Սյունիքի մարզը հերթական խայտառակ պատմության մեջ է հայտնվել: Խոսքը մարզի գազալցակայաններում գազի գնի մասին է, ու չգիտենք թե ում զոռբայության շնորհիվ են դրանք բարձրացել:
Հայտնի է միայն կոնկրետ փաստը. պատկերավոր ասած, մի գիշերվա մեջ միանգամից աճեցին Սյունիքի բոլոր գազալցակայանների գազի գները: Պատճառը հասկանալու համար, նախ փորձեցինք գլուխ հանել, թե, հիմնականում, ում են պատկանում մարզի գազալցակայանները: Առավել եւս, որ հուլիսի 1-ից գների շեշտակի բարձրացման հետ կապված մեր թերթի միջոցով պարզաբանում ստանալու խնդրանքով էին մեզ դիմել մարզի բազում բնակիչներ: Ինչեւէ, նախ դիմեցինք տարբեր լցակայանների, հարցնելով, թե ո±ւմ Է պատկանում: Պատասխանը գրեթե անփոփոխ էր. ՙՉգիտենք, մենք ՙսպռավոչնի բյուրո՚ չենք՚: Դրանից հետո մնում էր դիմել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին, առավել եւս որ շրջանառվող հրապարակային խոսակցությունների համաձայն մարզի լցակայանների հիմնական մասի տերը հենց նա է: Եվ ահա պատասխանելով մեզ, մարզպետը նշեց. ՙԵս տեղյակ չեմ թե ինչու են բարձրացրել գազի սակագինը: Դրա համար հարցրեք տերերին: Կամ ես ի±նչ կապ ունեմ այստեղ: Իմ անունն ինչու են շոշափում: Ես ոչ մի գազալցակայան էլ չունեմ: Ավելինª իմանալու համար, Սամվել ջան, հարցրու Սարգսյան Լավրենտից: Ինձ էլ հաղորդել են, որ դոլարի բարձրացման հետ կապված խնդիրներ կան, այդ իսկ պատճառով երեւի գազալցակայաններում գազի գները բարձրացրել են՚: Դե արի ու մարզպետի այս պատասխանից հետո գլուխ հանի, թե, ի վերջո, ո±վ է կանգնած այս խայտառակ պատմության ետեւում: Առավել եւս, որ պրն Խաչատրյանը այդպես պնդում է, թե ինքը ոչ մի գազալցակայան էլ չունի: Ընդ որում, գազալցակայանների գազի գները դոլարի հետ կապելն էլ է, մեղմ ասած, տարօրինակ, քանի որ հանրապետության ներսում գազի սակագները պաշտոնապես սահմանում է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, մինչդեռ երկար ժամանակ է, որ վերջինս ոչ մի փոփոխություն չի արել: Բացի այդ, դոլարը հաստատ միայն Սյունիքի մարզում չէ, որ թանկացել է, մինչդեռ գազը հենց միայն այստեղ են թանկացրել: Մի խոսքով, դեռ սպասենք ու տեսնենք, թե ինչ ՙկռուտիտներ՚ են լինելու, ինչեր են հորինելուª ժողովրդի աչքերը փակելու համար: Բայց մինչ այդ նկատենք, որ պետական մի շարք կառույցներ պարտավոր էին հետաքրքրվել Սյունիքի այդ հանկարծակի թանկացումներով, եւ, հուսով ենք, որ այս ահազանգից հետո իրոք տեղներից կշարժվեն: ՍԱՄՎԵԼ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ Սիսիան-Երեւան