ՙԱԲԻԶԱՏԵԼՆԻՆ ԱՆԵՆՔ, ՀԵՏՈ ԱՆՑՆԵՆՔ ՊԱԿԱԶԱՏԵԼՆԻԻՆ՚

Արխիվ 12-16

ՙԱԲԻԶԱՏԵԼՆԻՆ ԱՆԵՆՔ, ՀԵՏՈ ԱՆՑՆԵՆՔ ՊԱԿԱԶԱՏԵԼՆԻԻՆ՚



-Պարոն Ախոյան, խորհրդարանական բոլոր ուժերը, ԱԺ կանոնակարգի համաձայն իրենց հռչակեցին կամ ընդդիմադիր, կամ իշխանամետ: Դուք Ձեզ իշխանամետ, թե ընդդիմադիր եք համարում:
- Այլընտրանքային եմ զգում, ինչպես մեր ամբողջ թիմը: Կարծում եմ, որ այլընտրանքայինով ամեն բան ասված է, եւ մեկնաբանելու կարիք չկա:
- Որոշ փորձագետներ, քաղաքագետներ այն կարծիքին են, որ քաղաքականության մեջ նման ուժ չկա:
- Իսկ ո±վ ասաց չկա, որոշ քաղաքագետներ կարող է ճիշտ չեն մեկնաբանում, ո±նց կարող է չլինի: Հայտարարության մեջ հստակ ասված է, որ մենք այլընտրանքային ուժ ենք, որը որ հստակ է եւ մենք կտեսնենք անկախ նրանից ընդդիմադիր է, թե իշխանություն, որը ժողովրդի համար լավն է մենք կողմ ենք լինելու, իսկ եթե ոչ, ապա` ոչ:
- Ձեր խմբակցության որոշ ներկայացուցիչներ, օրինակ` Վարդան Օսկանյանն ու Նաիրա Զոհրաբյանը, ընտրությունները կեղծված են որակում, Դուք եւս այդպե±ս եք կարծում:
- Դուք այդ հարցը տվեք իրենց, ես չեմ տեսել, որ կեղծեն, եւ չեմ ուզում մեկնաբանել իմ գործընկերների ասածները, բայց դա ասելով չի, եւ կոնկրետ ես կարող եմ ասել, որ իմ ընտրատարածքում նման բան չի եղել, որտեղ որ աշխատել եմ: Կարող է լինեին որոշակի բաներ, բայց դե դա ինչ-որ էական բան չի, մեր երկիրը զարգացման փուլում է գտնվում:
- Չենք կարող չանդրադառնալ ՙՀարսնաքարի՚ դեպքերին, ինչպե±ս եք այն գնահատում եւ ինչպե±ս եք վերաբերում գոյացած հանրային շարժմանը` ՀԱԿ-ի ու ՙԺառանգության՚ այն փորձերը, որ դեպքի առնչությամբ քաղաքական շահարկումներ են կատարում:
- Գիտեք շատ հետաքրքիր բաներ է կատարվում մեր փոքրիկ երկրում, հիմա երբ բացում ես թերթերը, բոլոր էջերը նվիրված են այդ դեպքին, դրա հետ կապված մեկնաբանություններին, ո±նց կարելի է այդքանից հետո կրկին մեկնաբանություններ անել: Խնդիրը հետեւյալում է, դա ինչ-որ մատնացույց անելու առարկա են դարձրել, իսկ նմանատիպ բաներ շատ-շատ են պատահել, եւ կարող էին մեկ այլ դեպք վերցնեին նույնատիպ, բայց չգիտես ինչու շեշտը դրել են դրա վրա:
- Ի±նչ եք կարծում, արդյոք այդ շարժումը, որը ունի հակաօլիգարխիկ բնույթ, չի ենթադրում, որ որոշակի ռեֆորմներ է պետք արագացնել:
- Ես մենակ խորհուրդ կտամ աբիզատելինին անենք, հետո անցնենք պակազատելնիին: Տեսեք ինչքան չլուծված խնդիրներ կան, նմանատիպ շատ բաներ են կատարվում, իհարկե, այդ դեպքը շատ ցավալի է, ես էլ եմ դատապարտում, բայց չեմ կարծում, որ պետք է էդպես դարձնեն շահարկման կամ քաղաքականացնեն այն: Իմ կարծիքով պետք է մի քիչ այլ կերպ նայեն, ու, ի դեպ, մեր ազգի մեջ ոչ ոք ապահովագրված չի նման դեպքերից:
- Կա կարծիք այն մասին, որ բացի ՀՀ նախագահից, ԱԺ նախագահից եւ ՀՀ վարչապետից, ուրիշ ոչ ոք չպետք է ունենա անվտանգության աշխատակիցներ: Դուք համաձա±յն եք այս կարծիքին:
- Ես համաձայն չեմ դրա հետ, որովհետեւ, նորից եմ կրկնում, ցավոք սրտի, մեր կողքին հաճախ այնպիսի դեպքեր են կատարվում` անմեղ գառի հայացքով, շատ պարկեշտ ու ճանաչված մարդու հետ այնպիսի բան կարող է կատարվի, որը անկանխատեսելի է: Առավել եւս այն մարդիկ, ովքեր մեծ էլեկտորատ ունեն, կուսակցության ղեկավար են կամ հզոր ուժ են ներկայացնում մեր հանրապետությունում չունենան թիկնապահներ ոչ թե ինչ-որ մեկի վրա ազդելու, այլ այստեղ մարդու անձի պաշտպանության խնդիրն է: Իսկ ո±վ կարող է այսօր գարանտ լինել այն մարդու համար, որ նրանց հետ ոչ մի բան չի կատարվի:
- Դուք համաձայն եք, որ պատգամավորները եւս պետք է ունենան անվտանգության աշխատողներ:
- Ոչ, ոչ, ես համաձայն չեմ, եւ ես նույնիսկ սեփական վարորդ էլ չունեմ եւ ինքս եմ մեքենան վարում, բայց միեւնույն ժամանակ համաձայն եմ, որ կան մարդիկ, որ իսկապես դրա կարիքը ունեն, որովհետեւ ամեն մարդ մի ֆունկցիա է կատարում:
- Պարոն Ախոյան, ընդդիմության մոտ վերջին շրջանում հիմնական քննարկման թեման միասնական թեկնածուի հարցն է: Ի±նչ եք կարծում կունենա±ն այդ թեկնածուն, թե± ոչ, եւ եթե դա հաջողվի, ԲՀԿ-ն կընդգրկվի± այդ ֆորմատում, թե± ոչ:
- Չեմ կարծում:
- Չեք կարծում ի±նչ, որ ԲՀԿ-ն կընդգրկվի±:
- Այո, ես նույնիսկ տեղյակ եմ այդ խոսակցություններից, եւ դա ընդամենը խոսակցություններ են, եւ դրա մասին խոսելը նույնիսկ վաղաժամ է, որովհետեւ ամառ է, քաղաքական դաշտը հանգստի փուլում է գտնվում, կգա սեպտեմբերը ու ամեն ինչ կպարզվի, կլինեն դիրքորոշումներ եւ այլն:
- Համաձա±յն եք արդյոք ՀԱԿ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն մտքին, որ ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը պետք է միասին լինեն, եւ որ ԲՀԿ-ն հակաիշխանական ուժ է:
- Հետաքրքիր է, եթե մեկը ես ԲՀԿ-ից եմ, եւ մեր առաջնորդից նման բան չեմ լսել անգամ նման մտադրություններ չենք լսել, կամ նույնիսկ նման քննարկումներ չեն եղել, հետեւաբար ես չեմ կարող մեկնաբանել, թե Լ. Տեր-Պետրոսյանը էլ ինչ կարող է ասել, այդ հարցը իրեն տվեք:
- Ամեն դեպքում ՀՀ առաջին նախագահը Ձեր կուսակցության անունն է տալիս:
- Միեւնույն է` չեմ ընդունում:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում