Ուրբաթ 13-ին տեղի ունեցավ հերթական դատական նիստը, ՙԿյանքի խոսք՚ կրոնական կազմակերպության հայցն ընդդեմ ՙԻրավունք-մեդիայի՚:
Նշենք, որ այս անգամ, հայցվոր կողմի փաստաբանը, ավելի մեղմ գտնվեց իր ճառ կարդալու ժամանակային հարցում եւ այն ներկայացրեց շուրջ 40 րոպեում, ի տարբերություն հուլիսի 12-ին կայացած 1,5 ժամանոց ճառի: Սակայն, բանը նրանում է, որ ՙԿյանքի խոսքը՚ անցել է ակնհայտ շանտաժների դատարանի նկատմամբ եւ հայցվոր կողմի ներկայացուցիչ-փաստաբանը իր խոսքում մասնավորապես կոպտագույնս ակնարկեց, որ, եթե դատարանը հայցը չբավարարի հօգուտ ՙԿյանքի խոսքի՚, ապա դատարանի վճիռը դառնալու է ՄԱԿ-ի եւ այլ միջազգային կառույցների քննարկման, մոնիթորինգի, զեկույցների առարկա: Այս ձեւով, թերեւս, հայցվոր կողմը կարծես զգուշացնում է, եւ, ինչու չէ, նաեւ փորձում է շանտաժի գնալ` հասկացնելով, որ այս կերպ կարող է վնասեն Հայաստանի անունը, եւ որ լավ կլինի, եթե բանը չհասնի դրան: Դե ինչ սա ակնհայտ եւ տիպիկ մոտեցում է նման կազմակերպությունների կողմից, քանի որ շատ աղանդավորական կազմակերպություններ, իրենց շարքերը համալրում են հենց շանտաժի լեզվով, կամ շանտաժի ենթարկելով: Հիշեցնենք մեր ընթերցողին, որ դատի շարունակությունը տեղի կունենա այսօր, ժամը 16:00-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում: ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
ՙՓՈՐՁ Է ԱՐՎԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԴՐՈՇ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ՚
Երեկ տարածվեց հայտարարություն այն մասին, որ ադրբեջանցիները կոտրել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կայքէջը: Այս կապակցությամբ ԲՀԿ առաջնորդի մամուլի պատասխանատու ԻՎԵՏԱ ՏՈՆՈՅԱՆԸ մեզ փոխանցեց, որ փորձ է արվել կոտրելու պարոն Ծառուկյանի վիդեոբլոգը, որը սակայն կանխվել է: - Սա առաջին դեպքն էր, թե նման բան եղել է: - Ոչ, սա առաջին դեպքն է: - Ինչով կբացատրեք, իրենց համար ինչ-որ ահասարսուռ ինֆորմացիա± են տեսել, թե±...: - Ոչ, բնականաբար ոչ մի ահասարսուռ ինֆորմացիայի մասին խոսք լինել չի կարող, պարզապես պարբերաբար տարբեր կայքերի ու պետական մարմինների կայքերի հանդեպ լինում են նման հարձակումներ` ադրբեջանցի հակերների կողմից, որը կոնկրետ այս դեպքում մեր ծրագրավորողների կողմից կանխվել է: - Կա± ապացույց, որ դրանք եղել են հենց ադրբեջանցիներ: - Ես ոչ մի նման բան պաշտոնապես չեմ կարող հայտարարել, մասնագետները ասում են, որ այն ադրբեջանցի հակերների կողմից է արվել, որովհետեւ ադրբեջանական դրոշ տեղադրելու փորձ է արվել: