Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը եւ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին ծննդյան առթիվ շնորհավորելու փոխարեն հանդես են եկել իր մասին տարակարծիք հայտարարություններով:
Փոխոստիկանապետը մասնավորապես նշել է, որ Ժիրայր Սեֆիլյանը ՙՀարսնաքարում՚ մոմավառության ժամանակ չմասնակցեց խզմալյանական բեմադրությանը եւ ինչպես միշտ ստոիկյան կեցվածքով կողքից նայում էր այդ ամենին: Որպես ի պատասխան, չուշացավ նաեւ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի գրառումը. ՙԻ թիվս այլ շնորհավորանքների ու բարեմաղթանքների, Ժիրայրը ստացավ մի բարոյախոսական խրատագիր Երեւանի փոխոստիկանապետից... Ոստիկանության բարոյախոսությունը սովորաբար ձանձրալի է, իսկ մեր դեպքում նաեւ կեղծ ու ցինիկ, քանզի ճչացող կերպով հակասում է նրանց կենսակերպին ու արժեհամակարգին, որի հերթական ապացույցն էր Վահե Ավետյանի հիշատակին նվիրված քաղաքացիների մոմավառության դաժան ու սրբապիղծ ջարդը: Սակայն վերջին այս բարոյախրատական գլուխգործոցը առանձնանում է ցինիկության ու անգրագիտության եզակի մի ներդաշնակությամբ: Անդրադառնալովª մոմավառությանը ներկա Ժիրայրին, մեծապատիվ փոխոստիկանապետ, եթե Դուք որոշել եք անցնել դասական փիլիսոփայության բառապաշարին ու, ժողովրդական խոսքով ասած, սատանի մայլում քյանդրբազություն անել, ապա թույլ տվեք լուսավորել Ձեզ, ասելովª որ մ.թ.ա. Դ դարում Հին Հունաստանում առաջացած ստոիցիզմի ուսմունքը ու ՙստոիկյան կեցվածքով կողքից կանգնել-նայելը՚ ոչ մի կապ ու առնչություն չունեն...՚: Իհարկե, այս ամենից հետո հարց է առաջանումª որքանո±վ է ընդունելի, որ անձի անունից խոսում են մի կողմից ոստիկանության սպան, իսկ մյուս կողմից կինոռեժիսորը: Մեր հարցն էլ օդում կախված չմնաց: - Ինչ եք ուզում ասեմ, ով է փոխոստիկանապետը, ես այդպիսի մարդ չեմ ճանաչում: Եթե խոսքը Ռոբերտ Մելքոնյանի մասին է, ես այդպիսի մարդ չեմ ճանաչում, այդքանն է իմ պատասխանը,- ՙԻրավունքի՚ հետ զրույցում բանից անտեղյակ ասաց ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԸ: