ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ խմբակցության անդամ եւ փողերի լվացման հետ առանձնահատուկ սեր ունեցող Վարդան Օսկանյանը դիմել է առաջին ատյանի դատարան:
Վերջինս բողոքարկում է փողերի լվացման մեղադրանքով ՙՍիվիլիթասի՚ դեմ քրեական գործի հարցումը: Մյուս կողմից էլ ՙհաթաթա՚ է տալիս ՙՍիվիլիթաս՚ հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանն ու հայտարարում, թե Օսկանյանը գնալու է մինչեւ վերջ, ընդհուպ մինչեւ Եվրադատարան: Հետաքրքիր է, այսպիսի ՙզիբիլիթասային՚ ոգեւորությունը կարո±ղ է դառնալ նախադեպ, որ արտաքին միջամտությամբ որոշվի` ԱԱԾ-ն, այնուամենայնիվ, քրեական գործ կքննի±, թե± ոչ: ՙԻրավունքի՚ հարցին ի պատասխան, քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ նշեց. - Այս պահին դժվար է մեկնաբանություններ տալ, մանավանդ որ չգիտեմ, թե կոնկրետ հետաքննությունը որտեղ է հասել եւ ինչ արդյունքներ ունի այս պահի դրությամբ իր տրամադրության տակ: Բայց, համենայն դեպս, կարող եմ հստակ նշել մեկ փաստ, որ Վարդան Օսկանյանը փորձում է հնարավորինս քաղաքականացնել այս գործընթացը: Հրաժարվելով հաղորդակցվել հետաքննության մարմինների հետ եւ ամեն ինչ բերելով մամուլի դաշտ` ակնհայտ է, որ նա փորձում է նման ճանապարհով իր համար հալածվածի կերպար ստեղծել եւ որոշակի քաղաքական աջակցություն ստանալ, չի բացառվում, որ այդ թվում նաեւ արեւմտյան կազմակերպությունների կամ երկրների կողմից: Իրականում Օսկանյանը լավ հասկանում է, որ խաղադրույքն է իր հեղինակությունը: Իր գործընկերների հետ երկար տարիների համագործակցությունը կարող է չեզոքանալ ապացույցների առկայության դեպքում: Եվ քանի դեռ այդ վտանգը մի քիչ հեռու է, չկան հրապարակված հստակ հետաքննության արդյունքները, դեռեւս Օսկանյանը փորձում է այդ ընթացքն օգտագործել հնարավորինս ամեն ինչ խառնելու, բարդացնելու եւ քաղաքական ենթատեքստ տալու համար: