ՀԱԿ-Ի ՙՁԵՌՔԻ ՏԱԿԻ ՓՐՓՈՒՐՆԵՐԸ՚ ԵՎ ՙՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒԻ՚ ՏԵՍԼԱԿԱՆԸ
Արխիվ 12-16ՙՀԱԿ-Ի ՙՁԵՌՔԻ ՏԱԿԻ ՓՐՓՈՒՐՆԵՐԸ՚ ԵՎ ՙՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒԻ՚ ՏԵՍԼԱԿԱՆԸ
Պարզվում է, որ մշտապես պիոներական ոգեւորությամբ լեցուն Լյովիկ Զուրաբյանը Դավիթ Շահնազարյանից ավելի լավ գիտի` վերջինս ՀԱԿ-ից դուրս է եկել, թե` ոչ:
Եվ երեկ նա հանրությանն ավետեց, որ Դավիթ Շահնազարյանը Կոնգրեսից դուրս չի եկել, այն ընդամենը հրաժարվել է կենտրոնական գրասենյակի անդամի կարգավիճակից: Դե ինչ, գլխավոր խորհրդարանական ՀԱԿ-իստը օրինակ է վերցնում իր ՙպապայից՚` ԼՏՊ-ից: Եթե ԼՏՊ-ն ԲՀԿ-ի փոխարեն որոշում է, որ վերջինս ընդդիմություն է եւ հակաիշխանական ուժ, ապա ինչու Զուրաբյանը Շահնազարյանի փոխարեն չորոշի... ՄՈՒՖԹԱ ՏԵՂԸ ՔՈԹԱԿ ԿՈՒՏԵՆՔ ԽՆԱՄԻՍ ՈՒ ԵՍ
Եթե հիշենք ԼՏՊ-ի ու Դավիթ Շահնազարյանի խնամիական երբեմնի կապերը, ապա կստացվի, որ ԼՏՊ-ն իր խնամու հետ այժմ հրապարակավ ու միանգամայն ՙմուֆթա տեղը՚ հաղորդակցվում է Լյովիկ Զուրաբյանի միջոցով: Իսկ հիմա տեսնենք, թե ինչ տեսք է տվել Զուրաբյանը իր պնդմանը` Շահնազարյանի փոխարեն. ՙՑանկացած մարդ կարող է լինել Հայ ազգային կոնգրեսի անդամ` կամ Կոնգրեսին անդամակից որեւէ կուսակցության անդամ լինելով, կամ էլ անմիջապես, անդամագրվելով, եթե որեւէ կուսակցության անդամ չէ: Օրինակ` նման խնդիր առաջացել էր Ալիկ Արզումանյանի հետ: Նա, լինելով ՀՀՇ-ի անդամ, տարաձայնություններ ուներ Կոնգրեսի հետ, բայց նա Կոնգրեսից դուրս չեկավ մինչեւ այն պահը, երբ ինքը լքեց ՀՀՇ շարքերը: Թեկուզ եւ ֆորմալ առումով, Դավիթ Շահնազարյանը, մնալով ՀՀՇ անդամ, կամա թե ակամա, Կոնգրեսի մեջ է՚,- ասել է Զուրաբյանը եւ հավելել. ՙՆա ասել է, թե դուրս է եկել ՀԱԿ կենտրոնական գրասենյակից, հրաժարվել է շտաբի անդամի կարգավիճակից՚: Բայց ախր ինքը` Շահնազարյանը, լիովին ուրիշ բան է ասել. ՙՀայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակից ես դուրս եմ եկել ընտրություններից առաջ` մարտ ամսին, եւ ընդհանրապես իմ քաղաքական գործունեությունը դադարեցրել եմ ՀԱԿ-ում՚:
Բայց կապ չունի, միեւնույն է, ՀԱԿ-ի անդամ է, թեեւ անձամբ դրա մասին չգիտի: ԲՀԿ-ն էլ ընդդիմադիր է, թեեւ տեղյակ չէ իր ընդդիմադիր լինելուց: Հա, Լ. Զուրաբյանը թեեւ չի հավատում, որ արտահերթ նստաշրջան հրավիրելու գաղափարից բան կստացվի, բայց, այնուամենայնիվ, ՀԱԿ-ը վերցրել է ստորագրահավաքի թուղթ, որպեսզի հուլիսի 17-ին գումարվի արտահերթ նիստ` ՙՀարսնաքարի՚ հանցագործության հետաքննության համար խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու նպատակով: Հասկանալի է, որ թեեւ նախաձեռնությունը կոչվում է չորս կուսակցությունների` ՀԱԿ-ի, ՙԺառանգության՚, ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի, ու այդ չորս խմբակցությունները միասին ունեն 54 պատգամավոր, այնուամենայնիվ, 44 ստորագրություն չի կարող հավաքվել, եթե ԲՀԿ-ն չկայացնի քաղաքական որոշում` հաջողությամբ պսակելու ստորագրահավաքը եւ հրավիրելու արտահերթ նստաշրջան: Սակայն այդպիսի բան իրագործելու համար կպահանջվի արձակուրդից հետ կանչել բազում ԲՀԿ-ականների: Կանի± ԲՀԿ-ն այդպիսի բան. իհարկե` ոչ:
Բայց միաժամանակ ԲՀԿ-ն չի ուղարկում գրողի ծոցը իրեն մշտապես սիրաշահող եւ ընդդիմություն հռչակող ԼՏՊ-ին, ինչպես նաեւ ստորագրահավաքի ձեւաթուղթ վերցրած ՀԱԿ խմբակցության ղեկավարին: Այդպես էր ե°ւ ԱԺ ընտրություններից առաջ, ե°ւ հիմա: Դե պարզ է, որ ԼՏՊ-ն ցանկություն ունի ԲՀԿ-ի հաշվին իր հարցերը լուծել կամ գոնե փորձել ՀՀԿ-ի միջոցով տապալել գործող իշխանությունը անգամ, եթե, Օստապ Բենդերի ասած, արդյունքում ՀԱԿ-ին հասնի օղաբլիթի անցք, ժիլետի թեւ եւ սատկած էշի ականջ: Իսկ ինչու ԲՀԿ-ն ՀԱԿ-ին դեն չի նետում` թերեւս հետեւելով ժողովրդական իմաստությանը. ՙԹող տանը լինի, մի օր պետք կգա՚: Այդ ՙմի օր պետք գալը՚ ԱԺ ընտրություններին լավ էլ աշխատեց. ՀԱԿ-ի բողոքավոր ընտրազանգվածը դարձավ ԲՀԿ-ի ՙբարի ախորժակի՚ առարկա, ՀԱԿ-ն էլ հազիվհազ ստացավ խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 7 տոկոսը, այն էլ` չար լեզուներն ասում են, որ դրա ապահովման համար ՀԱԿ-ին նվիրել են լրացուցիչ 1500 քվե:
Դե, հիմա էլ, ինչու չէ, պետք կգա, թող ՀԱԿ-իստները իրենց հետույքները պատռեն` ջանալով բողոքավոր զանգվածներին համոզել, որ ԲՀԿ-ն ընտիր ընդդիմադիր ուժ է եւ ոչ մի կապ չի կարող ունենալ Ռոբերտ Քոչարյանի հետ: Եթե ԲՀԿ-ն ինչ-ինչ ինքնուրույն խաղ խաղա նախագահական ընտրություններում, ապա բողոքավորների այդ մոլորությունը միանգամայն պետք կգա, իսկ եթե պաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ապա դատարկախոսության թուքումուրի փայը կհասնի միայն ու միայն ՀԱԿ-ին ու ԼՏՊ-ին: Նույն էլ արտահերթ նստաշրջանի հարցում. թող կոչվի, որ ԲՀԿ-ն մասնակից է հանրությանն այդքան հուզող հարցի լուծմանը` արտահերթ նստաշրջանի միջոցով, բայց այդ նստաշրջանի չլինելու թուքումուրն ընկնի Լյովիկ Զուրաբյանի վրա:
Ինչ վերաբերում է Դավիթ Շահնազարյանին, ապա մարդը հստակ ասել է, որ ՀԱԿ-ի հետ ոչ մի գործ ունենալ չի ուզում, որ ՀԱԿ-ը դատարկախոս ուժ է, որը ամբողջ հույսը դրել է ՙոչ լեգիտիմ ընդդիմության՚ վրա, բայց, այնուամենայնիվ, մանդատի տեր չդարձած ու ԼՏՊ-ի անձնական նախապատվություններից տուժած Շահնազարյանը դեռեւս աղբարկղ չի նետել իր ՀՀՇ կուսակցական տոմսը: Թող տանը լինի, մի օր պետք կգա: Թեեւ այժմ ստացվում է հայտնի երգի մոտիվի նմանությամբ` ՙՄուֆթա տեղը քոթակ կուտենք խնամիս ու ես՚:
ՏՎԱՅՏԱՆՔՆԵՐ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՇՈՒՐՋ
Եվ կրկին ամենից շատ ընդդիմության միասնական թեկնածուի գաղափարով ոգեւորված է Լյովիկ Զուրաբյանը: Նա հանրությանը տվեց նաեւ միասնական թեկնածուի չափանիշներ. ՙԴա պետք է լինի այն մարդը, ով կարող է մարտահրավեր նետել Սերժ Սարգսյանին, պետք է լինի իսկապես հզոր քաղաքական ֆիգուր, որի անկաշառությունը, վճռականությունը, կասկածի տակ չդրվի հասարակության կողմից, դա պետք է լինի մարդ, որ առավելագույնս քաղաքական ուժերի եւ քաղաքական լիդերների համախմբի իր շուրջը՚,- ասաց նա եւ ավելացրեց. ՙԻսկ թե ով է այդ մարդը այդ հանելուկի լուծումն էլ դուք տվեք՚: Դե պարզ է, թե հանելուկի ինչ պատասխան է ակնկալում ՀԱԿ խմբակցության ղեկավարը` միայն ու միայն ԼՏՊ: Բայց եթե հանկարծ ՙազգընտիրը՚ հրամայեց, ապա որպես չափանիշներին համապատասխանող կարելի է նույնիսկ Օսկանյանին ընդունել, դե, իսկ ծայրահեղ դեպքում որպես ՙտրամվայի տակ ընկած՚ տարբերակ` հիպոթետիկ դաշնակցական կամ նույնիսկ բեղաթրաշ Րաֆֆի Հովհաննիսյան: Բայց, իմանալով ԼՏՊ-ի բնավորությունը, արդյոք կգնա± նա ՙդրսի՚ միասնական թեկնածուի տարբերակի, ինչքան էլ այդ տարբերակը հավանության արժանանա ՙքեռի Սեմի՚ կողմից: Դե, պատկերացրեք այսպիսի աբսուրդ` մեկ էլ հանկարծ ամերիկացիների ընտրությունը կանգ է առնում Արամ Զ. Սարգսյանի վրա: Այդ դեպքում ինչպես պետք է ՀԱԿ-ը պաշտպանի մի թեկնածուի, որը ՀԱԿ-ից թքել-մրելով է հեռացել: Չնայած ոմանք ոչ միայն հավատում են, այլեւ կյանքում են կիրառում ՙքաղաքականությունը պոռնկություն է՚ սկզբունքը:
Դե, ազատդեմոկրատացած ՙԺառանգության՚ համար ամերիկացիներին առայժմ չբավարարող Րաֆֆի Հովհաննիսյանից այն կողմ աշխարհ չկա: Չնայած` եթե կոշտ ձեւով ասվի, ուրիշ թեկնածու էլ կպաշտպանեն: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա միասնական թեկնածուի հարցում Արծվիկ Մինասյանը հնչեցրեց ՀՅԴ-ի սկզբունքները` նախագահի թեկնածուն պետք է իր վրա հստակ պարտավորություններ վերցնի, որ սահմանադրական փոփոխությունների միջոցով անցում կկատարի կառավարման խորհրդարանական համակարգի, իսկ երկրորդը` ընդդիմությանը լիազորություն տրվի տնօրինելու այնպիսի կառույցները, ինչպիսին են, օրինակ` Վերահսկիչ պալատը: ՙԵթե այս երկու սկզբունքների հիման վրա լինի միասնական թեկնածու, ապա ՀՅԴ-ն, ելնելով համախմբման աստիճանից, հանդես կգա համապատասխան հայտարարությամբ: Մենք կաշկանդված չենք նախագահի սեփական թեկնածուն առաջադրելու գաղափարով, սակայն կուսակցության Գերագույն մարմնի նիստում նշվել է, որ մենք պետք է ձգտենք համախմբել ուժերը այդ գաղափարների կամ ՀՅԴ թեկնածուի շուրջ՚,- հավելել է դաշնակացական պատգամավորը:
Հիմա հնարավո±ր է արդյոք պատկերացնել, որ ՀՅԴ-ն պաշտպանի ԼՏՊ-ի թեկնածությունը: Անշուշտ` ոչ, քանի որ ԼՏՊ-ին սպանես` կառավարման նախագահական համակարգը վերացնելու օգտին չի արտահայտվի: Այ, Րաֆֆին կարտահայտվի, եթե, իհարկե, ՙԱմերիկայեն՚ իրեն բանի տեղ դնեն, Վարդան Օսկանյանը` միգուցե, եթե չգերիշխի այն մոդելը, որ նա ընտրության գնա որպեսզի Ռոբերտ Քոչարյանի մոտ նախագահ աշխատի, ինչպես, ասենք, Վանոյի մոտ Լեւոնն էր նախագահ աշխատում:
Բայց բոլոր դեպքերում գրեթե անպատկերացնելի է, որ ԲՀԿ-ն հանկարծ պաշտպանի այնպիսի թեկնածուներ, ինչպիսիք են ԼՏՊ-ն, Րաֆֆին կամ ինչ-որ դաշնակ, կամ էլ, առավել եւս, Արամ Զավենիչը: Իսկ Օսկանյանի տարբերակը միգուցե լինի որոշ դասավորության դեպքում, եթե, իհարկե, Օսկանյանի գործոնը առաջիկայում ընդհանրապես չզրոյացվի: Ճիշտ է, շրջանառվում են նույնիսկ կոնսպիրոլոգիական տարբերակներ, որ իբր կլինի ՀԱԿ-ԲՀԿ լրջագույն համագործակցություն, նույնիսկ ընդհանուր հայտարարի կգան ԼՏՊ-ն ու Ռոբերտ Քոչարյանը, որ Օսկանյանին դարձնեն նախագահ, Քոչարյանը դառնա վարչապետ, Լեւոնին էլ ահագին տեղեր տան կառավարությունում` ընդհուպ մինչեւ Ջհանգիրյանին գլխավոր դատախազ սարքելը: Անշուշտ, դա քաղաքական ֆանտաստիկայի կամ Գյուլնազ տատի հեքիաթների ոլորտից է ճիշտ այնպես, ինչպես քաղաքական հեքիաթի ժանրին են համապատասխանում քոչարյանական քարոզչամեքենայի ՙէքսպերԴների՚ դատողությունները, թե Սերժ Սարգսյանի հենարանները կրճատվում են, ՀՀԿ-ն էսօր-էգուց քաշվելու է եւ այլն:
Բայց վերադառնանք Օսկանյանի պահին: Անշուշտ, մորմոնական ծագումնաբանություն ունեցող փողերի լվացման քրգործի հանգամանքը շատ է խանգարում Վարդան Սիվիլիթասովիչին, ինչպես նաեւ` վերջինիս ամերիկյան տերերին: Իշխանությունն էլ դրսեւորել է գովելի հետեւողականություն` շան տեղ չդնելով ամերիկացիների ու, մասնավորապես` դեսպան Ջոն Հեֆֆերնի վերջնագրի տոնով արտահայտած ցանկությունները: Ու հիմա Օսկանյանը քրգործ հարուցելու որոշումը բողոքարկելու է դատարանում, եւ ինչպես հայտարարեց նրան կից հիմնադրամի գործադիր տնօրեն աշխատող Սալբի Ղազարյանը, Վարդան Սիվիլիթասիչը այդ հարցում մտադիր է հասնել մինչեւ Եվրադատարան:
Բայց Եվրադատարան հասնելու համար նա պետք է անցնի բոլոր ատյանները Հայաստանի ներսում: Ու դեռ հարցական է` արդյոք Եվրադատարանը նպատակահարմար կհամարի± ընդունել նախադեպային որոշում, որով դրսից թելադրվում է, թե որ դեպքերում պետք է հարուցվեն կամ չհարուցվեն քրգործերը: Համ էլ անգամ եթե մեծ արագությամբ Եվրադատարանը վարույթ ընդունի Օսկանյանի աղիողորմ գանգատները` դա հասցնելով դեռ մինչեւ ՀՀ նախագահի թեկնածուների առաջադրումը, արդյոք որեւէ մեկը կարո±ղ է բացառել, որ այդպիսի վտանգավոր նախադեպի պարագայում ՀՀ իշխանությունը Եվրադատարանի որոշումը չի արժանացնի նույն ճակատագրին, ինչին արժանացան ամերիկացիների պահանջները:
Ամենայն հավանականությամբ, ամերիկացիներին եւ նրանց վրա աշխատող ներքին ուժերին այդպես էլ չի հաջողվի բարձրացնել ՙռագատկի քար՚ դարձած օսկանյանական վարկանիշը, եւ դժվար թե նա դառնա ԲՀԿ-ի կողմից պաշտպանվող նախագահի թեկնածու: Մաքսիմում` կարողանա ԲՀԿ-ից տանել ՙնարնջագույն՚ կողմնորոշում ունեցող մի քանի հոգու, քանզի մյուսները իրենց նույնիսկ վատ երազում չեն կարողանում պատկերացնել ընդդիմության, այն էլ` արմատական ընդդիմության դերում: Այնպես որ, Լեւոնի երազանքը ԲՀԿ-ի հաշվին ինչ-որ բաներ անելու այդպես էլ չկատարված երազանք է մնալու:
Ամենահավանականն այն է, որ միասնական թեկնածու այդպես էլ չի գտնվի, ու իրարից անջատ-անջատ նախագահական ընտրություններում կփորձեն խաղ խաղալ ՀԱԿ-իստները, ՙժառանգականները՚, դաշնակները, միգուցե նաեւ` Արամ Զ.-ն: Դե, յուրաքանչյուրը կտանի իր մի քանի տոկոսը, ու դրանով կավարտվի ՙնարնջագույն՚ վազքը: Չնայած` ՀԱԿ-ը դժվար թե ներկայացված լինի ԼՏՊ-ով, ծեր ղառղառը իր ծանր տեղով իրեն չի թեթեւացնի եւ ավելի գերադասելի կհամարի ցածր տոկոսների մուրն ուտելու գործը հանձնարարել իր մշտական եւ հավատարիմ խոսնակ Լեւոն Զուրաբյանին:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

