ՎԱՐԿԱՅԻՆ ՙԿՐՈՒՏԻՏՆԵՐՆ՚ ՈՒ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՄՏԱՀՈԳՈՂ ՊԱՏԿԵՐԸ

Արխիվ 12-16

ՎԱՐԿԱՅԻՆ ՙԿՐՈՒՏԻՏՆԵՐՆ՚ ՈՒ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՄՏԱՀՈԳՈՂ ՊԱՏԿԵՐԸ



Այն լուրերի շուրջ, թե Հայաստանը պատրաստվում է Ռուսաստանից վերցնել 1 մլրդ դոլարի վարկ, վերջին օրերի զարգացումները բավականին հետաքրքիր են: Հիշեցնենք, որ  այդ թեմային  օրերս անդրադարձավ նաեւ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, որին հաջորդած ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակային պարզաբանումը, մեղմ ասած, միայն տարակուսանքներ է առաջացնում:

ՙԹԱՓԱՆՑԻԿ՚ ՖԻՆԱՆՍՆԵՐ


Այսպես. խոսելով թեմայի շուրջª Ֆինանսների նախարարությունը նման մտքեր է ներկայացնում. ՙՀայաստանի Հանրապետության` որպես զարգացող երկրի, տնտեսական զարգացման թե° միջնաժամկետ եւ թե° երկարաժամկետ առկա սցենարները ենթադրում են բյուջեի դեֆիցիտ, որը, բնականաբար, ֆինանսավորվում է ներքին եւ արտաքին աղբյուրների հաշվին...
Բանակցությունները չեն տարվում այս կամ այն գումարի չափով, այլ քննարկվում են կոնկրետ ծրագրերով եւ ուղղություններով, որոնք համահունչ են երկրի զարգացման պահանջներին եւ դոնորների նախապատվություններին...՚:
Այն, որ Հայաստանում ամեն տարի կա բյուջեի դեֆիցիտ, հայտնի ճշմարտություն է: Փաստ է նաեւ, որ այն փակելու նպատակով ներգրավվում են ինչպես արտաքին, այնպես էլ ներքին միջոցներ: Ընդ որում, վերջին տարիներին, որպես կանոն, բյուջեի դեֆիցիտի մարման հարցում արտաքին միջոցների ներգրավումը գնալով նվազում է: Ու մասնավորապես այս տարի պետբյուջեի մոտ 132,5 մլրդ դրամանոց դեֆիցիտից միայն մոտ 60 մլրդ-ն է (150 մլն դոլարից էլ պակաս) փակվելու արտաքին աղբյուրների հաշվին: Այսինքն` բյուջետային դիֆիցիտը չի կարող բացատրել դրանից 6-7 անգամ ավելի, այսինքն` մոտ 1 մլրդ դոլար վարկ վերցնելու ցանկությունը: Չնայած դրան` Ֆինանսների նախարարությունը շարունակում է. ՙՀայաստանում ամեն տարի քննարկվող արտաքին վարկերի` գործող եւ մոտակա տարիներին նախատեսվող ծավալները վերջերս տատանվում են շուրջ մեկ մլրդ դոլարի շուրջ, որից ամեն տարի իրացվում է դրա 25-50 տոկոսը...՚:  Այսինքն` ուզում են ասել, որ քննարկում են 1 մլրդ դոլարի վարկ, որ գոնե դրա 25-50 տոկոսը, այսինքն` 250-500 մլն դոլա±ր ստանան: Բայց այդ դեպքում էլ աբսուրդի է նմանվում վարկը բյուջեով բացատրելը, քանի որ պետք է արտաքին միջոցներից բյուջեի դեֆիցիտին ուղղվեր 150 մլն դոլար, սակայն վերցվում է դրանից 2-3 անգամ շատ: Ընդ որում, չմոռանանք, որ այդ 1 միլիարդը վերագրվում է միայն ՌԴ-ին, այնինչ այլ երկրներից ու համաշխարհային ֆինանսական կառույցներից եւս մեր չինովնիկները շարունակում են տարբեր վարկեր ստանալ:
Չնայած առանց թվերի էլ փաստ է, որ ուղղակի բյուջետային դեֆիցիտը փակելու համար վարկ ոչ մեկն էլ չի տալիս: Ընդ որում, նախարարությունն էլ է դա անուղղակիորեն հաստատումª ասելով, թե վարկային ծրագրերը քննարկվում են կոնկրետ ծրագրերով եւ ուղղություններով: Ուրեմն պարզապես աբսուրդ է մի կողմից դա ասելը, մյուս կողմից էլ` վարկերը տանել, բյուջեի հետ կապելը:
Սակայն էականը դա չէ. շարունակելով միտքըª Ֆինանսների նախարարությունը հավելում է. ՙՊարտքի ներգրավման տեսանկյունից հարկ չկա առանձնացնելու այս կամ այն երկիրը կամ կառույցը, հարկ է քննարկել դրա ընդհանուր չափը, պայմանները եւ ուղղությունները, ինչն էլ արվում է ամեն տարի` պետական բյուջեի քննարկումների ժամանակ՚: Ի±նչ է, ուզում է ասել, որ այս տարվա պետբյուջեի քննարկումների ժամանակ ներկայացվել է նաեւ 1 մլրդ դոլար արտաքին վարկի շուրջ բանակցելու ծրագի±ր: Համենայնդեպս, մենք նման բան չենք հիշում: Եվ ապա` հետաքրքիր է, թե այդ երբվանի±ց  հարկ չկա ներկայացնելու այն կառույցի կամ երկրի անունը, որի հետ մեր պետությունը բանակցում է վարկ վերցնելու նպատակով: Այդ ի±նչ տարօրինակ գաղտնապահություն է: Եթե ֆինանսների նախարարը գնար, ինչ-որ մեկից անձնական պարտք վերցներ, ապա հաստատ դա հազիվ թե որեւէ մեկին հետաքրքրեր: Բայց տվյալ դեպքում խոսքը պետական վարկի մասին է, եւ նման ՙպարզաբանումից՚ հետո այդպես էլ հազիվ թե որեւէ մեկը գլուխ հանի, թե վերջապես Ռուսաստանի հետ 1 մլրդ դոլար վարկ վերցնելու շուրջ Հայաստանը բանակցո±ւմ է, թե± ոչ: Նկատենք` խնդիրն իրոք պետության համար էական նշանակություն ունի, հաշվի առնելով, որ 1 մլրդ դոլարը, ի վերջո, Հայաստանի համար հսկայական մեծություն է: Առավել եւս, որ ՀՀ արտաքին պարտքը հասել է այն չափերին, որն արդեն սկսել է լրջորեն մտահոգել անգամ մասնագետներին: Ընդ որում, չնայած տարբեր փորձերին, այդպես էլ ամբողջական բացատրություն չկա, թե վերջին մի քանի տարիներին վերցված մոտ 2 մլրդ դոլար արտաքին պարտքը կոնկրետ ո±ր հատվածներում եւ ի±նչ ազդեցություն է ունեցել երկրի տնտեսության զարգացման հարցում: Եվ այդ իրավիճակում պարզապես տխուր է, երբ կան հերթական խոշոր վարկի մասին խոսակցություններ, իսկ պատկան կառույցը, կոպիտ ասած,  դիմում է ՙկրուտիտների՚: Ճիշտ է, ՀՀ Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանն իր Facebook-ի էջում գրեց, թե. ՙՌուսաստանից 1 մլրդ դրամի պարտք ներգրավելու առկա ծրագիրն ակնհայտ ճիշտ հերքում չէ՚, սակայն դա արդեն պաշտոնական տեղեկատվություն չէ: Բացի այդ` փոխնախարարն էլ ասելով` ՙակնհայտ ճիշտ տեղեկատվություն չէ՚, այդպես էլ չի ասում, թե այդ լուրերը կեղծ են:

ԳՆԱԼՈՎ ՃԵՂՔՎՈՂ ԲՅՈՒՋԵ

Իսկ նման իրավիճակում, երբ բազմիցս թափանցիկ գործունեության մասին հավաստիացումներ տված պատկան կառույցներն այդպես էլ հստակ բացատրություններ չեն տալիս, ապա, բնականաբար, քննարկման մեջ են մտնում տարաբնույթ վարկածներ: Եվ այս դեպքում էլ արդեն իսկ շրջանառության մեջ են մտել այն պնդումները, թե նոր խոշոր վարկերը անհրաժեշտ են նախատեսվածի համեմատ հնարավոր ավելի մեծ բյուջետային դեֆիցիտը փակելու նպատակով: Ավելի կոնկրետ, որ պետբյուջեի նախատեսված եկամտային մասի ապահովման հարցը բավականին լուրջ կասկածների տակ է:
Եվ նկատենք, որ բյուջեի կատարման ընթացքն արդեն իսկ որոշակի մտահոգությունների տեղիք  տալիս է: Հիշեցնենք, որ 2011թ.-ի համեմատ, այս տարի բյուջեն պետք է աճի ավելի քան 100 մլրդ դրամով ¥մասնավորապես` հարկային եկամուտների, պետական տուրքերի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով 2011թ.-ի մոտ 773,4 մլրդ դրամի փոխարենª այս տարի պետք է հավաքագրվի մոտ 874,3 մլրդ դրամ¤, եւ ներկայիս տեմպերը, մեղմ ասած, այդ հարցում կասկածներ են առաջացնում:
Կիսամյակային տվյալները ուշանում են, ուստիեւ ասվածը փորձենք հիմնավորել այս տարվա առաջին 5 ամիսների բյուջեի կատարման պաշտոնական ցուցանիշներով:
Նախ նկատենք, որ այդ պաշտոնական ցուցանիշների մեջ էլ որոշ անհասկանալի պահեր կան: Բանն այն է, որ Պետեկամուտների կոմիտեն իր պաշտոնական կայքում ներկայացրել է նման պատկեր. ՙ2012թ. առաջին հինգ ամիսների արդյունքներով Պետական եկամուտների կոմիտեի կողմից պետական բյուջե է ապահովվել 322 մլրդ 756 միլիոն դրամ հարկեր, տուրքեր եւ վճարներ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը գերազանցում է շուրջ 14,6 միլիարդ դրամով: Ընդ որում, այս տարվա մայիսի ցուցանիշը նախորդ տարվանը գերազանցել է 6,7 միլիարդ դրամով` կազմելով 74 միլիարդ 42 միլիոն դրամ՚:
Իսկ ահա Ֆինանսների նախարարության տեղեկատվության համաձայնª այդ նույն ժամանակահատվածում. ՙՊետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 323,5 մլրդ դրամ (Պետեկամուտների կոմիտեի ասած 322 մլրդ 756 միլիոն դրամի փոխարեն- Ք. Ս.) հարկային եկամուտներ, պետական տուրքեր եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարներ... 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 4,6 տոկոսով կամ 14,3 մլրդ դրամով (ՊԵԿ-ի ասած 14,6 միլիարդ դրամի դիմաց- Ք. Ս.)՚: Մի քանի հարյուր միլիոն այս կողմ-այն կողմ. միգուցե դա մեր բարձրաստիճան չինովնիկների աչքին մի այնպիսի գումար չէ, որի համար մտահոգվեն: Բայց խոսքը պետական փողերի մասին է, իսկ նույն չինովնիկներն ամեն քայլի տրտնջում են, թե պետությունն աղքատ է...
Սակայն սա հարցի էական կողմը չէ. Ընդունենք, որ տարվա առաջին հինգ ամիսներինª անցած տարվա հետ համեմատած, բյուջեի եկամուտներն աճել են մոտ 14,5 մլրդ դրամով, ընդ որում` մայիսին աճի տեմպերն արագացել են` նախորդ տարվա նույն ամսվա հետ համեմատած աճելով 6,7 մլրդ դրամով: Եթե նույնիսկ ամսական աճի տեմպը տարվա մնացած ամիսներին ավելանա ու միջին հաշվով հասնի 7 մլրդ դրամի, ապա մինչեւ տարեվերջ անցած տարվա վերջին 7 ամիսների հետ համեմատածª կհավաքագրվի եւս մի 50 մլրդ դրամ ավելի գումար: Ավելացնենք այս տարվա առաջին 5 ամիսների մոտ 14,5 մլրդ դրամանոց աճն ու կստանանք մոտ 65 մլրդ դրամ` նախատեսված 100 մլրդ դրամանոց աճի փոխարեն: Կամ էլ, այդ տարեկան 100 մլրդ դրամանոց աճն ապահովելու համար անհրաժեշտ է, որ հունիս-դեկտեմբեր ժամանակահատվածում ամեն ամիս հավաքագրվի մոտ 12,5 մլրդ դրամով ավելի գումար, քան անցած տարվա համապատասխան ամսին: Իսկ այն դեպքում, երբ այս եւ անցած տարվա մայիս ամիսներին այդ աճը, ինչպես նշեցինք, 6,7 մլրդ դրամ էր, հարց է ծագում, թե ՊԵԿ-ն ինչպե±ս է մոտավորապես կրկնապատկելու այդ աճի տեմպերը: Ավելի ճիշտ` դա անելը մի տեսակ անհավանական է թվում, ելնելով հետեւյալ նկատառումներից: Եթե 5 ամսում եկամուտներն աճել են ընդամենը մոտ 14,5 մլրդ դրամով, ապա նկատենք, որ համաձայն ՊԵԿ-ի տեղեկատվության, այս տարվա առաջին եռամսյակում` անցած տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատած, մոտ 4,5 մլրդ դրամով աճել է միայն ՙՀայՌուսգազարդի՚ վճարած հարկերը: 5 Ամսվա կտրվածքով ենթադրելի է, որ ընդհանուր աճի 7,5 մլրդ-ը հենց այդ ընկերության բաժինն է, 6,5 մլրդ դրամն էլ` մնացած բոլորի: Այսինքն` պետության ընդհանուր տնտեսական դինամիկան հենց այդ 6,5 մլրդ դրամի չափով է, որ տվել է հարկային եկամուտների աճի էֆեկտ, ինչը, հասկանալի է, խիստ անբավարար է: Մինչդեռ` 100 միլիարդ դրամանոց աճի մի զգալի մասը պետք է ապահովվեր հարկային վարչարարության հաշվին, իսկ այս պատկերը հուշում է, որ այդ առումով քիչ բան է արված:

Ամեն դեպքում, այս ընդհանուր պատկերն ավելի շատ խոսում է այն մասին, որ տարեվերջին հազիվ թե 2011թ.-ի համեմատ նախատեսված աճը, այսինքն` բյուջեի հարկային եկամուտները եւ դրանով էլ` ողջ եկամտային մասը ապահովվի: Մոտավոր պատկերացումներով կունենանք մի 25-30 մլրդ դրամանոց պակասուրդ, որի ապահովման տարբերակներից մեկն էլ կարող է լինել առաջացող ճեղքը արտաքին աղբյուրների հաշվին փակելը, կամ` բյուջետային ծախսերի կրճատումը:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ


Ի ԴԵՊ


Հարկային վարչարարության առումով մեկ ուշագրավ հանգամանք եւս. ֆինանսների նախարարության տվյալներով` այս տարվա առաջին հինգ ամիսներին. ՙԱԱՀ-ի մուտքերից 74,3 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, 53,9 մլրդ դրամը` ներքին շրջանառությունից: Հարկ է նշել, որ ԱԱՀ-ի մուտքերի աճն ապահովվել է ներքին շրջանառության հաշվին, որի գծով մուտքերն աճել են 16,9%-ով, մինչդեռ ներմուծումից ստացված եկամուտների գծով արձանագրվել է 5,6%-ով անկում՚: Իսկ ահա պաշտոնական վիճակագրության տվյալներովª ներմուծումը ՙհունվար-մայիսին` 2011թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 7,1` կազմելով 1677,8 մլն դոլար՚: Այսինքնª ի±նչ, ներմուծումն աճում է, իսկ ներմուծումից ստացվող եկամուտները` նվազո±ւմ: Այդ ի±նչ ֆոկուս է...

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում