ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Արխիվ 12-16

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Միջազգային քրեական դատարանը հուլիսի 10-ին, պատմության մեջ առաջին անգամ դատավճիռ է կայացրել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ապստամբ խմբավորումներից մեկի նախկին առաջնորդ Թոմաս Լուբանգա Դյիլոյի դեմ:
ՙՄիջազգային՚ գազանը մեղավոր է ճանաչվել 2002-2003 թվականներին Իտուրի նահանգում միջէթնիկ հակամարտության ժամանակ մինչեւ 15 տարեկան երեխա զինվորների հավաքագրելու մեջ: Դեռահաս տղաներին ստիպել են մասնակցել ռազմական գործողություններին, իսկ աղջիկներին օգտագործել են որպես սեքս-ստրկուհիներ:


ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՐՅՈՒՆԱԼԻ ՏՈՆԱՀԱՆԴԵՍ

Իսպանական Պամպլոնա քաղաքում ընթացող ՙՍան Ֆերմին՚ տոնի երեք օրերի ցլավազքից լրջորեն վիրավորվել են 15 մարդ: Շարունակվող զվարճանքների երրորդ օրը աչքի էր ընկել ցլերի նախրի առաջնորդը` Ֆուգադո մականունով եւ 545 կգ քաշով կոտոշավորը: Նա մեկ րոպե ուշացումով էր հասել վերջնագծին, սակայն չի կարելի ասել, թե հսկան ծուլացել ու արհամարհել էր հանդիսատես-մասնակիցներին: Այդ 1 րոպեի ընթացքում տոնի գլխավոր կոտոշավորը ցաքուցրիվ էր տվել ՙանկոտոշներին՚` մարդկանց…


ՉԻՆԱՍՏԱՆԸ ՀՂԻ Է ՄԱՆԿԱՍՊԱՆՈՒԹՅԱՄԲ

Ամուսնական զույգը հայց է ներկայացրել Չինաստանի իշխանությունների դեմª պնդելով, որ վերջիններս ստիպել են կնոջը` հղիության արհեստական ընդհատում անել: Հայցի վերաբերյալ Չինաստանի իշխանությունները դեռ ոչ մի մեկնաբանություն չեն տվել, թեեւ հայցվորների փաստաբանը արդեն հրապարակայնորեն հայտարարել է, որ այդ կերպ երկրում իրագործվում է` ՙՄեկ ընտանիք-մեկ երեխա՚ ծրագիրը:


ՊՈՌՆՈ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄՆԵՐ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ


Սվերդլովսկի մարզի Տուրինսկ քաղաքում մեծ աղմուկ բարձրացավ, երբ հանրությունը տեղեկացավ, որ ոստիկանության բաժնում կատարվում են պոռնո նկարահանումներ` բերման ենթարկված անձանց մասնակցությամբ: Ամբողջությամբ մերկացված տղամարդկանց ստիպում էին ձեւացնել, թե նրանք միմյանց հետ մտնում էին սեռական հարաբերությունների մեջ, նկարահանում էին եւ մեկնաբանում տեղի ունեցածը:


ՈՒՐԻՇԻ ԿՆՈՋ ՊԱՏԻՎԸ

Ռուսաստանի Դաշնության Ելց քաղաքի մի բնակարանում հարբում էին երիտասարդ ամուսնական զույգը եւ նրանց ծանոթը: Ամուսինները վիճել էին, իսկ ծանոթը կնոջ թասիբը ՙպաշտպանելու՚ նպատակով դանակահարել էր ամուսնուն:


ԹԱԼԻԲ ԵՐԿՈՒ ՍՐԻԿԱՆԵՐԻ ԶՈՀԸ

22-ամյա Նաջիբան հրապարակայնորեն գնդակահարվել էր Աֆղանստանի գյուղերից մեկում: Նրա հետ հաշվեհարդար էր տեսել ամուսինը` մեղադրելով իր ջահել կնոջը դավաճանության մեջ: Խանդի տեսարանի մյուս կողմը ամուսնու հրամանատարն էր: Գյուղի բոլոր բնակիչները ներկա էին գնդակահարմանը եւ ողջունում էին ալլահին այն ժամանակ, երբ թալիբան մարդասպանները մարտական զենքից շարունակում էին կրակել կնոջ դիակի վրա:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում