ՙԵԹԵ ԲԵՐՈՒՄ ԵՍ ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻՑ, ՈՒՐԵՄՆ ԲԵՐ ԱՄԵՆԱԼԱՎ ՄԱՍՆԱԳԵՏԻՆ՚

Արխիվ 12-16

ՙԵԹԵ ԲԵՐՈՒՄ ԵՍ ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻՑ,
ՈՒՐԵՄՆ ԲԵՐ ԱՄԵՆԱԼԱՎ ՄԱՍՆԱԳԵՏԻՆ՚



Մի խումբ երիտասարդ նկարիչներ վիրավորվել են, որ ՙՄոսկվա՚ կինոթատրոնի դիմացի 3D պատկերը Երեւանի քաղաքապետարանը ոչ թե իրենց է պատվիրել, այլ արտասահմանցի մասնագետին:
ՙՄեզ բոլորիս համար էլ վիրավորական է, որ մեր հայ նկարիչները չգիտեն` այստեղ ո±նց իրենց ապահովեն կամ ի±նչ գործ գտնեն, որ մնան իրենց հայրենիքում, իսկ, երբ ինչ-որ մի աշխատանք կա, որը վճարվում է, եւ հայ նկարիչները շատ ավելի լավ կարող էին անել, դա վստահում են արտասահմանից եկած ինչ-որ մեկին: Գործը արվելուց հետո էլ տեսնում ենք, որ դա այն գործը չէր, որ կարելի էր անել: Ո°չ տարածքի, ո°չ մեր քաղաքի, ո°չ էլ թեմայի հետ է համահունչ՚,- Aravot.am-ի հետ զրույցում դժգոհել է նկարիչների միության անդամ ՄԱՐԻԱՄ  ՄՈՒՐԱԴՅԱՆԸ:
Նկարիչները նաեւ աշխատանքի  որակից են դժգոհ. ՙՈրակն էլ այն որակը չէ, որը կարող էր լինել: Եթե դու բերում ես արտասահմանից, ուրեմն բեր ամենալավ մասնագետին, որը կաներ ամենալավ գործը, որը հայ մասնագետը չէր կարող անել՚: Մ. Մուրադյանը չի բացառում, որ հնարավոր է նաեւ, որ արտասահմանցի փորձագետին դիմելը պայմանավորված լինի փողերի լվացման նպատակով:
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ փողերի լվացման բազմաթիվ մեթոդներ ու ձեւեր կան, եւ հայերն այդ հարցում դիմում են նորանոր հնարքների` չմոռանալով հինը` ավանդականը: Նորի դեպքում նկատի ունենք, օրինակ, ՙՍիվիլիթասը՚, իսկ հին ավանդականի դեպքում` ասֆալտ անելը: Մի փողոց տարեկան մի քանի անգամ են ասֆալտապատում, որոշ փողոցներ էլ տասնյակ տարիներ ասֆալտի երես չեն տեսնում...
Աշխատանքի որակից գոհ չի մնացել նաեւ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը: Նա հաստատել է, որ մի խումբ երիտասարդ նկարիչներ իրենց դժգոհությունն են իրեն հայտնել:
Անտեղյակ ընթերցողին տեղեկացնենք, որ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ ՙԵրազանքների պատ՚ ծրագրի շրջանակներում Գերմանիայից հատուկ մասնագետ էին հրավիրել 3D իլյուզիոն անդունդի խաբկանքը ստանալու համար, ում, ամենայն հավանականությամբ, շատ մեծ գումար էին վճարել:
Այսօր նկարիչներին նաեւ ավելի լուրջ` օրենսդրական հարց է հուզում. նրանք ցավով են արձանագրում այն փաստը, որ ստեղծագործական ոլորտում օրենքի բացակայությունը խոչընդոտում է ոչ միայն կերպարվեստին, այլեւ արվեստի մյուս բոլոր ճյուղերին:
Մամուլի ասուլիսում ՀՀ նկարիչների միության նախագահ ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆՆ անդրադարձել է այդ խնդրին` նշելով, որ օրենքի առկայությունը արվեստի ոլորտում հնարավորին փոփոխություններ նկատելի կդարձնի. ՙՊահանջում ենք համապատասխան օրենք կիրառել ստեղծագործական ոլորտում՚,- ավելացրել է նա: Ըստ Կ. Աղամյանի` այսօր շատ երկրներում, այդ թվում նաեւ` նախկին խորհրդային կազմում եղած, նմանատիպ օրենքներ են կիրառվում. ՙՊետությունը պետք է պաշտպան կանգնի ստեղծագործող մարդկանց, որոնց միջոցով պետք է մշակութային քաղաքականություն իրականացվի: Եթե մի շարք պետություններում գործում է համապատասխան օրենք, ապա Հայաստանում այն առհասարակ բացակայում է՚:
Երիտասարդ նկարիչ ՎԱՀԱԳՆ ԳԱԼՍՏՅԱՆՆ էլ բարձրաձայնել է արվեստանոցների խնդրի մասին. ՙՍա շատ ավելի օրհասական խնդիր է, որովհետեւ երիտասարդներիս համար այն դարձել է երազանք՚: Նա նաեւ հավելել է, որ նկարիչները չունեն համապատասխան տարածքներ, որտեղ կարող են աշխատել: Բացի այդ,  նկարիչներին մտահոգում է նաեւ արվեստանոցների վրա կուտակված հարկային հին պարտքերը, որոնք շատերը չեն կարողանում մարել. ՙՊահանջում ենք նաեւ, որ այդ կուտակված պարտքերից պետությունն ազատի, իսկ հետագայում կիրառի հարկային զեղչված քաղաքականություն՚:
Նկարիչների կոչն ուղղված է ՀՀ նախագահին, վարչապետին ու ԱԺ նախագահին: Կարեն Աղամյանի խոսքով` եթե չլիներ նկարիչների միությունը, ապա կերպարվեստն այսօր մահացած կլիներ: Ինչ վերաբերում է ԱԺ-ում ընդգրկված մշակույթը ներկայացնող քաղաքական գործիչներին, ապա այս առումով նկարիչները շատ ուրախ են, որ ԱԺ-ում նման մարդիկ այս անգամ ընդգրկվել են:
Դե ինչ, հույս ունենանք, որ գոնե այս գումարման խորհրդարանը կընդունի ոչ միայն նկարիչների մատնանշած օրենքները, այլեւ կընդունի մշակութային քաղաքականության ռազմավարական ծրագիր:

Կույտը մշակեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում