ՙՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՄՇԱԿՈՒՅԹ, ՈՐԸ ՀԱՐԿԱՎՈՐ Է ՎԱՃԱՌԵԼ ԴՐՍՈՒՄ՚

Արխիվ 12-16

ՙՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՄՇԱԿՈՒՅԹ, ՈՐԸ ՀԱՐԿԱՎՈՐ Է ՎԱՃԱՌԵԼ ԴՐՍՈՒՄ՚



Հայաստանի Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ԵՐՎԱՆԴ ԵՐԶՆԿՅԱՆԻ հետ մեր զրույցն սկսեցինք հեռուստաեթերից, բեմերից հնչող, ընդհանրապես Հայաստանում իշխող երաժշտության վերաբերյալ հարցից:
-Մեզ մոտ երաժշտությունը շատ բազմաոճ, շատ խայտաբղետ է. ամեն ինչ էլ ունենք` ե°ւ շատ լավ, ե°ւ շատ վատ: Ունենք շատ տաղանդավոր մարդիկ, լիդերներ, ովքեր աշխարհի բոլոր ծայրերում կարող են մեր արվեստը ներկայացնել, այդ արվեստի մեջ ունենք նաեւ բարձրագույն դասական երաժշտության նմուշներ: Ունենք ֆիլհարմոնիկ նվագախումբ, օպերայի նվագախումբ եւ երկու էստրադային մեծ կոլեկտիվ` պետական ջազ նվագախումբը եւ հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբը: Հավելեմ, որ ամեն մի հանրապետություն չի, որ ունի երկու մեծ էստրադային կոլեկտիվ... Ընդ որում, նույնիսկ չեմ ուզում ասել, թե ինչքան ցածր ռոճիկ ենք ստանում. դրանից ավելի ցածր չկա: Բայց կարեւորն այն է, որ իր երաժիշտներն իրենց քաղաքացի են զգում. երկար տարիներ պետությունը չէր կարողանում ֆինանսապես պահել մեր նվագախումբը, իսկ այսօր պահում է` ՀՀ նախագահի աջակցությամբ: Արդեն չորս տարի աշխատում ենք աշխատավարձով եւ, ամենակարեւորը, վերջերս ստացանք աշխարհի լավագույն գործիքները: Եվ դա մեզ շատ է ոգեշնչում... Միակ բանը, ինչ որ չունենք, մենեջմենտի ինստիտուտն է արվեստի մեջ: Եվ շոու-բիզնեսը, որը, օրինակ, Ռուսաստանում կա ու աշխատում է, Հայաստանում չկա... Մեր արվեստագետների համար մի Երեւան է, մի Գյումրի ու մի Վանաձոր, որտեղ կարող ենք տարվա ընթացքում մեկական անգամ ելույթ ունենալ: Այսինքն` շոու-բիզնեսի այն մեքենան, որը բերում է մեծ դիվիդենտներ, շահույթներ, Հայաստանում չկա: Հայաստանում կա տաղանդավոր մշակույթ, որը հարկավոր է վաճառել դրսում, բայց այդ վաճառողները չկան, որովհետեւ մեր, այսպես ասած, բիզնեսմեններն ուզում են անպայման իրենց դրած փողը միանգամից ետ բերել: Մենք համբերություն ու նաեւ, ամենակարեւորը, մասնագետներ չունենք: Մի անգամ Ավստրալիայից մի բիզնեսմեն էր եկել, բերեցի մեր փորձին, համերգի նման մի քանի բան ցույց տվեցի, ասաց. ՙՆստած եք ոսկու պարկի վրա ու այդ ոսկին չեք ծախում, բա նման ներուժով նվագախումբը պիտի նստի այստեղ, անվերջ փորձեր անի±: Դուք պիտի արտասահմանից դուրս չգաք՚: Մենք ունենք բարձրակարգ օպերային երգիչ-երգչուհիներ, ովքեր այստեղ ստանում են ցածր ռոճիկ, գնում են արտասահման, նրանց ձեռքերի վրա են պահում, եւ դրա համար գնում ու ետ չեն գալիս: Կան մարդիկ էլ, ովքեր գնում են, երգում, իրենց փողն աշխատում ու վերադառնում հայրենիք, որովհետեւ գիտեն, որ այստեղ է իրենց տունը: Բայց բոլորն այդքան ուժեղ չեն: Ոմանց կարծիքով` ով հնարավորություն ունի, գնում է, իսկ ով չունի, ասում է` չեմ գնա, հայրենասեր եմ: Սակայն դա բոլորովին էլ այդպես չէ. շատերը գնալու հնարավորություն ունեն, գնում, բայց վերադառնում են...  
- ՙԱմերիկաներում՚ ավելի շատ Արմենչիկներն են ընդունվում, իսկ լուրջ երաժշտության համար շուկա չկա...
- Ես այն մարդկանցից չեմ, որ ասեմ` Արմենչիկը ի±նչ է անում: Կարող է` նրա արածն իմ ճաշակին մոտ չէ, բայց այն ՙէլեկտորատի՚ համար, որին ինքը դուր է գալիս, լավագույններից մեկն է: Այսօրվա ռաբիս երգիչներին չեք կարող համեմատել 20 տարվա առաջվա ռաբիս երգիչների հետ. նրանց հետ աշխատում են Հայաստանի լավագույն ջազմենները, երաժիշտները, ովքեր լավ վարձատրվում են: Իմ երաժիշտը ստանում է ամսական 30 հազար դրամ, իսկ նրա երաժիշտը ամեն մի համերգից` 1000 դոլար: Եվ իմ երաժիշտներից էլ կան, ովքեր նրանց հետ էլ են աշխատում, հետո գալիս են, իրենց 30 հազարն ստանում. հասկանում են, որ արվեստ էլ պետք է ներկայացնեն... Իրենց բիզնեսի մեքենան պտտվում է, նրանք կատարելագործվում են, իրենց գործիքավորումները շատ ավելի բարձրակարգ են դառնում, այդ մրցակցությունն սկսում է աշխատել, եւ այն զանգվածը, որը հեշտ ընկալվող երաժշտություն է ուզում լսել, դա է լսում: Հեռուստաալիքներով ցույց են տալիս նրանց համերգները, մինչդեռ ժողովրդին հարկավոր է դաստիարակել: Խորհրդային շրջանում, իհարկե, կային շատ վատ բաներ, որոնք կապված էին կոմունիստական գաղափարախոսության հետ, եւ քաղաքականությունը մտած էր արվեստի մեջ, որը շատ-շատ խանգարում էր, բայց կային նաեւ բաներ, որոնք թույլ չէին տալիս ժողովրդի մակարդակն իջնի, ավելին` գնալով այն բարձրացնում ու բարձրացնում էին: Ես հին համակարգին վերադառնալուն կողմնակից չեմ, բայց կարելի էր պահպանել եղած լավը:
- Օրինակ` դպրոցը:
- Մեր պրոբլեմները սրանք են` կրթություն, մշակույթ, արվեստ, գիտություն եւ սպորտ, ու հարկավոր է սկսել կրթությունից: Ունեինք լավագույն դպրոցը, բայց ինչո±ւ դա կորցրեցինք, նորից սկսեցինք հեծանիվ հորինել:
- Օրինակ` 12 տարվա ուսուցում...
- Թոռս ԱՄՆ քաղաքացի է, ամեն տարի արձակուրդներին երեք ամսով գալիս էր Հայաստան, եւ 9-րդ դասարանն ավարտելուց հետո հասկացա, որ ոչ մի բան այնտեղ չի սովորել, եւ արգելեցի գնալ, թողեցի Հայաստանում, վարձեցի ուսուցիչների` մաթեմատիկայի, հայոց լեզվի: Սովորեց, ավարտեց Պուշկինի դպրոցը, ընդունվեց Կոնսերվատորիա, այն էլ ավարտեց, հետ կգնա, կշարունակի...

Զրույցը` Ռ. ԹԱԹՈՅԱՆԻ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում