ԱՄՆ-Ը ԷԼԻ ՓՈՂԵՐ Է ԾԱԽՍՈՒՄ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՇՏԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ

Արխիվ 12-16

ԱՄՆ-Ը ԷԼԻ ՓՈՂԵՐ Է ԾԱԽՍՈՒՄ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՇՏԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ



Չէ, ինչեր ասես, որ չեն անի մեր տեղական որոշ գործարարներ, ինչ է, թե թուրքական անառիկ սահմանը նվաճեն: Եվ, պատկերացրեք, նույնիսկ մեր գործարար կանայք: Մի±թե մի իսկական ՙհերոսություն՚ չէ, երբ հայ գործարար կանայք գնում-հասնում են Դիարբեքիր, հանդիպում...
Բայց ավելի լավ է անցնենք փաստերին:
ՙ
ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ՚ ԳՐԱՆՏՆԵՐ

Այսպես` ՙԿանանց ֆորում՚ հ/կ նախագահ Լիլիթ Ավետիսյանի ղեկավարությամբ հայաստանցի կին գործարարների պատվիրակությունը ¥այստեղ պատվիրակություն տերմինը միայն լուրջ տարակուսանքների տեղիք է տալիս¤ օրերս գնացել-հասել էր Դիարբեքիր: Ըստ լրատվամիջոցների` նպատակը թուրք գործընկերների հետ համագործակցությունն է: Եթե դա լիներ մասնավոր համագործակցություն, բան չէինք ունենա ասելու. իրենց գործն է, կուզենան թուրքի հետ կհամագործակցեն, կուզենան` պարսիկի: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ այս խումբը կոչվում է պատվիրակություն եւ ներկայացնում է հայ գործարար կանանց: Համենայնդեպս` խմբին պաշտոնապես իր աշխատասենյակում ընդունեց, չէ, վարդերով դիմավորեց Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը` փոխքաղաքապետ Հաֆիզե Իփեքի հետ միասին: Եվ ահա այստեղ, Լ. Ավետիսյանը սկսեց խոսել, թե հայ եւ թուրք գործարար կանանց միջեւ համագործակցությունը կնպաստի երկու հասարակությունների միջեւ հարաբերությունների բարելավմանը եւ այլն:
Ուրեմն ի±նչ կընկալի ամեն մի նորմալ մարդ այս պատմությունից. որ արդեն հայ կանայք են գնում Թուրքիայի չինովնիկների դռները, թե ինչ կլինի, եկեք համագործակցենք: Քաղաքապետն էլ պակաս աղվեսը չէ: Միանգամից անցավ նրան, թե. ՙՏնտեսական եւ սոցիալական զարգացումները մեզ խաղաղության կտանեն: Ձեր այստեղ գտնվելու կարեւոր արդյունքներից մեկն այն է, որ դրանով աջակցում եք խաղաղության հաստատմանը՚: ՙՄշակութային եւ առեւտրական հարաբերությունները մի որոշ ժամանակ հետո կհեշտացնեն խաղաղության հասնելու գործընթացը: Այդ իսկ պատճառով ձեր այս այցը կարեւոր եմ համարում...՚:
Միանգամից երեք բան է հիշեցնում քաղաքապետի այս խոսքը: Առաջինը` չի զլանում միանգամից փաստել, թե հայ կանայք են եկել տվյալ դեպքում Թուրքիան ներկայացնող պաշտոնյայի մոտ եւ խաղաղություն խնդրում: Երկրորդը. այդ ի±նչ խաղաղություն է: Եթե չենք սխալվում` մենք պաշտոնապես Թուրքիայի հետ կռվի մեջ չենք, որ խաղաղություն ուզենք: Կռվի մեջ ենք Թուրքիայի փոքր եղբոր` Ադրբեջանի հետ: Այսինքն կարո±ղ ենք ենթադրել, որ թուրք քաղաքապետը հենց դա էլ նկատի ունի: Եթե այո, ապա չմոռանանք, թե պաշտոնական Անկարան ինչպես է պատկերացնում հայ-ադրբեջանական խաղաղությունը: Եվ, վերջապես, երբ քաղաքապետը խոսում է տնտեսական զարգացումներից, ապա հիշեցնենք, որ մոտավորապես նման բան էլ օրերս ասում էր նրա ԱԳ նախարար Դավութօղլուն: Այսինքն, որ Ղարաբաղը տանք Ադրբեջանին, Թուրքիան սահմանները կբացի եւ Հայաստանը կսկսի զարգանալ: Մի խոսքով, մոտավորապես նույնը, ինչ ժամանակին քարոզում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Եվ ահա, այս ամենը լսելու համա±ր էին հայ գործարար կանանց պատվիրակություն կոչվածը հասել Թուրքիա...
Սակայն շատ ավելի ուշագրավ է, թե այդ ո±ւմ նախաձեռնությամբ էր այս ակցիան:
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը ունի մի նման ծրագիր` ՙԱջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը՚: Դրա տակ գործող, այսպես կոչված, ՙԲաց դռների՚ մեխանիզմի շրջանակներում տարբեր ծրագրերի համար տրամադրվում են դրամաշնորհներ: Եվ ահա, մեր տվյալներով, 17 հազար դոլարանոց մի գրանտ էլ ստացել է հիշատակված ՙԿանանց ֆորում՚ հ/կ-ն եւ թուրքական DOGUNKAD ասոցիացիան, այսպես կոչված, ՙՀայաստան-Թուրքիա համագործակցությանն աջակցող գործարար կանայք՚ ծրագրով, որը պետք է գործի այս տարվա մայիսի 1-ից մինչեւ օգոստոսի 31-ը: Եվ հենց այդ հաստատված ծրագրով` դրա նպատակն է. ՙՆպաստել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ տնտեսական կապերի զարգացմանը` սատարելով անդրսահմանային համագործակցությունը երկու երկրներում կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկությունների միջեւ՚:
Մի խոսքով, սովորական գրանտային ծրագիր, այսինքն` այդ փողով ամերիկացիները փորձում են մեզ թուրքերի հետ հաշտեցնել:
Նախ, թերեւս, տեղին կլիներ թուրքերի հետ եղբայրության մեր այդքան ջատագով հայրենակիցներին ներկայացնենք թուրք բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի վերջին հայտարարությունը: Այսպես` երկու օր առաջª Բաքվում, Թուրքիայի աշխատանքի եւ բնակչության սոցիալական պաշտպանության նախարար Ֆարուկ Չելիկը հայտարարեց. ՙԹուրքիան բաց եւ լիովին աջակցում է Ադրբեջանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հարցում: Ադրբեջանն ու Թուրքիան ունեն ընդհանուր հետաքրքրություններ եւ ոչ մեկը չի կարող դրանում կասկածել՚:
Անշուշտ սույն թուրք բարձրաստիճան պաշտոնյայի այս հայտարարությունը ոչ մի նոր բան չի պարունակում. նման բաներ ասել են բազում այլ պաշտոնյաներ, ընդ որում` շատ ավելի կոմպետենտ, քան աշխատանքի եւ բնակչության սոցիալական պաշտպանության նախարարն է: Այստեղ տարօրինակը միայն այն է, որ թուրքական իշխանությունները, չնայած ճնշման տարբեր մեխանիզմներին, այդպես էլ չդադարեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը կապել Ղարաբաղի հետ: Մի գուցե այդ ֆոնին նույնիսկ տարօրինակ թվա, որ Հայաստանում գործող ամերիկյան կենտրոնները շարունակում են գրանտների տեսքով փողեր ծախսել, այսպես ասած` ՙՀայաստան-Թուրքիա հանրային երկխոսության՚ շրջանակներն ընդլայնելու համար: Սակայն ամերիկյան այդ համառ ջանքերն առնվազն մեկ բան են վկայում միանշանակ. ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության համար հայ-թուրքական սահմանի բացման հարցը եղել եւ մնում է օրակարգային առաջնահերթ թեմա: Իսկ թե ինչ նպատակով` խոսելու առիթներ ունեցել ենք. Իրան-Ռուսաստան կապի վերջին ուղին մնում է Հայաստանը:

ԻՍԿ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԲԱՆ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ


Այնուամենայնիվ տպավորությունն այն է, որ հայ-թուրքական հաշտեցման արձանագրությունների հետ կապված աշխատանքներ Թուրքիայի նկատմամբ եւս ԱՄՆ-ը շարունակում է, որտեղ, ի դեպ, Եվրոպայի մասնակցության հետքերն էլ են պարբերաբար դուրս լողում:
Պատճառն էլ կարելի է հասկանալ. Ղարաբաղի բանակցային գործընթացի հետ կապված փոփոխություններ այդպես էլ չկան ու չկան, թեեւ ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների նախագահները վերջերս էլ հերթական ՙկոշտ՚ տոնով հորդորեցին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին` թե ձեր ժողովուրդներին նախապատրաստեք խաղաղության: Նույն կոչով երեկ Երեւանում հանդես եկավ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը եւս: Սակայն նրա խոսքում քիչ չէին արտահայտություններ, որոնք ավելի շատ խոսում են իրավիճակի փակուղում գտնվելուց: Մասնավորապես. ՙՍտատուս քվոն լուծում չէ,- ասում է պարոն Զանիերը, սակայն իսկույն ավելացնում,-  բայց անհրաժեշտ է խուսափել սահմանային միջադեպերի կրկնությունից: Կարեւոր է, որպեսզի կողմերը զերծ մնան պատասխան ագրեսիայից... Հարկ է դիմակայելու դինամիկայի փոխարեն զարկ տալ բանակցությունների դինամիկային՚: Մի խոսքով, որ. ՙՀակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես քաղաքական ճանապարհով, իսկ ԵԱՀԿ-ն իր կողմից պատրաստ է աջակցել դրան՚:
Այսինքնª այն ստանդարտ արտահայտությունները, որ լսում ենք տարիներ շարունակ: Ընդ որում, զուգահեռաբար տարածաշրջան այցելած Մինսկի խմբի համանախագահները եւս, ըստ էության, էլի ոչ մի նոր բան չասեցին, թեեւ դեռ վերջերս էր նոր առաջարկների մասին խոսում պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը: Անգամ նորություն չի կարելի համարել համանախագահների կողմից Ստեփանակերտում արված այն հայտարարությունը, որ բանակցային ՙորոշակի փուլում Լեռնային Ղարաբաղը կմիանա բանակցային գործընթացին՚: Եվ ահա մեկնաբանելով այդ միտքը` ԼՂ նախագահի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը նման տեսակետ հայտնեց. ՙԴրա համար կպահանջվեն տարիներ, իսկ այս պահի դրությամբ պետք է ամեն ինչ անել, որպեսզի կամաց-կամաց այդ գործընթացը մտնի իր բնականոն հունի մեջ՚: Այսինքն, եթե իրոք տարիներ պահանջվեն, որ ԼՂՀ-ն լիարժեքորեն մտնի բանակցային գործընթացի մեջ, դժվար չէ կռահել, որ դրանից հետո էլ ավելի երկար տարիներ էլ կպահանջվեն, որ այդ բանակցություններն ինչ-որ արդյունքի հասնեն:

ԿՐԿԻՆ ԳԱԶԱՅԻՆ ՄԱՀԱԿԸ

Մի խոսքով` հույսի նշույլ անգամ չկա, թե մոտ ապագայում Ղարաբաղում բան կփոխվի: Եվ այդ տեսանկյունից էլ հասկանալի է, թե ինչու ԱՄՆ-ն այդքան համառորեն շարունակում հիմնական շեշտը դնել է հայ-թուրքական հաշտեցման արձանագրությունների վրա: Սակայն Թուրքիայի պահանջածի պես, սպասել Ղարաբաղում ինչ-որ տեղաշարժի եւ նոր միայն սահմանները բացել, թերեւս ժամանակը թույլ չի տալիս, քանի որ դա տարիների հարց է, իսկ Սիրիայի եւ Իրանի շուրջ իրավիճակը շիկանում է օր օրի: Մասնավորապես Սիրիայի հետ կապված բանը հասել է Բաշար Ասադին զորքերը քաղաքներից դուրս բերելու համար տասնօրյա վերջնագիր ներկայացնելուն: Իսկ փոխարենը, օրերս Սեւերնամորսկից ՙԱդմիրալ Չաբանենկո՚ նավի գլխավորությամբ ռուսական դեսանտային ռազմանավերի մեկ պատկառելի խումբ ուղղություն վերցրեց դեպի սիրիական Տարտուսի ափերը, եւ այդ խմբին ճանապարհին միանալու են ռուսական այլ նավատորներից նավեր, մասնավորապես` սեւծովյան նավատորմի առաջատարներից մեկը համարվող ՙՍմերտելնին՚ եւ այլն:
Մյուս կողմից էլ` ինչպես ցույց է տալիս ԱՊՀ մի շարք երկրներին, մասնավորապես` Հայաստանին մատակարարվող գազը թանկացնելու ՙԳազպրոմի՚ ծրագրերը, ՌԴ-ն էլի քաղաքական ներազդման իր հիմնական գործիքին է անցել: Եվ արդեն իսկ շրջանառվում է այն վարկածը, որ ՙգազային մահակը՚ կիրառելու տակ թաքնված է ԱՊՀ ինտեգրացիոն գործընթացներն արագացնելու ցանկությունը: Այսինքն` կա°մ պետք է առավելագույնս արագացնել այդ ծրագրերի մեջ ներգրավվելը, կա°մ Ռուսաստանը գործի կդնի իր պատժամիջոցները: Իսկ դա, հաստատ, նկատելիորեն նեղացնում է Հայաստանի ՙխաղալու՚ շրջանակները: Մյուս կողմից էլ Եվրոպան մինչեւ գալիք տարվա փետրվար, այսինքն` մինչեւ նախագահական ընտրություններ հետաձգեց Հայաստանին խոշոր զարգացման վարկային գիծ բացելու գործընթացը, այսինքնª Արեւմուտքի համար կա այն վտանգը, որ արդյունքում Հայաստանն իրոք կսկսի արագացված տեղաշարժ իրականացնել դեպի ռուսական Եվրասիական միություն: Դա եւս մեկ պատճառ է հնարավորինս արագացնել հայ-թուրքական հաշտեցման ծրագրերն ավարտին հասցնելը:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում