ՇԱՆՍԵՐ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱՆ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ, ԸՄԲԻՇՆԵՐԸ...

Արխիվ 12-16

ՇԱՆՍԵՐ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱՆ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ, ԸՄԲԻՇՆԵՐԸ...



Երեքշաբթի օրվա ՙԻրավունքում՚ հրապարակել էինք մի հատված ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի պրոռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՄԻՔԱՅԵԼ ԻՍՊԻՐՅԱՆԻ հետ  կայացած հարցազրույցից: Ներկայացնում ենք շարունակությունը:
- Որն է եղել նորանկախ Հայաստանի առաջին օլիմպիադան:
- Ասում են` 1996-ին է եղել, բայց դա սխալ է. առաջին խաղերը, որտեղ մեծ հաջողության ենք հասել անկախությունից հետո, 1992 թվականի օլիմպիական խաղերն էին: Մինչ խաղերը Մինսկում տեղի ունեցավ ԱՊՀ երկրների Մինիստրների խորհրդի նախագահների խորհրդակցություն, որին մասնակցեց նաեւ Խոսրով Հարությունյանը: Վերադարձավ, իմացանք, որ մենք էլ ենք մասնակցելու որպես անկախ Հայաստան, բայց ԱՊՀ կազմում: Սկզբից մեր դրոշակակիրը Հրաչյա Պետիկյանն էր, չորս մասնակից էին ու նաեւ Ալբերտ Ազարյանն էր, ես եւ սպորտկոմիտեի նախագահ Ռաֆիկ Թորոյանը: Ստացանք ՙՀայաստան՚ գրած պաշտոնական ցուցանակ... Հրաչյա Պետիկյանը, Մնացական Իսկանդարյանը, Միլիտոսյանը դարձան օլիմպիական չեմպիոն: Երբ վերջինս դարձավ չեմպիոն, դահլիճում միակ հայը ես էի, հանրահայտ Վասիլի Ալեքսեեւն էլ մարզիչն էր, հարցրեցի` իսկ դրոշ կա±, ասաց` սպասի°ր: Գնաց, եկավ, ասաց. ՙԿա°, մի° անհանգստանա՚: Օլիմպիական ոսկուն անչափ մոտ էր նաեւ ըմբիշ Ալֆրեդ Տեր-Մկրտչյանը. արդեն հաղթում էր, տակից պարտեր էր նստած, մեկ էլ նայեց` ժամանակն սպառվում էր, թուլացավ, մրցակիցը հնարք կիրառեց ու... 1992 թվականին բոլոր հայ չեմպիոնների պատվին բարձրացել է հայկական դրոշը, եւ հնչել է Հայաստանի օրհներգը: Ինձ էլ տվեցին ԽՍՀՄ վաստակավոր մարզչի կոչում: Ու մեր հիմնական հաջողություններն սկսվել են 1992 թվականին` այդ ծանր, սարսափելի տարիներին, երբ երեք ոսկի մեդալ բերեցինք:
- Իսկ ընդհանրապես ի±նչ խնդիրներ կան հայկական սպորտում:
- Սպորտը շատ լուրջ բնագավառ է, սպորտով զբաղվում են բոլորը` փոքրից մինչեւ ամենազառամյալը, եւ սպորտի ղեկավարները պետք է լինեն ամենաուժեղ, խելոք մասնագետները: Ցավոք, ԽՍՀՄ-ից սկսած մինչեւ հիմա  Հայաստանի սպորտի կառավարման ձեւը 15 անգամ փոխվել է, ամեն ինչ խառնվել է իրար... Ամենածանրը սպորտի համար եղել է 1959-68թթ., երբ պետությունը ձեռ քաշեց սպորտից, ստեղծվեց ընդամենը հասարակական կազմակերպություն: Հետո գլխի ընկան, 1968 թվականին սպորտին նորից պետական կարգավիճակ տվեցին... Այսօր մենք չունենք ֆիզիկական կուլտուրայի, սպորտի զարգացման լուրջ ծրագիր, մոտավորապես 3-4 տարի առաջ կառավարություն տարանք մի ծրագիր, որի մեջ առնվազն 18-20 տեղ նշումներ էի կատարել. լիքը թյուրիմացություններ կան... Հայաստանը երեւի այն հազվադեպ երկրներից է, որտեղ չկան բնակչության ֆիզիկական զարգացման կամ ֆիզիկական պատրաստականության չափորոշիչներ` տարիքային խմբեր, սեռ, բնակլիմայական պայմաններ, միջին, լեռնային գոտի, հարթավայրեր եւ այլն: Պետք այնպիսի չափորոշիչներ մշակել, որ ժողովուրդը առողջ լինի: Սարսափելի վիճակ է երեխաների` մարզադպրոց ընդունելու հարցում. ով ում ուզում, ընդունում է: Մինչդեռ պետք է տարիքային ցենզը որոշել վերջնականապես: Նույնիսկ միջնադարյան գիտնականները, որոնք սպորտով մի փոքր զբաղվել են, ասել են, որ մինչեւ երեխան 8-9 տարեկան չդառնա, չի կարելի նրան ինչ-որ բան պարտադրել, թող իր ցանկությամբ շարժվի, վազի, ցատկի... Մինչդեռ այսօր անգրագետ մարզիչը կարող է մարմնամարզիկին ստիպել ՙկաչատ անել՚, որի հետեւանքով մկանային համակարգը սկսում է զարգանալ, ճնշում է ոսկրային համակարգին, չի թողնում` աճի: Օրինակ, բռնցքամարտով թույլ էին տալիս զբաղվել 12 տարեկանից ոչ շուտ, ամեն մարզաձեւ ուներ իր սահմանները...
- Առաջիկա օլիմպիադայից ի±նչ սպասելիքներ ունեք:
- Դժվարանում եմ ասել: Շանսեր պետք է ունենան ծանրորդները, ըմբիշները, բռնցքամարտից մի մասնակից ունենք, Աստված տա, հաջողության հասնի... Չեմ կարծում, որ հաջողության կհասնենք այլ մարզաձեւերում:

Ի ԴԵՊ

2012 թվականի օլիմպիական խաղերում Հայաստանի առաջին ներկայացուցիչներն իրենց ելույթները կսկսեն հուլիսի 28-ին, իսկ վերջին պատվիրակը հանդես կգա օգոստոսի 12-ին:
Ըստ օլիմպիական խաղերի ժամանակացույցի, մերոնցից առաջինը մեդալների համար պայքար կմղեն ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը (60 կգ քաշային կարգ), մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հրաձիգ Նորայր Բախտամյանը (10 մ օդամղիչ ատրճանակով) եւ բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանը (75 կգ քաշային կարգ): Վերջինս հաջող հանդես գալու դեպքում ռինգ կմտնի նաեւ օգոստոսի 2-ին, 6-ին, 10-ին եւ 11-ին:
Ահա մեր մյուս մարզիկների ելույթների ժամանակացույցը.
հուլիսի 29` Արմեն Նազարյան (ձյուդո, 66 կգ), Անահիտ Բարսեղյան (100 մ թիկնալող): Հուլիսի 31` Միքայել Քոլոյան (100 մ ազատ ոճով լող), Առաքել Միրզոյան (ծանրամարտ, 69 կգ): Օգոստոսի 1` Մելինե Դալուզյան (ծանրամարտ, 69 կգ), Տիգրան Գ. Մարտիրոսյան (ծանրամարտ, 77 կգ): Օգոստոսի 3` Արա Խաչատրյան (ծանրամարտ, 85 կգ), Վարդան Փահլեւանյան, Արսեն Սարգսյան (երկուսն էլ հեռացատկ): Օգոստոսի 4` Նորայր Վարդանյան (ծանրամարտ, 94 կգ): Օգոստոսի 5` Արսեն Ջուլֆալակյան (հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 74 կգ), Նորայր Բախտամյան (հրաձգություն, 50 մ օդամղիչ ատրճանակով), Հռիփսիմե Խուրշուդյան (+75 կգ): Օգոստոսի 6` Յուրի Պատրիկեեւ (հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 120 կգ): Օգոստոսի 7` Հովհաննես Վարդերեսյան (66 կգ), Արթուր Ալեքսանյան (96 կգ, երկուսն էլ հունահռոմեական ոճի ըմբշամարտ): Օգոստոսի 8` Մելիք Ջանոյան (նիզակի նետում): Օգոստոսի 9` Քրիստինե Հարությունյան (նիզակի նետում): Օգոստոսի 10` Արման Երեմյան (թեքվանդո, 80 կգ), Միհրան Ջաբուրյան (ազատ ոճի ըմբշամարտ, 55 կգ): Օգոստոսի 11` Հաջիմուրադ Նուրմահոմեդով (ազատ ոճի ըմբշամարտ, 84 կգ): Օգոստոսի 12` Դավիթ Սաֆարյան (ազատ ոճի ըմբշամարտ, 66 կգ):
Աշխարհի առաջին ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը դեռ չի կողմնորոշվել այս տարվա ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությունում իր երկրի դրոշակակիրը լինելու հարցում. ՙԻնձ առաջարկել են դառնալ դրոշակակիր, սակայն ես կարող է այդ իրավունքը փոխանցեմ մեկ ուրիշին: Այդ հարցն այժմ քննարկման մեջ է: 10 օր հետո պարզ կդառնա, թե ով կլինի դրոշակակիրը՚,- պարզաբանել է հանրահայտ թենիսիստը, որն արդեն կատարել է այդ պարտականությունները նախորդ երկու օլիմպիական խաղերի ժամանակ:
2012 թ. օլիմպիական խաղերի բացման արարողությունում դրոշակակակիրներ կլինեն մի քանի այլ թենիսիստներ, մասնավորապես` Մարիա Շարապովան (Ռուսաստան), Ագնեշկա Ռադվանսկան (Լեհաստան), Նովակ Ջոկովիչը (Սերբիա), Ռաֆայել Նադալը (Իսպանիա), Մաքսիմ Միռնին (Բելառուս) եւ Խորիա Տեկաուն (Ռումինիա):
Նշենք, որ Լոնդոնում Հայաստանի պատվիրակությունը եռագույն դրոշով կգլխավորի մեր հայտնի մարմնամարզիկ, 83-ամյա Ալբերտ Ազարյանը:

Պատրաստեց Ռ. ԹԱԹՈՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում