ՁԵՐ ՙԲԱԶՄԱԿՐՈՆ՚ ՋԱՆԻՆ ՂՈՒՐԲԱՆ
Արխիվ 12-16ՙՄեր հարկային մարմինները պատրաստ են գնալ ամեն ինչի, երբ չեն տեսնում ոչ մի թերություն: Նրանց պահվածքը նույնիսկ աբսուրդի է հասնում՚- նշել է փաստաբան Արթուր Գրիգորյանը: Ինչպես հայտնի է, ԲՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ղեկավարած ՙՍիվիլիթաս՚ հաստատության դեմ քրեական գործ է հարուցվել: Ինչպես նշվեց հուլիսի 12-ի ՙՍիվիլիթաս՚ հիմնադրամի գրասենյակի ասուլիսի ժամանակ հարկայինի ստուգումները մինչեւ օրս շարունակվում են: Փաստաբան Արթուր Գրիգորյանն այսօր դատարան է մտնելու, որպեսզի գործը փակվի: Հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանի խոսքերով` հիմանդրամը գործարքից ոչ մի գումար չի յուրացրել եւ այդ լուրջ մեղադրանքը կարող է հետք թողնել ոչ միայն Սիվիլիթասի, այլեւ Հայաստանի հեղինակության եւ համբավի վրա: Վարդան Օսկանյանը մեկ անգամ ցուցմունք է տվել, իսկ Սալբի Ղազարյանը հրաժարվել է: Այն հարցին, թե արդյոք ՙՍիվիլիթասը՚ հովանավորում են մորմոնները, տնօրենը պատասխանել է, որ հիմնադրամը ֆինանսավորվում է տարբեր կազմակերպությունների կողմից, որոնք տարբեր կրոնների են:
Հարկային ստուգումները շարունակվելու են դեռ վեց օր:
ԼՈՒՍԻՆԵ ՇԱՐԲԱԹՅԱՆ
ԴԺՎԱ¯Ր է, ԴԺՎԱ¯Ր...
Մեր ունեցած հավաստի տվյալներով բավականին ծանր վիճակում է հայտնվել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանըª մարզի որոշ համայնքներում տեղի ունեցած վերջին համայնքային ընտրություններից հետո: Ինչպես հայտնի է, այդ ընտրություններում բավականին անհաջող իրավիճակում հայտնվեցին ՀՀԿ-ի կողմից աջակցվող մեկ-երկու թեկնածուներ եւ ահա դա էլ ավելի է սրել վերեւներում պրն Ղահրամանյանի հասցեին եղած այն տրամադրությունները, որոնք ձեւավորվել էին դեռ ԱԺ ընտրություններից հետո: Այսինքն, որ ցանկացած ընտրությունների ժամանակ մարզպետը գործնականում ոչ մի բան անել չի կարողանում: Ճիշտ է, մեր աղբյուրները փոխանցում են նաեւ, որ երեկ Ղարաբաղում պրն Ղահրամանյանը կաշվից դուրս էր գալիս, այնտեղ հավաքված քաղաքական էլիտային հակառակն ապացուցելու համար, բայց նաեւ ասում են, որ դա նրան ոչ մի լուրջ բանի հասցնել չի հաջողվել:
ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՈՒՀՈՒ ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԴԵՌ ՔՐԳՈՐԾ ՉԿԱ
Նախորդ շաբաթավերջում Երեւանյան լճի մոտ, հայտնի Ծերեթելի փողոցում տեղի ունեցածլ մարմնավաճառների միջեւ վիճաբանության մասին արդեն խոսվել է: Ինչպես ականատեսներն են պատմում. ՙՏուրուդմփոցը կլիենտներ փախցնելու պատճառով էր՚: Միջադեպին մասնակցել են 3 մարմնավաճառուհի, հաշիվները պարզելու համար նրանք նույնիսկ դանակ են գործի դրել: Կես ժամ տեւած ծեծկռտուքի արդյունքում մարմնավաճառներից մեկըª Սյուզին դանակի հարվածներ է հասցրել մեկ այլ մարմնավաճառ ընկերուհուն:
ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացանք.ՙԴեպքի առթիվ կատարվում է նախաքննություն, հանգամանքները պարզվում են: Հավանական է այսօր երեկոյան արդեն նրանց լսեն եւ, ըստ այդմ էլ, կհարուցվի քր. գործ՚:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

