ՙՙԱՌԱՎԵԼ ՔԱՆ ՍԱՐՍԱՓԵԼԻ Է, ԵՐԲ ՄԱՐԴԸ ԻՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ՚

Արխիվ 12-16

ՙԱՌԱՎԵԼ ՔԱՆ ՍԱՐՍԱՓԵԼԻ Է, ԵՐԲ ՄԱՐԴԸ ԻՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ
ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ՚



Մենք մի քանի անգամ անդրադարձել ենք գրող ԼԵՎՈՆ ՋԱՎԱԽՅԱՆԻ` քիրվայասիրությունը գովաբանող հրապարակումներին, սակայն այսօրվա անդրադարձը բոլորովին այլ առիթով է: Այս անգամ, ճիշտն ասած, նրա շատ մտքեր մեզ դուր եկան: Մտքեր, որոնք նա արտահայտել էր ՙԱռաջին լրատվական՚-ին տված հարցազրույցում:
Մասնավորապես, նա այսպես է արտահայտվում արտագաղթի վերաբերյալ. ՙԵրկրից թողնել-գնալը որն է: Բա քո քաղաքը, քո գյուղը, քո հոր ու մոր գերեզմանը ո±ւմ ես թողնում-գնում: Քո տեղը ո±վ պիտի սարքի Տունդ: Հա°, խուժան կա, գող կա, ավազակ կա: Դրանց թողնենք, մենք մեր երկրից գնա±նք: Մեր ժողովրդի վրայի սերը պակասել է: Շատ քամեցին, յուղը կտրեցին... Բայց ձեզ թվում է` մենակ ղեկավարներն են վատը: Ժողովուրդն էլ է մեղավոր: Եթե հասարակարգը լիներ էնպիսին, ինչպիսին ես ու դու կուզեինք, շամպայնի խցանի նման ավազակները դուրս կթռնեին՚:
Լրագրողը մի զարմանալի, ավելի ճիշտ` արեւմտամետի հարց է տալիս. ՙՏեսաք, թե ոնց եգիպտացիները ինքնագլուխ, առանց առաջնորդի տապալեցին Մուբարաքին՚: Առանց մեկնաբանության ներկայացնենք պատասխանը. ՙԴու էդ աֆրիկյան երկրների հեղափոխությունների մեջ լավ բաներ ես տեսնում: Ինչքան դու լավ բան ես տեսնում, էդքան էլ ես վատ բան եմ տեսնում: Դրանց ՙազատության առաջամարտիկն՚ էլ ՙԱմերիկայի ձայնն՚ է: Որտեղ շահ է տեսնում, թաթը դնում է էնտեղ: Հիմա մեր երկրում էլ են շատ խոսում ազատության մասին: Բայց, չգիտես ինչու, ազատություն ասելով հասկանում են միայն սեռական փոքրամասնությունների պաշտպանությունը եւ սեռական հարցերը մանրամասն լուսաբանելը: Ազատությունը շատ ավելի լայնարձակ տարածք է ենթադրում: Էդ ինչո±ւ ազատության համար պայքարի տարածքը էդքան նեղացրին: Էդ ինչո±ւ են սեռական փոքրամասնությունների համար երթեր անում, որոշ գրողներ էլ` արանքն ընկած, դոշները բացած ու ծեծելով` նրանց իրավունքներն են պաշտպանում: Էդ ո±ւմ ջեբն են ընկել: Կապիտալի ջե±բը: Անհասկանալի բաներ են կատարվում: Հիմա ես չգիտեմ` Ամերիկան, որ Հյուսիսային Աֆրիկայի ժողովրդին ոտի հանեց, էդքան մարդ կոտորվեց ու դեռ կոտորվելու է, օգո±ւտ է տալիս, թե± վնաս՚:
Ապա, պատասխանելով մեկ այլ հարցի, նշում է. ՙԱզատ ու անկախ երկրում մեր հացը մենք պետք է ստեղծենք: Փրկության ճանապարհը ամեն մեկիս մեջ է: Աստված ճանապարհն է տալիս... Էս փոսից, որը մենակ ղեկավարները չեն փորել, այլ ազգովին ենք արել, պիտի ազգովի էլ դուրս գանք... Կարծում եք` միայն իշխանությո±ւնն է փորել: Ընդդիմությունն էլ է մասնակցել էդ գործին: Ընդդիմությունը, որ խոսում է հայրենասիրությունից, ազնվությունից, նվիրական բաներից, բայց էնտեղ էլ ներկուսակցական ինտրիգներ եմ տեսնում, գործարքներ: Էն, որ մարդը իշխանություններին չի հավատում, սարսափելի է: Բայց առավել քան սարսափելի է, երբ մարդը իր ընդդիմությանը չի հավատում՚:

ԱՄՆ-Ի ԿԵՂԾԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ

Իսկ ահա աշխարհահռչակ ՙSystem of A Down՚ ռոք խմբի հայազգի կատարող ՍԵՐԺ ԹԱՆԿՅԱՆԸ հերթական անգամ աչքի է ընկել Ցեղասպանության ճանաչմանն ուղղված իր հստակ քաղաքական ու քաղաքացիական դիրքորոշմամբ: Նորզելանդական ՙThe New Zeland Herald՚ պարբերականի հետ զրույցում նա պատմել է նաեւ, թե ինչու է իր վերջին ալբոմը նվիրված 1915 թ-ի Հայոց ցեղասպանությանը, եւ այդ հարցում իր ակտիվությունը բացատրում է այսպես. ՙԿարծում եմ, որ իմ գործունեությունն ու քաղաքականացված դիրքորոշումը ծագեց իբրեւ Հայոց ցեղասպանության ժխտման հարցում ԱՄՆ-ի կեղծավորության արձագանք: Ես գիտակցեցի, թե որքան այլ հարցերի` մարդու իրավունքների կամ բնապահպանական խնդիրների մասին են լռում այն բանի համար, որպեսզի քաղաքացիական կապիտալ կուտակեն եւ շահույթներ ստանան՚:
Ինչպես իրավացիորեն նշում է հրատարակչությունը, Թանկյանը Օսմանյան Թուրքիայի իրագործած ցեղասպանության ճանաչմանը ձգտող հայերի խոսափողն է:
ՙՊատմական այս հարցը ձեւ է հաղորդել նրա հայացքներին, նրա երաժշտությանը` լինի ՙSystem of a Down՚ խմբի կազմում կամ որպես մեներգիչ՚,- գրել է թերթը:
Նշենք, որ Նոր Զելանդիան երգչի երկրորդ տունն է:

Կույտը մշակեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում