Սոցցանցերում քննարկվում է ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի ամուսնու` Արման Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը.
ՙԶզվելի է, իրենց պատմությունն են կերտում ողբերգությունը դրոշակ դարձնելով, սառնասրտորեն կսատկացնեի ոմանց... ՚: Իհարկե, սա բավական էր, որ որոշ օգտատերեր սկսեին հայհոյանքների ու հեգնանքների տարափը եւ գրառումը վերագրեին որպես ՙՀարսնաքարում՚ պատահածի եւ մոմավառության մասնակիցների հասցեին հնչող վիրավորանք: Ամուսնու գրառման եւ հանրության բացասական արձագանքի մասին ՙԻրավունքի՚ հետ զրույցում երգչուհի ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ նշեց. -Կարծում եմ, այդպես կվարվեր յուրաքանչյուր նորմալ տղամարդ, ում սիրած կնոջը վիրավորում են: Ուղղակի չգիտեմ ինչ ասեմ, այս ամենը գրված, հիմնված է չարության, ատելության վրա: Իրենց հետ չհամաձայնելու արդյունքն է երեւի, ինչ-որ մի հարց հաստատ եղել է նախկինում, որ չեմ համաձայնել կամ բանավիճել եմ, թեպետ, եթե բանավիճում եմ, դա հաստատ լինում է կիրթ հիմքերի վրա: Ամուսինս իր պատասխանը գրել է կոնկրետ մարդկանց հասցեին, որոնք ուղղակի ինձ ընդհուպ մինչեւ Ազգային ժողովի բոզ են անվանում: Եվ, փաստորեն, Արմանն այդ մարդկանց անհատական մոտեցում է ցուցաբերում իր ձեւով, տեսա±ք ինչպես է պատասխանել մեկնաբանություններին: Ասում են նույնիսկ, թե ինքը չի գրում, այլ Շուշանը: Ասենք, եթե ինքն ուրիշ ձեւով գրեր, իմ ամուսինը հաստատ չէր լինի: Իրեն չէի սիրի այնպես, ինչպես հիմա եմ սիրում: Լրիվ արժեքազրկել են մարդկային համակարգը, մարդկային գործոնը, չափանիշները: Էլ իմ ու ամուսնուս տարիքային տարբերության մասին են խոսում, բայց դա ո±ւմ է վերաբերվում: Գիրությունից են խոսում, ախր ինչքան կարելի է, այս ինչ մակարդակ է: Եվ առավել եւս նողկալի է, երբ տղամարդիկ են այդ մասին խոսում: