ՙՙԿՅԱՆՔԻ ԽՈՍՔԻ՚ ՀԱՋՈՐԴ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՆ ԱՅՍՕՐ` ՈՒՐԲԱԹ 13-ԻՆ
Արխիվ 12-16ՙԿՅԱՆՔԻ ԽՈՍՔԻ՚ ՀԱՋՈՐԴ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՆ ԱՅՍՕՐ` ՈՒՐԲԱԹ 13-ԻՆ
ՙԿյանքի խոսքն՚ անցել է ՙհուզիչ ու թովիչ խոսքի՚: Երեկ Կենտրոն Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում կայացավ հերթական դատական նիստը ՙԿյանքի խոսք՚ կրոնական կազմակերպությունն ընդդեմ ՙԻրավունք՚ եւ ՙԱրգումենտի նեդելի՚ թերթերի հայցով: Այս անգամ դատալսումը մյուսներից առանձնացավ ՙԿյանքի խոսքի՚ փաստաբան Պապիկյանի սրտաճմլիկ ու երկարաշունչ, մոտ մեկուկես ժամանոց ճառով: Հայցվոր կողմի փաստաբանը սկսեց խոսել ու հիշել ՙԿյանքի խոսքի՚ ՙբարի՚ գործերը, զարմանալիորեն առանձնացրեց, թե իբր այս կազմակերպության շնորհիվ, որքան մայրեր են հրաժարվել աբորտներից եւ այլն, եւ այլն... կարճ ասած, դահլիճում ակնհայտորեն թաշկինակների պահանջարկ կար` արցունքները սրբելու: Իհարկե, եթե վերոնշյալ քայքայիչ աղանդի մասին ունենայինք ավելի քիչ տեղեկություն, գուցե նաեւ հուզվեինք եւ սրտատրոփ սպասեինք, որ հիմա հայցվոր կողմի ուսերին նույնիսկ հրեշտակի թեւեր կաճեն: Ինչեւէ, վերջիններս մի լավ ինքնագովազդվելուց հետո, անդրադարձան բուն թեմային: Հետաքրքրական է, որ ՙԻրավունք՚ թերթի 2011թ. 39-րդ համարում տպված կոլաժի համար հայց ներկայացնող կողմը իր ճարտասանության մեջ մի ծավալուն հատված տրամադրել եւ առանձնահատուկ հաճույքով նշում էր, թե ինչ հագուստներ էին կրում կոլաժի հերոսներ ՙԿյանքի խոսքի՚ պարագլուխ (ի դեպ, վերջիններս, հիշել են նաեւ, որ պարագլուխ բառն էլ է վիրավորական) Արթուր Սիմոնյանն ու դերասանուհի եւ վերջին շրջանում պոռնո սկանդալի հերոսուհի Անժելա Սարգսյանը, ինչպիսի տպավորություն էին թողնում, ինչ տառերով էր վերնագրված նյութը, անգամ չէին մոռացել փոքրիկ սլաքի մասին, որը ցույց է տալիս, թե շարունակությունը թերթի որերորդ էջում է: Ի դեպ, անդրադարձան նույնիսկ Slaq.am-ին: Շատ բնական է, որ կարդում ու հարց եք տալիս` բայց ի±նչ կապ ունի վերոնշյալ լրատվական կայքը: Մենք էլ չհասկացանք, բայց, քանի առիթը տրվել էր հայցվոր կողմը թեմայից բոլորովին անկախ, հիշեց իր բոլոր աչքի գրողներին, այդ թվում Slaq.am-ի խմբագրին: Դե քանի որ խմբագրին հիշել էին, չմոռացան նաեւ երգչուհի Նունե Եսայանին ու նրա Թուրքիա մեկնելու հետ կապված պատմությունն ու վերջինիս հղիությունը: Մի խոսքով, քանի թեմայից շեղվել ենք, ասենք նաեւ, որ մի ծավալուն հատված էլ տրամադրվել էր ՙԵրկիր Մեդիա՚ հեռուստաընկերության ՙԿռվախնձոր՚ հաղորդաշարին, որի հյուրերն էին եղել դերասանուհի, նաեւ կոլաժի հերոսուհի Անժելա Սարգսյանն ու իր ամուսինը: Եվ դա, ՙԿյանքի խոսքն՚ օգտագործում էր ի շահ իրենց, բանավոր արտասանելով հաղորդման որոշ հատվածներ եւ որոշ անհասկանալի փաստեր մեջբերելով` կրկնելով, իբր թե Անժելա Սարգսյանը որեւէ առնչություն չունի ՙԿյանքի խոսքի՚ հետ: Բայց, այդ փաստը հաստատող բավական շատ նյութեր կան, սկսած հենց նրանից, որ Ա.Սարգսյանը ՙ7X70՚ (հայցվոր կողմը հպարտորեն նշեց, որ ՙ7X70՚-ը պատկանում է ՙԿյանքի խոսքին՚) համացանցային հեռուստատեսությունում վկայում է իր աղանդավորության մասին, ինչպես նաեւ պոռնո լուսանկարների տարածման մեջ մեղադրվող Կարեն Արեյանի մայրն է փաստում, թե ինչ հետապնդումներ են եղել այս կրոնական կազմակերպության կողմից: Էլ չենք ասում, որ դերասանուհու քույրը ՙԿյանքի խոսքում՚ բավական մեծ դերակատարություն ունի:
Պատասխանող կողմին բաժին հասավ ելույթ ունենալ այսօր` ուրբաթ, հուլիսի 13-ին, ժամը 16:00-ին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

