ՎՈՐՈԲԵՅԸ ԿԺԱՄԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ

Արխիվ 12-16

ՎՈՐՈԲԵՅԸ ԿԺԱՄԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ



Մի քանի ամիս առաջ ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանի հրավերով ՌԴ դերասանուհի ԵԼԵՆԱ ՎՈՐՈԲԵՅԸ իր ռուս գործընկերների հետ հյուրախաղերով Հայաստանում հանդես եկավ ՙԻնչ են ուզում տղամարդիկ՚ կատակերգությամբ: Այդ ժամանակ Վորոբեյը լրագրողների հետ ունեցած հանդիպման ընթացքում խոստովանեց, որ առաջին անգամ է Հայաստանում եւ արդեն որոշակի տպավորություններ է ստացել մեր երկրից: Դերասանուհին նույնիսկ այցելել էր հայկական շուկա, գնումներ կատարել ու հասցրել համտեսել հայկական որոշ քաղցրավենիքներ: Նրան դուր էին եկել նաեւ Հայաստանի տուֆակերտ շենքերը:
Իսկ մոտ մեկ ամիս առաջ հեռուստատեսությամբ եւ համացանցով անդադար գովազդվում էր դերասանուհու` կրկին հյուրախաղերով Հայաստան այցի շոու-համերգային ծրագրի մասին: Ըստ գովազդների, Վորոբեյը Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի բեմում պիտի հանդես գար հունիսի 29-30-ին: Սակայն շոու-համերգն այդպես էլ չկայացավ: Դրա փոխարեն ինտերնետային կայքերում հայտնվեցին գովազդներ, որ ՙԵլենա Վորոբեյի շոու-համերգը կկայանա սեպտեմբերի 27, 28 -ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, ժամը 19:00-ին:  Տեւողությունը 2 ժամ է` առանց ընդմիջման: Բովանդակությունը` պարոդիաներ ռուսական էստրադայի աստղերի վերաբերյալ (Ալլա Պուգաչովա, Մաշա Ռասպուտինա եւ ուրիշներ), երգիծական-հումորային բնույթի մանրապատումներ: Ամբողջ ընթացքը ուղեկցվելու է ժամանակակից էստրադային ռիթմիկ եւ բոլորիս հանրածանոթ երաժշտությամբ: Համերգային շոուի խորագիրն է ՙԱստղային վրաերթ՚: Իսկ տոմսերի արժեքը` 3000-15000 ՀՀ դրամ՚:
Ըստ շրջանառվող լուրերի, շոու-համերգը հետաձգվել է տոմսերը չվաճառվելու պատճառով: Բայց, խոսակցությունները հիմք չընդունելով, իրական պատճառները պարզելու համար զանգահարեցինք նախ Սունդուկյանի անվան թատրոն, որտեղից մեզ տեղեկացրին, որ շոու-համերգն իսկապես հետաձգվել է, եւ Վորոբեյը Հայաստան կժամանի սեպտեմբերին: Սակայն թատրոնի աշխատակցուհին հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ` խորհուրդ տալով այդ հարցով դիմել կազմակերպիչներին: Աշխատակցուհին մեզ խորհուրդ էր տալիս, որ ինքներս գտնենք կազմակերպիչներին, բայց, այնուամենայնիվ, մեզ հաջողվեց նրանից կորզել կազմակերպիչներից ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հեռախոսահամարը:
ՙԻրավունքի՚ հետ զրույցում Վ. Գրիգորյանը տեղեկացրեց, որ ինքը Վորոբեյի հայաստանյան շոու-համերգի համակազմակերպիչ է եւ նշեց հետաձգման հիմնական պատճառները.
- Պատճառն այն է, որ Յուրմալայում հուլիսի սկզբին նա ինչ-որ շատ հեղինակավոր ստուգատեսի պիտի մասնակցեր, նաեւ մի փոքր առողջական խնդիրներ ուներ: Որպեսզի իրականացներ ե°ւ մասնակցությունը, ե°ւ դրա հետ մեկտեղ Իսրայելում բուժման մեկներ, մենք այդ պատճառով ուղղակի չշտապելու համար համերգային շոու-ծրագիրը տեղափոխեցինք սեպտեմբեր: Եվ հետո` սեպտեմբերն իր համար ազատ եւ հարմար շրջան է: Իհարկե, նաեւ մեր շոգերն էին պատճառը. իրենք լավ էլ հետեւում են, թե Հայաստանում ինչ եղանակ է:
- Խոսակցություններ կան, որ տոմսերի վաճառքը լավ չիրականացնելու համար եք ստիպված եղել հետաձգել համերգը:
- Ո°չ: Բայց, իհարկե, սկզբնական շրջանում հենց այդպես էլ կար, սակայն, երբ արդեն պարզ դարձավ վերը նշված հանգամանքը, ինքներս, կարճ ասած, դադարեցրինք բոլոր տեղերում գովազդները, որպեսզի ժողովրդին անիմաստ նեղություն չտանք: Չնայած ասեմ, որ գնված տոմսերն ուժի մեջ են լինելու սեպտեմբերին, բայց, եթե մարդիկ ցանկանում են, կարող են վերադարձնել դրանք:
- Գովազդներում նշվում է, որ առաջին անգամ է Վորոբեյը գալու Հայաստան:
- Նա մի անգամ եկել է Հայաստան, բայց բոլորովին այլ ծրագրով. ուղղակի որպես դրամատիկ ներկայացման դերասանուհի է հանդես եկել: Բայց դա իր ծրագիրը չէր: Իսկ առաջին անգամ ասելով` նկատի ունենք, որ առաջին անգամ է այդ ծրագրով եւ իր թատրոնով հանդես գալու Հայաստանում: Պիտի ասեմ, որ հրաշալի, առողջ հումորով ծրագիր է, որն իր մեջ ընդգրկելու է ե°ւ նմանակումներ, ե°ւ զվարճալի, երգիծական բնույթի երաժշտական համարներ: Այսինքն` ինքն է միակ կատարողը, բայց բեմում նա մենակ չէ, ըստ էության, ներկայացնում է էստրադայի համայնապատկեր` երգիծական բովանդակությամբ նմանակման ոճով: Եվ ամենակարեւորներից մեկը, որ այն առանց ընդմիջման է` երկու ժամ տեւողությամբ: Հավելեմ, որ Վորոբեյը իր ապրիլյան այցելության ժամանակ շատ էր սիրել մեզ` հայկական իրականությունը, հյուրասիրությունը, մատուցումն ու մոտեցումը: Այդ ժամանակ նշեց, որ ինքն իր ձեւի մեջ չի ներկայացել հայ հանդիսատեսին եւ ցանկություն հայտնեց հաջորդ անգամ իր ոճով հանդես գալ: Սեպտեմբերի վերջին` նշված ժամկետներում, տեղի կունենա համերգային ծրագիրը, եւ կարծում ենք` բոլորն էլ բավականություն կստանան:
Հուսանք, որ իսկապես Վորոբեյը Հայաստան կժամանի սեպտեմբերին, եւ չի կրկնվի համաշխարհային աստղ Սառա Կոնորի` Հայաստան ժամանելու անհաջող փորձը, որ այս տարի էլ Հայաստան չգա Վորոբեյը:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում