Քանի որ Ռուբեն Հայրապետյանի դիրքերի թուլացման պատճառով ճիշտ ու ճիշտ ժողովրդական ասացվածքին համապատասխան ՙդանակավորները շատացան՚, Առաջին ատյանի դատարանը վարույթ ընդունեց ԱՐԹՈՒՐ ՍԱՔՈՒՆՑԻ հայցն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի:
Հիշեցնենք, որ Սաքունցը պահանջում է հրապարակային ներողություն եւ տասը դրամ փոխհատուցում Ռ. Հայրապետյանի` ՙՀ1՚-ով հնչեցրած հետեւյալ խոսքի համար. ՙԵրբ, որ ես Վանաձորում ուզում եմ ֆուտբոլի դպրոցը կառուցեմ, ոչ մի ծառ, ոչ մի թուփ չկա, սարի վրա դպրոց եմ կառուցում, բայց չգիտես ինչի հայտնվեց հելսինկյան մի հատ ինչ-որ անհասկանալի օղերով մի հատ շան ծնունդ ու բռնեց դատի տվեց մեզ, քաղաքապետարանին, ավագանու որոշմանը, այդ թվում ֆեդերացիան էլ` որպես երրորդ կողմ, պատասխանող կողմ: Հիմա դրանք մի քանի կոպեկ արտասահմաններից էդ գրանտները ստանում են, իրանց գրանտների հաշվին ցանկացած գեղեցիկ բան այսօր վարկաբեկում են՚: Մի կողմից, անշուշտ, Սաքունցի աչքը լույս, որ հայցն ընունվել է, բայց մյուս կողմից` պատկերացնո±ւմ եք, քանի անգամ դատավարության շնորհիվ հրապարակավ կկրկնվի ՙհելսինկյան մի հատ ինչ-որ անհասկանալի օղերով մի հատ շան ծնունդ՚ բառակապակցությունը, եւ քանիցս կհիշատակվեն նաեւ ՙմի քանի կոպեկ գրանտները՚: Հետաքրքիր է, իսկ նույն Սաքունցը հաշվարկե±լ էր, որ հայցը իրոք կարող է ռեալ քննվել` համապատասխան որակումների բազմակի հնչելով` որպես հետեւանք, թե± որպես ՙիրավապաշտպան՚ հույս ուներ, որ դատարան դիմելու ՙհերոսական՚ քայլը գրանտատուների մոտ կգրանցվի որպես ակտիվ ու պըրծ: Քանի որ հելսինկյանների թեման շոշափվեց, այն էլ` Ռուբեն Հայրապետյանի ֆոնի վրա, չենք կարող մեր զարմանքը չհայտնել հելսինկյան դիտորդ ԱՐՄԱՆ ՎԵԶԻՐՅԱՆԻ հետ կապված պատմությունից: Այդ ինչպես եղավ, որ ե°ւ նա, ե°ւ նրա հելսինկյան կազմակերպությունը հրաժարվեցին ոստիկանություն դիմելուց` Հայրապետյանից ստացած հրապարակային մուշտիից հետո, եւ ընդամենը բավարարվեցին Հայրապետյանի զանգով ու ներողություն խնդրելով: Լավ, դուք իրավապաշտպա±ն եք, թե± ինչ... Ախր բացարձակ անհամոզիչ է հնչում այն, ինչը փոխանցվեց Վեզիրյանի փաստաբանի միջոցով. ՙՄեզ միայն պետք է, որ այս միջադեպը հասանելի լինի մեր իշխանությանը, որ նրանք համապատասխան միջոցներ ձեռնարկեն նման անձանց հեռու պահելու իշխանությունից՚: Իսկ հետաքրքիր է, զուտ ավանդական հայկական տարբերակով` բացի ոչ նյութական ներողությունից, ի±նչ նյութական արդյունք են գրանցել մեր հերոսաբար մուշտի ուտող իրավապաշտպանները: Նշենք, որ ՙՀարսնաքարի՚ կապակցությամբ մեզ զարմացրեց Երեւանի փոխոստիկանապետ ՌՈԲԵՐՏ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ կեցվածքը. ՙՀիասթափված եմ ե°ւ նրանց, ե°ւ լրագրողների, ե°ւ հեղինակազրկված շարժումների կողմից Վ. Ավետյանի մահը արդեն ամբողջությամբ շահարկող ամբիոնից, որոնք անջատված, անզգա փակեցին մայրուղին` խախտելով բարոյականության բոլոր սահմանները՚: Զարմանալի է` այդ ինչո±ւ նույն պարոն Մելքոնյանը ՙՀարսնաքար՚ հասցրել էր ավելի շատ ոստիկան, քան մոմավառության մասնակիցներ էին եկել, երբ իր հիշատակած ղժժացող, սպառնացող, հարձակվող ՙնարնջագույնագրանտակերային՚ կադրերին (դատելով տեսանյութերից) երկու ձեռքի եւ երկու ոտքի մատների վրա կարելի է հաշվել: Լավ, մի կողմ թողնենք կարմիր բերետավորների չոբանավարի բռիությունը, ինչպես նաեւ` հարյուրներով ոստիկան բերելու բարոյական կողմը: Բա ո±ւր կորավ ձեր փառաբանված պրոֆեսիոնալիզմը, պարոն Մելքոնյան: