ՙՓՐԿԵԼ ՉԷՐ ՀԱՋՈՂՎԵԼ

Արխիվ 12-16

ՓՐԿԵԼ ՉԷՐ ՀԱՋՈՂՎԵԼ

Հուլիսի 10-ին ջրափրկարարները Սեւանա լճի ՙԾովինար՚ լողափի հատվածում նկատել էին խեղդվող պատանու: Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչ` 16-ամյա Նարեկին ջրից դուրս էին բերել եւ ցուցաբերել առաջին բուժօգնություն: Ցավոք, Սեւան քաղաքի բժշկական կենտրոնում Նարեկը մահացել էր:


ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆ ԷԼ Է ԴԱՆԱԿ ՔԱՇՈՒՄ


Երեւանյան լճի մարմնավաճառուհիների վճռական լինելու մասին հանրությունը տեղեկանում է գործնական օրինակով: Օրերս, մայրաքաղաքի ոչ այնքան հրապուրիչ այդ վայրում ՙտխամարդավարի՚ վիճաբանել էին մարմնավաճառները: Տեղական աշխատանքային ՙպատերազմական՚ գործողություններին մասնակցել էին 3 ՙգիշերային թիթեռնիկ՚: Նրանցից մեկը դանակահարել էր գործընկերուհուն: Տղամարդիկ կարող են հպարտանալ, քանի որ աղջիկները ՙդանակ էին քաշել՚ նրանց ՙնվաճելու՚ համար:


ԶԵՆՔՆ ԷԼ ՀՈ ՓՈՂ ՉԻ, ՈՐ ՉՈՒՆԵՆԱՆՔ

Սամվելը տոկոսով գումար էր տվել Բաբկենին եւ տվել էր ամսական 10 տոկոս հավելավճարով: Մայիսին Սամվելը պահանջել էր վերադարձնել պարտքն ու, հավանաբար, հավելյալ գումարը: Պահանջը ՙհիմնավորվել՚ էր ծալովի դանակով եւ սպանելու սպառնալիքներով: Փող չտալու իր ՙօսնովանիները՚ Բաբկենը ներկայացրել էր ՙԲայկալ՚ օդամղիչ ատրճանակով…
Երկու ամիս անց, հուլիսի 7-ին Սամվելը մտափոխվել էր եւ որոշել էր փողերը վերադարձնել ոչ գողական օրենքով. նա հաղորդում էր տվել ոստիկանությանը, թե Բաբկենը ապրիլին, իր վստահությունը չարաշահելով, խաբեությամբ իրենից վերցրել էր 250.000 դրամ, փոխարենը թողնելով իր ՙՎԱԶ-2106՚ մակնիշի ավտոմեքենան…
Այսպես են ՙզինվորավարկային՚ հարաբերությունների զարգացումները ներկայացվել ոստիկանության կողմից, որոնք` տղամարդկանց կողմից միմյանց տված սպառնալիքները որակել են որպես իրական: Մեր կարծիքով այս դեպքում եւ այս պահին իրական է միայն վաշխառությունը, քանի որ ՙսպանվողները՚ խաղաղ ձեւով հայտնվել են իրավապահների հուսալի ձեռքերում:

ՀԱՄ ԷԼ ՍՈՒՏ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՏԱ...

Գյուղերում տեղի ունեցող մարտական եւ ոչ այնքան ընդհարումների ժամանակ վերջերս առաջնահերթ վկաներ էին դառնում գյուղապետերը: Արմավիր մարզի Մրգաշատ համայնքի ղեկավարը խուսափեց այդ ՙառաքինությունից՚: Հուլիսի 8-ին այդ բնակավայրում տեղի էին ունեցել ընտրություններ, որում հաղթել էր գործող գյուղապետ Գեւորգ Դանիելյանը: Նրա պարտված հակառակորդի կողմնակիցները ընտրությունների արդյունքները ՙնշել՚ էին` կոտրելով գյուղի ակումբի դռները, պատուհանները եւ ջարդուփշուր անելով ընտրատեղամասը, իսկ հաջորդ օրը ծեծվել էր մի գյուղացի:
Գյուղում ստեղծված իրավիճակից ժողովուրդը վախեցած է ու երեխաներին նույնիսկ մանկապարտեզ չեն ուղարկում, իսկ հաղթանակած գյուղապետը տանից դուրս չի գալիս:


ԱՐԱՐԱՏԻ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԳՈՐԾԻՑ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ

Հուլիսի 8-ի կեսգիշերին, Երասխ գյուղի մոտ դանակահարվել էր Իրանի Իսլամական Հանրապետության մի քաղաքացի: Իրավապահները հաջորդ իսկ օրը պարզել էին, որ դանակահարությունը տեղի էր ունեցել վիճաբանության ընթացքում եւ իրանցու հետ վեճի էին բռնվել 3 երիտասարդ: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժածին մարմնական վնասվածքը պատճառող անձին պարզելու ուղղությամբ: Վերջին հանգամանքը հուսադրելի է նրանով, որ երեքն էլ չեն մեղադրվի մեկի արածի համար:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում