Պարզվում է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը ՀՅԴ խմբակցությունից գաղտնի մանդատներ է շնորհում Հանրապետական կուսակցությանը:
Իհարկե, հուսով ենք, որ ընթերցում ու ժպտում եք, բայց իրականում պարոն Մարգարյանը բավական լուրջ հայտարարել է, որ իշխանությունը վերցրել է քվեների 80 տոկոսը, թեպետ, եթե նույնիսկ ԲՀԿ-ի քվեներն էլ գումարենք, արդյունքում 80 տոկոս չի ստացվի: Հուսալով, որ Հ.Մարգարյանի հայտարարության պատասխանը կունենա ՀՀԿ-ն, դիմեցինք ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ: - Պարոն Սահակյան, համամասնականով ՀՀԿ-ն վերցրել է 41 մանդատ, իսկ որտե±ղ են մյուս 41-ը եւ ընդհանրապես, որտե±ղ է թաքցնում ՀՀԿ-ն գաղտնի մանդատները: - Պետք է պարոն Մարգարյանին հարցնել, թե ի±նչ հաշվարկ է արել, միգուցե բիզնե±ս հաշվարկ է: Մենք ունենք ԱԺ քվեների 69 տոկոսը, այսինքնª 70 տոկոս ենք կազմում մեր խմբակցության անկախ պատգամավորների հետ միասին: Այն կազմում է բացարձակ մեծամասնություն, ինչն էլ թույլ է տալիս, որպեսզի միանձնյա ձեւավորենք կառավարությունը: Բայց, բազմիցս ասել ենք, որ կողմնակից ենք ե°ւ կոալիցիային, ե°ւ բոլոր ուժերին պատրաստ ենք ընդգրկել կառավարման գործընթացներում, որպեսզի ավելի ժողովրդավարական եւ ավելի ընկալելի լինի կառավարումը: Իսկ թե 80 տոկոս ասելով` ինչ նկատի ունի Հրանտ Մարգարյանը, չեմ կարող ասել ինչ հաշվարկ է: Ըստ էության, իր հայտարարության մեջ մեզ ավելի շատ քվեներ տալով, միգուցե մեր ուժը նկատի ունի, որ մեր դերակատարումը 80 տոկոսի դերակատարում է: Հնարավոր է, որ մեր պոտենցիալը հաշվի առնելով` մեզ 80 տոկոս քվեներ է վերագրում: Այս ամենին պետք է հումորով մոտենալ: