Երբ բոլոր խմբակցություններն անցել են ամառային հանգստի, ՀԱԿ-ն ապահովում է իր եւ մյուս ընդդիմադիր եւ ոչ իշխանական կուսակցությունների ՀԱԿահանգիստը:
Վերջիններս հանդես են եկել հայտարարությամբ եւ ստորագրահավաք են իրականացնում այլ խմբակցությունների պատգամավորների հետ համատեղ հուլիսի 17-ին Աժ արտահերթ նստաշրջան հրավիրելու համար: Իսկ նպատակն է Երեւանի ՙՀարսնաքար՚ ռեստորանային համալիրում Պաշտպանության նախարարության սպաներին դաժան ծեծի ենթարկելու, նրանցից մեկի մահվան հանգամանքների ուսումնասիրության համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ձեւավորել ԱԺ որոշում ընդունելու մասին օրակարգով: Թե որքանո±վ է հավանական, որ ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը կմասնակցի վերոնշյալ ստորագրահավաքին, ՙԻրավունքի՚ հետ զրույցում ԱԺ պատգամավոր, ԲՀԿ մամլո խոսնակ ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ նշեց. - Անկեղծ ասած, ֆիզիկապես եւ տեխնիկապես ԲՀԿ-ում չի կարող տեղի ունենալ քննարկում: Հետեւաբար, ես ԲՀԿ-ի անունից չեմ կարող որեւէ բան ասել, որովհետեւ խմբակցության ղեկավարը Հայաստանում չէ: Միայն իմ ունեցած ինֆորմացիայի շրջանակում հայտնի է, որ նվազագույնը վեց-յոթ պատգամավոր գործուղման մեջ են: Մեկը` Սելիգերում է, մյուսը` Ռեգիոնների կուսակցության համագումարում եւ այլն, մյուս կողմից էլ արձակուրդային շրջան է: Չեմ պատկերացնում, թե խմբակցության որոշում կլինի±, թե± ոչ, բայց ինքս` որպես ԱԺ պատգամավոր, ինձ համար պետք է պատասխանեմ: Այսօր թողնելու եմ բոլոր այլ հանձնարարությունները եւ արձակուրդային շրջանը, կգնամ Ազգային Ժողով, փորձեմ խորանալ իրողության մեջ: Որպեսզի հասկանամ` այդ քայլը հետապնդելո±ւ է իրավական ընթացքի հսկողության նպատակ, թե± հետապնդելու է նախաձեռնողների համար ամռան շրջանում հերթական հարթակ քաղաքական պրոցեսների համար, ըստ այդմ, կկայացնեմ իմ անհատական որոշումը: Չեմ բացառում, որ որոշ պատգամավորներ, որոնք Հայաստանում են, կստորագրեն, իսկ ովքեր այստեղ չեն, բնականաբար, չեն ստորագրի: Մանրամասնում եմ, որովհետեւ հասկանում եմ, որ 40-ից ավելի ստորագրություններ հավաքել կարելի կլինի բացառապես ԲՀԿ-ի շնորհիվ: