ՙԿԱՐՄԻՐ ՙՔՑՈՂԸ՚ ԿԱՇԻՆ ՉԻ ՓՈԽԻ՚

Արխիվ 12-16

ՙԿԱՐՄԻՐ ՙՔՑՈՂԸ՚ ԿԱՇԻՆ ՉԻ ՓՈԽԻ՚

 

ՙՅունիվերսալ Տուր՚ ՍՊԸ-ի տնօրեն Նելլի Ռաֆիկի Օհանջանյանն Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի 05.02.2004թ.-ին առանձնապես խոշոր չափերով գումար յուրացնելու համար դատապարտել է ազատազրկման չորս տարի ժամկետով: Սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել եւ սահմանվել է փորձաշրջան 1 տարի ժամանակով: Չնայած դրան Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 06.09.2011թ. դատավճռով` մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով 26.05.2011թ. տիկին Նելլին կրկին դատապարտվեց ազատազրկման վեց ամիս ժամկետով: բայց այս անգամ էլ կալանավայրում չհայտնվեց. համաներման կիրառմամբ նա ազատվեց պատժից…

ՀԵՐԹԱԿԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԵՎ...

Այդ ամենից հետո տիկին Նելլին այդպես էլ չհաշտվեց քրեական օրենսգրքի հետ. հերթական հանցագործության համար մեղադրանք էր ներկայացվել, թե նա կնքել էր ավիատոմսերի վաճառքի ենթագործակալության պայմանագիր եւ յուրացրել էր տոմսերի վաճառքից առաջացած շուրջ 17 մլն դրամը:
Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի 2012թ. ապրիլի 16-ի դատավճռով Ն. Օհանջանյանը մեղավոր ճանաչվեց եւ դատապարտվեց ազատազրկման հինգ տարի ժամկետով: Եվ այս անգամ էլ այդքան սիրելի համաներումն օգնության հասավ. նշանակված պատժաչափի չկրած մասը կրճատվեց 1/4-ով: Այս անգամ դատարանը հաշվի էր առել Նելլի Օհանջանյանին ՙդրականորեն բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, պատասխանատվությունը եւ պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը՚: Եվ դա նախորդ երկու հանցանքներից հետո...
Կարդում ես` ՙՀանուն Հայաստանի Հանրապետության՚ կայացված դատական այդ ակտը եւ սարսափում ես այն մտքից, որ այդ դատավճռից քաղաքակիրթ աշխարհը պետք է եզրակացնի մեր բարոյական չափանիշների մասին, ըստ որոնցª դրական են բնութագրվում այն անձինք, որոնց կյանքի իմաստն է խարդախությունն ու խաբեությունը…

ԸՆԴԱՄԵՆԸ ՏԱՐԻՈՒԿԵՍ ԱՌԱՋ

Այս նյութի հեղինակը 2010-2011թ. դատարանում ներկայացնում էր երկու քաղաքացու շահեր, ովքեր տուժել էին հանցավոր մի խմբի գործողություններից: Այդ քաղաքացիներին խոստացել էին ուղարկել արտերկիր եւ դրա համար անհրաժեշտ փաստաթղթեր պատրաստելու համար գանձել էին տասնյակ-հազարավոր դոլարներ: Մեր ընթերցողները հավանաբար կհիշեն ՙՀետաքննության՚ հրապարակումները այդ գործի առնչությամբ, կհիշեն նաեւ, որ խաբված այդ անձինք ԱՄՆ-ի Մայամի մեկնելու փոխարենª հայտնվել էին փաստացի անազատության մեջ վորոնեժյան անտառներում…
Հենց այդ հանցավոր խմբի հանգուցային օղակներից մեկն էր հանդիսանում Նելլի Օհանջանյանը: Հանցագործների նկատմամբ վստահություն առաջացնելու նպատակով, Ն. Օհանջանյանը խարդախների զոհերին ընդունում էր տուրիստական իր կազմակերպությունում եւ իրականացնում էր մատնահետքեր վերցնելու շոու: Նա վստահեցնում էր իր ՙհաճախորդներին՚, որ վերցված մատնահետքերը ներկայացվելու են ԱՄՆ դեսպանատուն եւ դրանց հիման վրա տրվելու են արտասահման մեկնելու փաստաթղթերը:
Քրեական այդ գործով Ն. Օհանջանյանը հանդիսանում էր որպես… վկա: Եվ դատարանը, եւ ՀՀ գլխավոր դատախազությունը մինչեւ վերջ չցանկացան ՙտեսնել՚ այդ անձի գործողությունների մեջ բացահայտ խաբեություն…
Ինչո±ւ հիշեցինք այդ մասին:
Ընդամենը այն պատճառով, որ Ն. Օհանջանյանի գործը ներկայումս գտնվում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի վարույթում. ՙկիսադատապարտյալը՚ պահանջել է վերանայել առաջին ատյանի դատարանի դատավճիռը եւ նշանակել իրեն ազատազրկման հետ չկապված պատիժ…

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ
Հ.Գ.
2012թ. հուլիսի 10-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողել է անփոփոխ:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում