Չորեքշաբթի ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահ ՎԻԿՏՈՐ ՅԱՆՈՒԿՈՎԻՉԻ հետ:
Նշենք, որ հաջորդ տարի Ուկրաինան նախագահելու է ԵԱՀԿ-ում, եւ, ինչպես հայտնի է, ԵԱՀԿ-ի նիստին զբաղվելու են Լեռնային Ղարաբաղի հարցով, որտեղ հիմնվում են երեք միջազգային սկզբունքների վրա, որից մեկը դա ազգերի ինքնորոշման իրավունքն է: Այս կապակցությամբ ՍԻՄ նախագահի հարցն ուղղված Ուկրաինայի նախագահին, թե արդյոք ինչպե±ս է Ուկրաինան նայելու ԼՂՀ հարցին ԵԱՀԿ նախագահողի դիրքերից, վերջինս պատասխանել է. ՙԱրդեն Ուկրաինան նախապատրաստվում է ընդունել ԵԱՀԿ-ի նախագահողի դիրքերը, մեր պետությունը շահագրգռված է իր նախագահության ժամանակ տեղաշարժ անել կամ գուցեեւ լուծել Ղարաբաղի խնդիրը: Հունվար ամսից սկսելու են աշխատել դրանց ուղղությամբ, իսկ հիմքում լինելու են, իհարկե, միջազգային իրավունքի սկզբունքները՚: ՍԻՄ նախագահի փոխանցմամբ Յանուկովիչը ասել է նաեւ, որ պետք է կոմպրոմիս գտնել եւ հավասար չափով դիտարկել հարցը հայկական ու ադրբեջանական կողմերի հետ: Ինչպես նաեւ նշել է, որ լավ հարաբերությունների մեջ է գտնվում, թե° Արդբեջանի եւ թե° Վրաստանի նախագահների հետ եւ փորձելու է տեղաշարժեր անել այդ հարցում: Իր խոսքում Ուկրաինայի նախագահը կարեւորել է այն, որ խաղաղությունը միակ ճանապարհն է, եւ որ այլ ճանապարհ գոյություն չունի, այնուհետ մեջբերում է կատարել հանրահայտ խոսքերը, որ ավելի լավ է վատ խաղաղություն, քան լավ պատերազմ: ՀՀ ԱԺ պատգամավորի եւ Ուկրաինայի նախագահի հանդիպումը տեղի է ունեցել վերջինիս ամառանոցում, Ղրիմի Յուսուպովի անվան հայտնի պատմական դղյակում, որտեղ ներկա են գտնվել տարբեր երկրներից մեկական ներկայացուցիչներ, իսկ Հայաստանը ներկայացնում էր ԱԺ պատգամավոր Հ. Բաբուխանյանը, հանդիպումը տեւել է երկու ժամ: Հանդիպման մանրամասները կներկայացնենք առաջիկայում: ՍԵՓԱԿԱՆ ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ