ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԸ ՀԻԱՑԱԾ ԵՆ ՄԵՐ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐՈՎ՚
Արխիվ 12-16ՙԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԸ ՀԻԱՑԱԾ ԵՆ ՄԵՐ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐՈՎ՚
Երեկ, մեծ շուքով, Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում տեղի ունեցավ Տերնոպոլի ազգային պետական տնտեսագիտական համալսարանի երեւանյան մասնաճյուղի շրջանավարտների դիպլոմների հանձման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր, այդ թվում` Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան ԻՎԱՆ ՊԵՏՐՈՎԻՉ ԿՈՒԽՏԱՆ, ով ՙԻրավունքի՚ այն հարցին, թե` ինչ զգացողություններով եք այսօր այս միջոցառմանը, դեսպանն ընդգծեց.ՙՆախ պետք է ասեմ, որ այսօր ավելի շատ տոն է ուսանողների համար, իսկ ես` որպես ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան, այստեղ եմ, որպեսզի շնորհավորեմ շրջանավարտներին: Սա այն միակ համալսարանն է, որը կամուրջ է ստեղծում մեր եւ Հայաստանի միջեւ, որը բավական կարեւոր է երկու երկրների համար: Այն առավել ամրացնում է երկու երկրների երիտասարդներին, տեղի է ունենում փորձի փոխանակում եւ այլն: Իսկ ուսանողներին մաղթում եմ, որպեսզի նրանք կարողանան գտնեն իրենց տեղը ավարտելուց հետո եւ, բնականաբար, ավելի ամրացնեն կապերը Ուկրաինայի հետ: Ճիշտ է, այն ամուր է, բայց, կարծում եմ, որ պետք է այն ամրացնել էլ ավելի շատ: Մեզ համար շատ հաճելի է, որ մեր երկրում ունենք բավական մեծ հայկական սփյուռք, ովքեր մոտ 400 հազար հոգի են, նրանք մեր երկրում ունեն ամեն հնարավորություն բավարարելու իրենց պահանջներն ու ցանկությունները, թե° մշակույթի, թե° կրթական եւ թե° մնացած առումներով: Այնպես որ, Երեւանում Տերնոպոլի ազգային պետական համալսարանը մեծ կամուրջ է հանդիսանում մեր երկրների համար, ինչը ես ողջունում եմ՚:
Մեծ ոգեւորությամբ եւ հպարտությամբ իր ուսանողների կողքին էր գտնվում նաեւ վերը նշված համալսարանի ռեկտոր պարոն ՍԱՀԱԿ ՂՈՒԴՐԱԹՅԱՆԸ, ում օրվա խորհրդի եւ համալսարանի հետ կապված մի շարք հարցեր ուղղեցինք:
- Կնշե±ք, թե համալսարանը արդեն որերորդ շրջանավարտն է տալիս:
- Մենք սկսած 2004 թվականից շրջանավարտներ ենք տալիս, ստացվում է, որ սա 8-րդն է:
- Քանի որ համալսարանը Ուկրաինայի երեւանյան մասնաճյուղն է, այդ առումով ձեր դասախոսական կազմը դրսի±ց է, թե± Հայաստանից:
- Մեր դասախոսական կազմը Հայաստանից է, որոնք պրոֆեսիոնալ են եւ լավագույն մասնագետներից են, ճիշտ է ունենք նաեւ ուկրաինուհի դասախոսներ, բայց իրենք ամուսնացած են եւ ապրում են Հայաստանում: Այս պահին դրսից հրավիրված դասախոսներ չունենք:
- Ի±նչ գործուղումներ են ունենում ձեր ուսանողները սովորելու տարիներին:
- Այո, բնականաբար, գործուղումներ կատարում ենք մեր լավագույն ուսանողներին, եւ, պետք է հպարտությամբ նշեմ, որ նրանցից մեկը գործուղվել է Կանադայի Ազգային ժողով: Բացի այդ, պետք է նշեմ, որ մեր ուսանողներին այսուհետ, ամեն տարի պետք է գործուղենք Լեհաստան, այսինքն` մեկ ուսանող, մի ամբողջ կիսամյակ հնարավորություն կունենա անվճար սովորելու Լեհաստանի միջազգային համալսարանում:
- Կնշե±ք, թե էլ ո±ր երկրների հետ ունեք պայմանագրեր:
- Հիմնականում նման պայմանագրեր կնքում է մայր բուհը, իսկ մենք պարզապես օգտվում ենք այդ պայմանագրերից: Ցանկանում եմ ավելացնել, որ մեր դիպլոմը ընդունվում է աշխարհի 82 երկրներում:
- Պարոն Ղուդրաթյան, քանի± ուսանող ունի համալսարանը:
- Այս պահին ունենք մոտ 700 ուսանող, իսկ հիմա մեզ մոտ ավարտում են 120 հոգի:
- Քանի որ բուհն ամեն դեպքում այլ երկրի մասնաճյուղ է, ի±նչ ազգի ներկայացուցիչներ են սովորում հիմնականում ձեզ մոտ:
- Ունենք տարբեր ազգի ներկայացուցիչներ` վրացիներ, ռուսներ, ուկրաինացիներ, հիմնականում` տեղացի հայեր, չնայած որ կան նաեւ հայեր այլ երկրներից ժամանած, օրինակ` Թուրքմենիայից, Ուկրաինայից, Վրաստանից եւ այլն: Իսկ հիմա մեր բուհում ցանկանում են սովորել նաեւ Էստոնիայի հայեր:
- Իսկ ձեր բուհի ուսանողները հիմնականում տղանե±ր են, թե± աղջիկներ, եթե հաշվի առնենք Հայաստանում այսօր դեմոգրաֆիական իրավիճակը:
- Անկեղծ ասած` նման ստատիստիկա չենք անցկացրել եւ կդժվարանամ այդ հարցին պատասխանել, բայց իմ նկատելով կարծես թե հավասար է:
- Նշեցիք, որ այսօր ավարտում են 120 հոգի, ի±նչ եք կարծում, կկարողանա±ն նրանք աշխատանք գտնել իրենց մասնագիտություններով:
- Պետք է հպարտությամբ նշեմ, որ մեր շրջանավարտների մեծ մասն արդեն ունի աշխատանք: Մեր հեռական ավարտածները քաջ իմանալով մեր տված գիտելիքների մասին, ծանոթ լինելով ներքին խոհանոցին, ձգտում են հենց մեզ մոտ սովորել եւ, ըստ էության, աշխատանք գտնելու խնդիր գրեթե չեն ունենում, իսկ գործատուները հիացած են մեր շրջանավարտների ունեցած գիտելիքներով: Մենք բավական լավ ենք վճարում մեր պրոֆեսորադասախոսական կազմին, եւ, միեւնույն ժամանակ, պահանջում ենք որակ: Ի դեպ, Դուք ինքներդ կարող եք համոզվել դրանում` զրուցելով ու հետաքրքրվելով, թե որտեղ են աշխատում, եւ ինչ մակարդակ ունեն մեր շրջանավարտները:
- Դուք որպես բուհի ռեկտոր, ինչ եք կարծում, այսօր երիտասարդների հիմնական մասը ի±նչ մասնագիտություններ են նախընտրում:
- Ճիշտն ասած իմ նկատելով, կոնկրետ մեր բուհում առավել ձգտում կա հաշվառում եւ աուդիտ, ֆինանսներ եւ վարկ, բանկային եւ մաքսային գործ մասնագիտություններին: Եվ ուզում եմ շեշտել, որ Երեւանում գրեթե չկա այնպիսի մի բանկային համակարգ, որտեղ չաշխատեն մեր շրջանավարտները:
- Ի±նչ կմաղթեք ձեր շրջանավարտներին:
- Օգտվելով առիթից ցանկանում եմ կրկին անգամ շնորհավորել մեր բոլոր թե° ներկա եւ թե° նախկին շրջանավարտներին, թող տա Աստված, որ գտնեն իրենց տեղը կյանքում, իսկ մեր տված գիտելիքներն ու դիպլոմը ծառայի իրենց եւ իրենց ընտանիքներին ու մեր հայ ազգին:
Չնայած նրան, որ շրջանավարտները հուզված էին ու ոգեւորված, այնուամենայնիվ, փորձ կատարեցինք զրուցել կուրսի ավագ Ռուզաննա Փիրոյանի հետ, ով ամենայն ոգեւորությամբ էր խոսում բուհի մասին մատնանշելով, որ նա այն երջանիկներից է, ով սովորել է հատկապես այս բուհում. ՙՆախ եւ առաջ ես շնորհակալ եմ այս չորս տարիներից, որ սովորել եմ այս բուհում, իսկ այսօր առավել ոգեւորված եմ, քանզի տեսնում եմ այս իմ տարիների արդյունքը, հպարտ եմ, երջանիկ եւ մի փոքր էլ հուզված: Աստծո կամքով ինձ խորհուրդ տվեցին հենց այս բուհում սովորելու, տեսնում եմ հեռանկար, եւ համոզված եմ, որ կունենամ պայծառ ապագա՚:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

