-ն իր ներսում լուրջ խնդիրներ ունի, դա անհերքելի փաստ է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում