ԱՆՄԵՂ ԳԱՌԱՆ ԴԻՄԱԿԻ ՏԱԿ
Արխիվ 12-16ՀՀ նախկին ԱԳ նախարար, ներկայումս` ԱԺ պատգամավոր եւ համատեղության կարգով ղարաբաղյան ՙօկուպացված տարածքների՚, մարտի 1-ի թեման ՙջրելու՚ եւ մորմոններից մեծ-մեծ փողեր նվեր ստանալու գծով հայաստանյան թիվ մեկ մասնագետ, չստացված քաղբանտարկյալ Վարդան Օսկանյանը , ինչպես հայտնի է, ընդդիմադիրի կերպար որդեգրելուց հետո շատ է սիրում խոսել հայաստանյան տնտեսությունից: Այն նույն տնտեսությունից, որի ներկայից կերպի հիմքերը դրվել են այն տարիներին, երբ պարոն Օսկանյանը բազմած էր ՀՀ կառավարությունում :
Եվ ահա, պարոն Օսկանյանն իր սիրելի Facebook-ի էջերում կրկին բուռն քննադատությամբ հանդես եկավ տնտեսական ներկայիս վիճակի հետ կապված: Չէ, բան չենք ասում, առավել եւս, որ մեր տնտեսությանն ինչքան էլ քննադատես, մեկ է, էլի խոսելու բան կմնա: Բայց այս դեպքում ՀՀ կառավարության նախկին անդամը այնպիսի մի հարթություն է մտել, որ մինչ ուրիշներին քննադատելը, նախ պետք է բարի լիներ խարակիրիի դիմել:
Խոսքը հետեւյալի մասին է. այս անգամ Վ. Օսկանյանի քննադատության թիրախը սա է. ՙԱյսօր լրատվամիջոցներում երկու թեմա էր քննարկվում, որոնք, կարծում եմ շատ կարեւոր նշանակություն ունեն Հայաստանի ապագայի համար: Առաջինը ռուսական գազի թանկացումն է, երկրորդը` Ռուսաստանից մինչեւ 1 մլրդ դոլար նոր պարտք վերցնելու հարցը: Սրանք այնքան կարեւոր խնդիրներ են, որ կառավարությունը պետք է կա°մ հաստատի, կա°մ հերքի՚:փոքր առաջ ընկնելով ասենք, որ պարոն Օսկանյանի ասածի պես դիմեցինք կառավարություն` խնդրելով հաստատել կամ հերքել գազի թանկացման եւ նոր պարտք վերցնելու մասին այդ խոսակցությունները: Եվ ահա, ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը ո°չ հաստատեց, եւ ո°չ էլ հերքեց: Հուսանք, որ առաջիկայում, այնուամենայնիվ, կառավարությունը պատշաճ պարզաբանում կներկայացնի, հաշվի առնելուվ, որ այդ երկու հարցն էլ, իրոք, մեծ կարեւորություն ունեն Հայաստանի համար: Առավել եւս, որ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից երեկ հնչեց պարզաբանում, որ Հայաստանին մատակարարվող գազի սակագնի շուրջ բանակցություններ ՙԳազպրոմի՚ հետ ներկայումս վարվում են:
Բայց վերադառնանք պարոն Օսկանյանին: ՙԵթե ճիշտ են լրատվամիջոցներում տարածված լուրերը, որ Ռուսաստանից գնվող գազն արդեն թանկացել է 60 դոլարով, բայց կառավարությունը ներքին շուկայում դեռ պահում է կամ պահելու է այսօրվա գները մինչեւ փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններª դա սուբսիդավորելով ՙՀայՌուսգազարդում՚ իր ունեցած 20 տոկոս բաժնեմասից 10 տոկոսը ՙԳազպրոմին՚ փոխանցելու հաշվին, ապա մի քանի լուրջ խնդիրներ են ծագում...՚: Արդեն իսկ աբսուրդի է նմանվում. թեկուզեւ նախկին, սակայն պետության արտաքին գործերը ղեկավարած եւ ներկայումս էլ ԱԺ պատգամավորի լիազորություններից օգտվող անձը մի±թե պետք է մի ողջ տրամաբանություն կառուցի ՙեթե ճիշտ է՚ արտահայտության վրա: Ո±վ է ձեռքդ բռնել` որպես պատգամավոր պաշտոնապես դիմիր եւ պատասխան ստացիր: Ավելի ճիշտ, պարոն Օսկանյանը, եթե այդքան հետաքրքրվում էր այս հարցով, վաղուց պետք է այդ պատասխանն ունենար, եւ մենք էլ, որպես ՀՀ շարքային քաղաքացիներ, նաեւ նրանից այսօր պետք է հարցնեինք, թե ճի±շտ են այդ լուրերը:
Լավ, սա էական չէ. դե քի±չ պատգամավորներ կան, ովքեր Հայաստանի անցուդարձի մասին տեղեկանում են ոչ թե իրենց գործունեության արդյունքում, այլ` մամուլից: Այստեղ էականն այն է, որ պարոն Օսկանյանը խոսում է Հայաստանի ՙունեցած 20 տոկոս բաժնեմասից 10 տոկոսը ՙԳազպրոմին՚ փոխանցելու՚ մասին: Մինչդեռ պարոն Օսկանյանը ճիշտ կաներ նախքան այդ 10 տոկոսին հասնելը նաեւ բացատրեր, թե այդ ինչո±ւ նույն ՙՀայՌուսգազարդում՚ ժամանակին Հայաստանի ունեցած 45 տոկոս բաժնեմասը հասավ 20-ի: Անշուշտ այստեղ ոչ մի նոր բացատրության կարիք չկա. ժամանակին հայտնի ՙԳույք` պարտքի դիմաց՚ տխրահռչակ բանաձեւի արդյունքում էր դա: Ավելի կոնկրետ` այդ բաժնեմասն անցավ ռուսներին մեր երկրում գազի գինը մի տեւական ժամանակ չբարձրացնելու համար: Այսինքն նույն բանի, ինչի համար, համաձայն Վ. Օսկանյանի հիշատակված հայտարարության, ռուսներին է տրվում 10 տոկոս բաժնեմասը եւս: Ճիշտ էր նախկինում հանուն գազի գնի ձեռնարկության 25 տոկոս բաժնեմասը փոխանցելը թե ոչ, այդ մասին չէ խոսքը: Պարզապես ինչպե±ս հասկանալ, որ ժամանակին այդ բաժնեմասը փոխանցողներից մեկը` ՀՀ կառավարության անդամը ¥ով նաեւ որպես ԱԳ նախարար, պետք է, որ այդ գործարքում իր անմիջական դերակատարությունն ունենար¤ այն ժամանակ կողմ էր գազի գինը ցածր պահելու համար 25 տոկոս բաժնեմասը փոխանցելուն: Մինչդեռ այսօր երկուսուկես անգամ պակաս բաժնեմասի համար ՙքյալլա՚ է տալիս, թե. ՙԱյս գաղտնիության արդյունքում հավասարապես սուբսիդավորվում են ե°ւ սոցիալապես խոցելի խավերը, ե°ւ սոցիալապես ապահովները, ե°ւ բիզնեսը, որ գազի օգտագործումից շահույթ է ստանում՚: Պահո: Բա որ 25 տոկոս բաժնեմասը փոխանցելու ժամանակներում էր արդեն բացահայտ սուբսիդավորվում բիզնեսը, որն այն օրերին, ի դեպ, ոչ թե ճգնաժամի մեջ էր, այլ բուռն վերելք էր ապրում, այդ ինչո±ւ ՀՀ կառավարության նախկին անդամը ձայն ու ծպտուն չէր հանում...
Սակայն ամենեւին էլ չի կարելի մտածել, թե Վ. Օսկանյանի ներկայիս բողոքները գազի գնով մտահոգված լինելու արդյունք է: Տեսեք, շարունակելով միտքը` նա գրում է. ՙԿառավարությունն առնվազն պետք է այս գործարքը արագ հրապարակայնացնի եւ գազը վաճառի արդեն նոր գներով` սուբսիդավորելով միայն խոցելի խավերին՚: Լավ, ասենք այդպես էլ եղավ եւ տեղական բիզնեսի համար գազի գներն աճեցին: Հարց է ծագում, թե բիզնեսն այդ աճը ինչի± հաշվին է փոխհատուցելու: Սեփական շահույթի կամ գերշահույթի±: Դա բացառված է ¥էլ չասած, որ եթե տվյալ բիզնեսը գերշահութաբեր չէ եւ հազիվ է ծայրը-ծայրին հասցնում, ապա սրանից հետո պարզապես կոչնչանա¤: Միանշանակ է, որ դրա արդյունքում բիզնեսն էլ պետք է բարձրացնի իր ապրանք-ծառայությունների գները, եւ էլի պարոն Օսկանյանի առաջարկած թանկացումը գալիս-ընկնում է շարքային մահկանացուներիս ուսերին: Եվ թե դրա արդյունքում քանի մարդ սոված կմնա, քանիսը կհեռանան երկրից... Ասենք միգուցե հենց դա էլ պետք է պարոն Օսկանյանին: Պարզ է, որ դրանից հետո անխուսափելիորեն էլ ավելի կսրվի երկրի տնտեսական վիճակի հետ կապված մարդկանց արդարացի դժգոհությունները: Իսկ ինչքան դժգոհությունը սրվի, այնքան պարոն Օսկանյանը մեծ-մեծ խոսելու եւ ՙգունավոր խաղերի՚ լավ հեռանկարներ կունենա:
ՙԱրտաքին պարտքի օգտագործումը Հայաստանի տնտեսության մեջ նախորդ չորս տարիներին արդյունավետ չի եղել: Չի օգտագործվել տնտեսության այն հատվածներում, որոնք մի կողմից կնպաստեին տնտեսական աճին եւ դիվերսիֆիկացիային, մյուս կողմիցª մուտքեր կապահովեին պետբյուջե` նպաստելով պետական պարտքի սպասարկման բեռի թեթեւացմանը...՚,- ասում է նախկին ԱԳ նախարարը: Անշուշտ կա վերջին տարիներին վերցված վարկերի մասին կառավարության լրջագույն հաշվետվության խնդիր: Բայց միայն դա±: Ինչո±ւ է պարոն Օսկանյանը խոսում միայն ՙնախորդ չորս տարիների՚ մասին: Մի±թե դրանից առաջ էլ մեծ-մեծ վարկեր չեն վերցրել, որոնց հետքն էլ հիմա դժվար է տեսնել: Այն, որ ժամանակին հարյուրավոր միլիոններ են գրպանել, ո±վ է դրանում կասկածում: Այլ հարց է, թե ինչո±ւ է Վ. Օսկանյանը փորձում շրջանցել իր ժամանակների հանցագործներին եւ հանցագործությունները: Սակայն շատ ավելի հետաքրքիր է, թե ժամանակին ինչո±ւ չէր էլ մտածում դրանց ձեռքը բռնելու մասին, ու հիմա անմեղ գառան դիմակ է հագել:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

