ԱՐԴՅՈՔ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՔԸ

Արխիվ 12-16

ԱՐԴՅՈՔ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՔԸ



Երեկ կառավարության նիստի ժամանակ ընդունվել է օրենսդրական առաջարկ, որ այսուհետ ամուսնության տարիքը թե° տղայի եւ թե° աղջկա համար պետք է օրենքով սահմանվի 18 տարեկանը: Հիշեցնենք, որ նախկին օրենքով սահմանված էր, որ տղան պետք է լինի 18, իսկ աղջիկը առնվազն 17 տարեկան: Ի դեպ, այս առումով դեռ օրեր առաջ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարել էր, որ ամուսնության տարիքը պետք է սահմանել 19 տարեկանից, հավանաբար ելնելով 12-ամյա կրթական ցենզից: Դրա շուրջ ՙՖեյսբուք՚ սոցիալական ցանցում սկսվեցին բուռն քննարկումներ, եւ երիտասարդները հիմնականում բողոքում էին նախարարի դիրքորոշումից: Իսկ կառավարության նման որոշումը, կապված ամուսնությունների հետ, պայմանավորված է, ինչպես պարզաբանեց նախարարը, գենդերային հավասարությամբ: Որքանո±վ էր ճիշտ այս որոշումը եւ արդյոք այն բացասաբար չի± ազդի մեր առանց այդ էլ ոչ բարվոք դեմոգրաֆիական վիճակի վրա` հարցով Z-S սոցհարցման կենտրոնն անց է կացրել հարցում Երեւան քաղաքում: Մինչ արդյունքները հրապարակելը եկեք տեսնենք, թե ինչ կարծիք ունեն վերը նշված որոշման մասին մեր քաղաքական եւ հասարակական գործիչները:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆ. ՙՆորմալ եմ համարում այս որոշումը, եւ անկեղծ ասած 17 տարեկանն ինձ համար դեռ երեխա է, եւ ճիշտ է այն հիմնավորումը, որ վերջին ժամանակներում բարձրացել է ամուսնական տարիքը: Ես նույնիսկ մտածում եմ, որ ավելի ճիշտ է շատ փոքր տարիքում չծննդաբերեն եւ ընդհանրապես ամեն առումով դա նորմալ է: Որեւէ վտանգ չեմ տեսնում, իսկ եթե մարդը որոշել է ամուսնանալ, այդ մեկ տարին չի խոչընդոտի, պրոբլեմ չի ստեղծի եւ դեռ հակառակը, կարծում եմ էլ ավելի կհասունանան ամուսնության համար՚:
ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆ. ՙԵս որպես ծնող պետք է ասեմ, որ դա շատ ճիշտ որոշում է, թե° ֆիզիոլոգիական առումով եւ թե° հոգեբանական, 18-ից պակաս ամուսնությունը, թե° տղայի եւ թե° աղջկա համար անընդունելի է: Ինչ վերաբերում է դեմոգրաֆիական վիճակի վրա ազդելուն, ապա չի ազդի բացասաբար, եւ քանի որ տեղյակ չեմ թե մեր հանրապետությունում որքան 17 տարեկան ամուսնացած աղջիկներ ունենք, բայց կարծում եմ, որ բոլոր առումներով ճիշտ է 18 տարեկանի որոշումը՚: ՙԵթե հաշվի առնենք, որ գյուղական շրջաններում ամուսնությունը ավելի շուտ է տեղի ունենում, ապա այս առումով սխալ չէ՚,- հարցին տիկին Բիշարյանն ընդգծեց. ՙՑանկացած ծնող, ընտանիք, 18 տարին չլրացած երեխայի ճակատագրի հետ կապված այդպես արագ որոշումներ դժվար թե կայացնի, եւ մինչ 18 տարին չլրանալը ամուսնանալը սխալ է: Իսկ 17 տարեկանը դեռ երեխա է, ինքն անձամբ ունի գուրգուրանքի կարիք, ճիշտ կողմնորոշվելու եւ ինչու չէ` դեռ հասունանալու ժամանակ՚:
ԱԺ 4-րդ գումարման ՀՅԴ խմբակցության անդամ ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆ. ՙՀավանաբար մի կողմից խնդիր կար այն առումով, որ ավագ դպրոց հասկացողությունը մտավ մեզ մոտ, եւ դպրոցն ավարտում են 18 տարեկանում: Բայց ընդհանրապես լավ կլիներ, որ սոցիալ-տնտեսական իրավիճակը Հայաստանում այնպիսին լիներ, որ նպաստեր ամուսնություններին եւ, առհասարակ, դեմոգրաֆիական խնդիրների լուծման բանալին երկրի սոցիալ-տնտեսական խնդիրներից է կախված: Բայց 18 տարեկան դարձնելով` մեծացնում ենք անձի կրթություն ստանալու եւ կայանալու հնարավորությունները: Անկեղծ ասած, կողմնակից եմ կառավարության այս որոշմանը եւ 18 տարեկանից սկսած ամուսնությունը նորմալ է, ավելին, նույնիսկ կողմնակից եմ ամուսնության տարիքն էլ ավելի բարձրացնելուն՚:
Լեզվի տեսչության պետ, հրապարակախոս ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆ. ՙՉե կարծում, որ այդ մեկ տարին շատ մեծ տարբերություն կտա, եւ 18 տարին լիարժեք է հասունության հասնելու համար: Իսկ գյուղական շրջանները ունեն իրենց օրենքները` պապենական, որոնք կարող է եւ գործեն, բայց այսօր մեր գյուղերն այնքան զարգացած են, որ կհետեւեն այսօրվա իրական օրենքին՚:

Իսկ հիմա տեսնենք, թե ի±նչ կարծիք ունեն մեր համաքաղաքացիները աղջիկների ամուսնական տարիքը մեկ տարով բարձրացնելու հարցի հետ կապված:
1. Դրանից ոչինչ չի փոխվի ոչ դեպի լավը, ոչ դեպի վատը` 35%:
2. Շատ ճիշտ որոշում է, պետք էր նույնիսկ տարիքը ավելի բարձրացնել մինչեւ 21 տարեկան, կարգին երկրներում 21 տարեկանն է համարվում չափահաս` 11%:
3. Շատ սխալ որոշում է, ինչքան բարձրացվի ամուսնության տարիքը, այնքան քիչ երեխա կծնվի, մեր պապերը իմաստուն էին, որ աղջիկներին 15 տարեկանից ամուսնության պիտանի էին համարում` 21%:
4. Տղաների տարիքը պետք էր էլ ավելի բարձրացնել, իսկ աղջիկներինը` էլ ավելի իջեցնել, քանի որ աղջիկները ավելի շուտ են հասունանում` 13%:
5. Հարցի նկատմամբ անտարբեր եմ` 14%:
6. Դժվարանում եմ պատասխանել` 6%:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում