ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ ՆԵՂԱՑԵԼ Է ԽՆԱՄՈՒՑ

Արխիվ 12-16

ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ ՆԵՂԱՑԵԼ Է ԽՆԱՄՈՒՑ

Դավիթ Շահնազարյանի ՀԱԿ-ից դուրս գալու պատմության հետ կապված բավականին հետաքրքիր լուրեր են շրջանառվում: Ըստ այդմ, պարզվում է, որ պրն Շահնազարյանի այդ քայլը պետք է բացատրել արդեն պատմություն դարձած նախընտրական ցուցակներով: Խոսակցություններն այն մասին են, որ Դ. Շահնազարյանը ոչ այնքան նեղվել է ՀԱԿ-ի ցուցակում անցողիկ տեղ չստանալու համար, որքան այն բանից, որ նման տեղ Լեւոն Տեր-Պետրոսյանը տվեց Գագիկ Ջհանգիրյանին, որի հետ պրն Շահնազարյանի ջրերը վաղուց է, որ նույն առվով չեն հոսում: Նույն լուրերի համաձայն պրն Շահնազարյանը բավականին տհաճ խոսակցություն է ունեցել իր նախկին խնամուª ԼՏՊ-ի հետ, որն էլ սկսել է տրտնջալ, թե` ՙՈր մեկին ցուցակում տեղավորեմ, գոնե դու ինձ հասկացիր՚: Դ. Շահնազարյանն էլ ՙըմբռնումով՚ է մոտեցել ԼՏՊ-ի խնդրանքներին ու խոստացել, որ միայն նրա թանկարժեք խաթեր համար է, որ հենց նույն պահին չի հրաժարվում ՀԱԿ-ից, այլ այդ մասին կհայտարարի ավելի ուշ:
Նկատենք, որ հայտարարելով ՀԱԿ-ից դուրս գալու իր վճռի մասին, պրն Շահնազարյանն, այնուամենայնիվ, խուսափեց կոնկրետ բացատրություններ տալ: Դա չարվեց նաեւ ՀԱԿ-ի ակտիվի կողմից, թեեւ հանուն այս կառույցի պահպանման ՙսուրբ՚ գործի, ՀԱԿ-ականները չխուսափեցին անգամ իրենց երբեմնի փոխլիդեր Արամ Զ. Սարգսյանին ՙպայթած իշխանական ական՚ որակել: Իսկ պրն Շահնազարյանից մի տեսակ հաշտ ու խաղաղ բաժանվեցին, թերեւս լավ հասկանալով, որ եթե նա սկսի խոսել, ապա հաշված օրերի ընթացքում բազում պատգամավոր ՀԱԿ-ականների իզն ու թոզն էլ չի մնա:
Ինչեւէ, հիշատակված լուրերը փորձեցինք ճշտել Դավիթ Շահնազարյանից, ակայն ստացանք արդեն ստանդարտ դարձած պատասխանը. ՙԱյս պահին դեռ լրատվամիջոց ներին ասելու բան չունեմ՚:

ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ


ԻՍԿ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱԿ-ԻՑ ՉԻ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ


ՀԱԿ անդամ, ԱԺ պատգամավոր ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ պատասխանելով մեր հարցին, թե ինչպե±ս է գնահատում Դավիթ Շահնազարյանի ՀԱԿ-ից հեռանալն ու ընդդիմության մասին բացասական հայտարարությունը, ասաց.
- Ես դա արդեն գնահատել եմ, եւ ասել ասուլիսի ժամանակ, ավելացնելու ոչինչ չունեմ, նորմալ եմ համարում իր այդ քայլը:
- Իսկ հնարավո±ր է, որ Դուք էլ լքեք ՀԱԿ-ը:
- Ո°չ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


ԲՀԿ-Ն ԱՅԺՄ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ Է ԳՏԵԼ...


Երեկ ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ հայտարարություն էր տարածել` 2008-10-ին տարբեր լրատվամիջոցներում հայտնված հրապարակումների արտատպումների մասին, որտեղ շոշափվում էր ԲՀԿ-ի անունը: Ի±նչն է պատճառը, որ նախընտրական շրջանում, երբ կրքերն է°լ ավելի շիկացած էին եւ անհամեմատ ավելի շատ էին տարբեր թվականների հրապարակումների արտատպումները,  ո°չ ԲՀԿ-ն եւ ո°չ էլ ՀՀԿ-ն, ինչպես նաեւ այլ ուժեր, գործնականում չէին արձագանքում, իսկ հիմա` փաստորեն արձակուրդային շրջանում, ԲՀԿ խոսնակն օպերատիվորեն արձագանքում է: Դրա վերաբերյալ պարոն Ուրիխանյանը պատասխանեց. ՙՃիշտն ասած նպատակահարմար եմ համարել արձագանքել ղեկավարիս պախարակող եւ ակնհայտորեն սուտ տեղեկություններ պարունակող ինֆորմացիայի հետ կապված՚:
Հիշեցնենք, որ նախկին խոսնակ Բաղդասար Մհերյանը խուսափում էր արձագանքելուց, երբ արձագանքելու առիթներն ավելի շատ էին:  

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում