ՀՅԴ-Ն ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԿԱՄ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ԱՋԱԿՑԵԼԸ

Արխիվ 12-16

ՀՅԴ-Ն ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԿԱՄ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ԱՋԱԿՑԵԼԸ

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ խոսելով էթիկայի հանձնաժողովի մասին, մասնավորապես նշել է. ՙՆախագահության նշանակման հարցում կա երկու նորմերի միջեւ հակասություն: Նորմերից մեկն ասում է, որ հանձնաժողովի նախագահն ու փոխնախագահը նշանակվում են ԱԺ նախագահի կողմից: Մյուս նորմի համաձայն` ընդդիմադիր եւ ոչ ընդդիմադիր կուսակցությունների խմբակցություններին վերապահված է առաջադրել իրենց ներկայացուցիչներին՚:
ՙԱմենամեծ թերացումն այն է, որ մյուս խմբակցությունների անդամները հանդես են գալիս ընդամենը հանձնաժողովի անդամի կարգավիճակով, միայն Հանրապետական կուսակցությանն ու ՀԱԿ-ին է վերապահված ստանձնել նախագահությունը: Մինչդեռ եթե մյուս կուսակցություններին էլ հնարավորություն տրվեր նախագահելու կամ փոխնախագահելու, ապա նրանց վարքագծին եւս հնարավորություն կլիներ հետեւելու՚:
Իսկ թե ինչ ազդեցություն կարող է ունենալ էթիկայի հանձնաժողովի կայացրած որոշումը, Ա. Մինասյանն այս հարցում եւս թերություն է տեսնում. ՙԷթիկայի կանոնների խախտման առումով հանձնաժողովի կայացրած որոշումը իրավական լուրջ հետեւանքներ չունի, պարզապես փաստում ենք, որ այս կամ այն պատգամավորը թույլ է տվել էթիկայի նորմի խախտում՚:
ՙԻրավունքի՚ հարցին, թե ինչպես է ՀՅԴ-ն պատկերացնում նախագահական ընտրությունների ժամանակ ոչ կուսակցական թեկնածուի պաշտպանությունը, որը կարող է լինել կամ Վարդան Օսկանյանը, կամ ՀՀ 1-ին նախագահը, Ա.Մինասյանը պատասխանեց. ՙԵս չեմ կարծում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին կամ Վարդան Օսկանյանին պետք է համարել ոչ քաղաքական, կամ ոչ կուսակցական, ակնհայտ է, որ եթե մեկը գտնվում է Հայ ազգային կոնգրեսում,  իսկ Կոնգրեսն ինքնին արդեն քաղաքական միավոր է, որովհետեւ հայտնվել է պառլամենտում, իսկ Վարդան Օսկանյանը ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության ցանկում է եւ գտնվում  է պառլամենտում, այս տեսակետից մեր գլխավոր խնդիրն է դառնում ոչ թե որեւէ կուսակցության պատկանելիութունից ելնելով թեկնածություն պաշտպանել, այլ այն, թե պոտենցիալ անձը տալիս է երաշխիքներ, որ իր ընդունած որոշումները ձեւական չեն եւ նա կարող է հասարակության մեջ համախմբում իրականացնել, այս դեպքում մեր համար որեւէ սահմանափակում չկա՚:

ԱՍՏՂԻԿ ԲԱԼԱՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում