ՙԲՈԼՈՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՄ ՏԱԼԻՍ ՏՐԱՎՄԱՏԻԿ ԶԵՆՔՈՎ ԶԻՆՎԵԼ՚
Երբ թվում է, թե այլեւս առավել աբսուրդային ոչինչ չի լսի հանրությունը, այն տեղի է ունենում հենց մեր կողքին: Դատախազության Կոտայքի մարզի քննության օրինականությունը վերահսկող դատախազ Մեսրոպ Մանրիկյանի գլխավորությամբ մի խումբ անձիք մայիսի 12-ին ՙՌեգնում՚-ի երեւանյան գրասենյակի խմբագիր Ռուբեն Գրձելյանին ընտանիքի ներկայությամբ ծեծի են ենթարկում:
Արդյունքում մեղավորին ու մեղադրյալին նույն քրեական մեղադրանքն է առաջադրվում: Աբսուրդի թատրոն հիշեցնող մերօրյա վառ իրականության մասին ՙԻրավունք՚-ը զրուցեց ՌՈՒԲԵՆ ԳՐՁԵԼՅԱՆԻ հետ: -Ձեր կարծիքով, արդյոք ստեղծված իրավիճակն ակնհայտ հովանավորչության հետեւանք չէ±: - Նախ ասեմ, որ ինձ եւ դատախազ Մանրիկյանի տղային են նույն մեղադրանքը ներկայացրել (117 հոդված` դիտավորությամբ թեթեւ մարմնական վնասվածքներ հասցնել): Իհարկե, այստեղ ակնհայտ հովանավորչության հարց է, որովհետեւ, եթե հենց իր` դատախազ Մանրիկյանի նկատմամբ հոդված կիրառվեր, համենայն դեպս կկասեցվեր իր գործունեությունը մինչեւ դատավարության ավարտը: Իսկ այսպես, նա չի տուժում: - Իսկ մտադիր չե±ք քննիչներին պատասխանատվության ենթարկելու հարց բարձրացնել: - Ես միջնորդություն եմ ներկայացրել քննչական մարմնին, որպեսզի ներգրավվեն գործի մեջ Մ.Մանրիկյանին` որպես մեղադրյալ, այլ ոչ թե տուժած, եւ ինձ էլ ազատեն քրեական հետապնդումից: - Ձեր դեմ հարուցված քրեական գործով ռեալ աջակցություն ստացե±լ եք լրագրողական շրջապատից: - Միշտ զանգում եւ հետաքրքրվում են լրագրող ընկերներս, սակայն դեռ կարիք չկա առանձնապես ակտիվ լինելու: Երբ նորություն լինի, գուցե կարիք կլինի այն ժամանակ: Դեռ, կոպիտ ասած, տրավմատիկ զենք եմ առել, եւ խորհուրդ եմ տալիս բոլոր քաղաքացիներին հետեւել իմ օրինակին: - Երբեւէ Ձեր լրագրողական գործունեության պրակտիկայում լսե±լ էիք, որ ե°ւ ծեծողին, ե°ւ ծեծվողին նույն քրեական մեղադրանքը ներկայացնեն: - Սովորաբար, սա ընդունված ձեւ է, եթե ուզում են, որ կողմերը բարիշեն: Այսինքն` ճնշման ձեւ է, որ վախենամ ու ասեմ` վայ, հեսա դատվելու եմ, ու այս գործից հետ քաշվեմ, գործն էլ ավարտվի գնա: Բայց, թեպետ ընդունված ձեւ է, սակայն իմ դեպքում այդպես չի լինի, ես հետ չեմ քաշվելու: - Այժմ ի±նչ փուլում է գտնվում քրեական գործընթացը: - Քննությունն ավարտված է: Բայց, մենք վերոնշյալ միջնորդությունը ներկայացրեցինք, այդ միջնորդությանն էլ պետք է քննիչը ծանոթանա եւ որոշում ընդունի: Հետո արդեն գործը կուղարկվի դատախազին: