ՙՙԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ՚ ՊՂԾԱԿՐՈՆԻ ՆՈՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆª ԽԱՌՆԱԾԻՆ ՙՔՐԻՍԼԱՄ՚

Արխիվ 12-16

ՙԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ՚ ՊՂԾԱԿՐՈՆԻ ՆՈՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆª ԽԱՌՆԱԾԻՆ ՙՔՐԻՍԼԱՄ՚

Մեր տրամադրության տակ կա մի ուշագրավ տեսանյութ, ուր ներկայացված են ՙԿյանքի խոսքի՚ սերտագույն կապերը ալիեւների կլանի եւ Ադրբեջանի իշխանական վերնախավի հետ: Մայիսի 23-ին ՙԿյանքի խոսքի՚ համաշխարհային պարագլուխ Ուլֆ Էքմանի տեղակալ Կառլ Գուստավ Սեւերինը այցելում է Բաքու եւ հանդիպում Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների պետական կոմիտեի նախագահ Հիդայաթ Օրուջեւի հետ, նրան ներկայացնում է խնդրանքª վերագրանցել ՙԿյանքի խոսքի՚ բաժանմունքը Բաքվում եւ գրանցել այդպիսի բաժանմունք Սումգայիթում:
Եվ ամենահետաքրքիրն այն է, որ հաջորդ իսկ օրըª մայիսի 24-ին տեղի է ունենում Բաքվի բաժանմունքի պետական վերագրանցումը: Այդպիսի ֆանտաստիկ արագություն հարցի լուծումը կարող էր ստանալ միմիայն եթե հարցը նախօրոք համաձայնեցված էր Իլհամ Ալիեւի մակարդակով:Ի դեպ, նույն Կառլ Գուստավ Սեւերինը սերտագույն հարաբերություններ ուներ եւ Հեյդար Ալիեւի հետ, ում գերեզմանին եւ այսպես կոչված ՙՇեհիդների պուրակը՚ նա այցելեց մայիսի 24-ին: Նշենք, որ թեեւ ԼՏՊ-ի օրոք Կառլ Գուստավ Սեւերինը քանիցս այցելել է Հայաստան, սակայն ոչ մի անգամ ոտք չի դրել Ծիծեռնակաբերդ:
Սակայն վերադառնանք ՙԿյանքի խոսքի՚ պարագլուխների եւ ալիեւների կապերին: Կառլ Գուստավ Սեւերինի եւ Հեյդար Ալիեւի հանդիպումը տեղի էր ունեցել 1994-ին, եւ այդ հանդիպմանը զուգահեռ բազմամիլիոնանոց ֆինանսական օգնություն էր հատկացվել, այսպես կոչված, ադրբեջանական փախստականների համար:  Ալիեւ ավագի հետ հանդիպմանը նաեւ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ ՙԿյանքի խոսքը՚ բոլոր հնարավոր միջոցները կձեռնարկի ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ադրբեջանական տեսակետը աշխարհին ներկայացնելու համար, ինչը եւ իրականացվել է ամերիկյան հանրային հեռուստատեսության միջոցով, որի ղեկավարությունը սերտորեն կապված է այդ աղանդի հետ եւ աղանդապետ Ուլֆ Էքմանի առաջին իսկ պահանջով եթերասփռում է ցանկացած բովանդակության նյութ: Հարկ է նշել, որ ՙԿյանքի խոսքը՚ անվերապահ ազդեցություն ունի եւ խոշորագույն ՙՅութուբ՚ ինտերնետային տեսահոսթինգում, ու փաստացի կարողանում է հեռացնել ցանկացած տեսանյութեր, որոնք հակասում են այդ աղանդի շահերին: Այս հանդիպման ընթացքում էլ Ադրբեջանին քարոզչական աջակցություն ցույց տալու պայմանավորվածությունները վերանորոգվեցին, ինչպես նանեւ ՙԿյանքի խոսքի՚ ադրբեջանական հովիվներին տրամադրվեցին հսկայական ֆինանսական միջոցներ, որպեսզի Բաքվում եւ Սումգայիթում կառուցվեն հատուկ նախագծով աշտարակ-աղոթարաններ, ուր զօրուգիշեր պետք է աղոթք հնչի Ղարաբաղը Ադրբեջանին վերադարձնելու:
Հարկ է նշել, որ այդպիսի շուրջօրյա աղոթքները սկսվել են դեռեւս մարտ ամսից, երբ ամսվա սկզբին Թուրքիայում տեղի էր ունեցել ՙԿյանքի խոսքի՚ համաշխարհային գագաթաժողովըª առավել քան 600 հովիվների եւ առաջնորդների մասնակցությամբ ամբողջ աշխարհից: Բնականաբար, ՙԿյանքի խոսքի՚ հայաստանյան պարագլուխ Արթուր Սիմոնյանը այդտեղ ներկա էր եւ, ի դեպ, բավականին բազմամարդ պատվիրակությամբ: Ի դեպ, նա Թուրքիաª Ստամբուլ էր այցելել նաեւ հունիսի 10-ին, իսկ իր մի շարք հրապարակային ելույթներում շատ դրական է արտահայտվել իսլամի մասին, նշելով, որ մուսուլմանների կրոնը փոխել պետք չէ, այլ պետք է փոխել ընդամենն Աստծուն:
Հարկ է նշել, որ, այսպես կոչված, ՙլեզվախոսությունների՚ ընթացքում ՙԿյանքի խոսքի՚ բոլոր պարագլուխների կողմից տարբեր կրոնների դիցական կերպարներին եւ նաեւ ալլահին դիմելը գործնականում համաշխարհային նոր խառնածին կրոնի ձեւավորմանն է ծառայում: Մերձավոր Արեւելքում եւ Կովկասում, ըստ ամենայնի, մտադրություն կա կիրառության դնել այդ կրոնի այն տարատեսակը, որը քրիստոնեության եւ իսլամի խառնուրդ է եւ կոչվում է ՙքրիսլամ՚: ՙՔրիսլամ՚ ընդունել են արեւմուտքում հանրահայտ այնպիսի, այսպես կոչված, ՙավետարանիչներ՚, ինչպիսիք են Ռիկ Ուորրենը եւ Ռոբերտ Շուլլերը, եւ, ի դեպ, անցյալ տարի ՙքրիսլամը՚ սրընթացորեն տարածվել է ԱՄՆ-ում. 2011-ի հունիսի 26-ից մինչեւ օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում պաշտոնապես ՙքրիսլամ՚ են որդեգրել ԱՄՆ 33 նահանգների բազում եկեղեցիներ: ՙՔրիսլամը՚ նախատեսում է եկեղեցիներից վերացնել խաչերը ու բոլոր այն  առարկաները, որոնք կարող են ընդունելի չլինել մահմեդականների համար, Աստվածաշունչն ու ղուրանը դրվում են կողք կողքի եւ իրականացվում են համատեղ ծիսակատարություններ եւ քրիստոնյաների եւ մահմեդականների համար: Հենց ամերիկյան ՙՄերձավոր մեծ Արեւելքի՚ նախագծում ՙքրիսլամը՚ թերեւս այն նոր կրոնն է, որը քայլ առ քայլ պետք է պարտադրվի այդ ամբողջ հսկայական տարածաշրջանին: Ու ՙքրիսլամի՚ տարածման խոշորագույն որջերը լինելու են Ադրբեջանում եւ Թուրքիայում, ու Ադրբեջանի տարածքից պետք է սպասել ՙքրիսլամի՚ քարոզչական էքսպանսիային դեպի Իրանª հենց որ Արեւմուտքն ու Իսրայելը սկսեն ռազմական գործողություններն այդ երկրի դեմ:
Ինչ վերաբերում է մեր վաղուցվա ՙկլիենտ՚ Արթուր Սիմոնյանին, ապա վերջինս ենթադրաբար կարեւորագույն դերակատարություն ունի ՙԿյանքի խոսքի՚ ու հետագայում ՙքրիսլամի՚ կառույցները Թուրքիայում արմատավորելու գործում,  իսկ Հայաստանում նրա առաքելության թիվ մեկ բաղադրիչը, բնականաբար, աշխարհի ամենաանկախ քրիստոնեական եկեղեցուª Հայ առաքելական եկեղեցու կազմալուծումն է, քանզի որեւէ գլոբալիստական սխեմայի մեջ անգամ գործակալական ցանցի օգնությամբ չմտնող հայոց եկեղեցին վաղուց է դարձել գլոբալիստների կոկորդին կանգնած ոսկորը:
Ինչեւէ, դեռ նոր հետաքրքիր մանրամասներ կներկայացնենք թերթի առաջիկա համարում, որը լույս է տեսնելու ուրբաթª հուլիսի 13-ին:

ԱՐՄԱՆ ԱՐԱՄՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում