Երեկ ՀՅԴ անդամ, ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը` որպես ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամ, մի շարք մտահոգություններ է հայտնել կապված վերոնշյալ հանձնաժողովի, այդ թվում անստորագիր հայտարարությունների վերաբերյալ:
Ի պատասխան, Ա.Մինասյանի մտահոգությունների, ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՑ ՙԻրավունքը՚ փորձեց պարզել, թե ընդունելո±ւ է արդյոք էթիկայի հանձնաժողովը անստորագիր հայտարարություններ. - Ես համարում եմ, որ անստորագիր հայտարարություններն անընդունելի են: Անստորագիրը պետք է բացառվի, եւ դա է ճիշտը: - Ընդհանրապես, ինչպե±ս եք մտադիր իրականացնել հանձնաժողովի կազմակերպման գործընթացը: - Այս հանձնաժողովն, ի տարբերություն մյուս բոլոր հանձնաժողովների, որտեղ ավելի շատ հանձնաժողովի նախագահը պետք է ՙբեռի՚ զգալի մասը վերցնի իր ուսերի վրա, մեր հանձնաժողովում բեռը վերցնում են բոլորը: Հանձնաժողովի նախագահը ընդամենը կազմակերպողն է, եւ կարծում եմ, որ մենք հանձնաժողովով կքննարկենք, թե ինչ անել յուրաքանչյուր դեպքերում: Սա, իհարկե, կանոնակարգված չէ օրենքով: Իսկ անստորագիրների հարցը կանոնակարգված է օրենքով: