ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ ԽՍՀՄ-ՈՒՄ

Արխիվ 12-16

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ ԽՍՀՄ-ՈՒՄ



ՎԵՐԱԴԱՐՁՐԵ°Ք ՀՈՎԻՎՅԱՆԻՆ

1961 թվականին ՙՍպարտակ՚ Երեւան-ԲԿՄԱ հանդիպումն ընդհատվեց, եւ մոսկվացիներին ստիպված էվակուացրին օդանավակայան: Այս անգամ պատճառն այն էր, որ ԲԿՄԱ-ի կազմում հայտնվեց բանակ զորակոչված, հայ մարզասերների կուռք Սարգիս Հովիվյանը:
1960 թվականի նրան զինակոչից չկարողացավ ազատել ֆուտբոլի սիրահար եւ ՙՍպարտակի՚ երկրպագու, ՀԿԿ Կենտկոմի քարտուղար Սուրեն Թովմասյանը. նրան հանել էին պաշտոնից եւ դեսպան էին նշանակել Վիետնամում: Եվ այդ իսկ պատճառով մարշալ Գրեչկոյի` ՙԱնհապաղ ԽՍՀՄ զինված ուժեր զինակոչել քաղաքացի Հովիվյանին՚ հրամանը կատարվել էր:
Ինքը` ՍԱՐԳԻՍ ՀՈՎԻՎՅԱՆԸ, հիշում էր.
- Արդյունքում` ես ստիպված էի խաղալ ԲԿՄԱ-ի կազմում: Երեւանում դրան վերաբերվեցին, այսպես ասենք, ոչ այնքան հանգիստ: ԲԿՄԱ-ի խաղացողները հիշում են, թե ինչպես 1961 թվականին Երեւանում թիմը օդանավակայան էին տանում ԲՏՌ-ով, երեւանցի մարզասերները ԲԿՄԱ-ի խաղացողներին չէին թողնում մարզվել, ամենուր վահանակներ էին կախված` ՙՎերադարձրե°ք Հովիվյանին՚: Նրանք այն հյուրանոցի առջեւ, որտեղ մենք ապրում էինք, բազմահազարանոց հանրահավաք էին կազմակերպել, փակել էին երթեւեկությունը եւ գոռում էին` Սաքո°, Սաքո°: Նույնիսկ խոսակցություններ էին պտտվում, որ նրանք ցանկանում են պատանդ վերցնել Բեսկովին, որպեսզի փոխանակեն ինձ հետ... Մի խոսքով` նրանք ցրվեցին իրենց տները միայն այն բանից հետո, երբ ես երրորդ հարկի պատշգամբից խոստացա, որ եկող տարի անպայման կվերադառնամ հարազատ ակումբ: Չնայած դա կարող էր անհնարին լինել առանց այնպիսի դեմքերի խառնվելու, ինչպիսին ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի փոխնախագահ Անաստաս Միկոյանն ու Խորհրդային Միության մարշալ Բաղրամյանն էին: Նրանք հասան այն բանին, որ ինձ թույլատրեցին ծառայել Հայաստանում, իսկ ազատ ժամերին հանդես գալ Երեւանի ՙՍպարտակի՚ կազմում:

ԱՎՏՈՄԱՏԱՅԻՆ ԿՐԱԿԱՀԵՐԹԵՐ ՔՈՒԹԱԻՍՈՒՄ

1970 թվականի հոկտեմբերի 30-ը ուրբաթ էր: Հենց այդ ժամանակ Քութաիսում տեղի տորպեդոյականներն ընդունել էին Տաշքենդի ՙՊախտակորին՚: Դաշտի տերերին անպայման հաղթանակ էր հարկավոր, քանի որ հակառակ դեպքում նրանք կլքեին բարձրագույն խումբը: Խաղը ՙգնելու՚ փորձերը հաջողություն չունեցան, առավել եւս, որ հանդիպմանը ներկա էր ԽՍՀՄ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Վալենտին Գրանատկինը, ով որոշել էր անձամբ հետեւել այդ սկզբունքային հանդիպման ընթացքին...
Խաղը ՙգնելու՚ փորձերի մասին ժամանակին պատմել է այդ հանդիպման գլխավոր մրցավար ՅՈՒՐԻ ԲՈՉԱՐՈՎԸ.
- Հանդիպումը սկսվում էր ժամը չորսին, իսկ 3-ն անց 30 րոպեին սկսեցին ինձ հյուրանոցի համարից ՙդուրս քաշել՚: Տեղացիները: Զանգահարեցին հեռախոսով, ասում են` դո°ւրս արի, խոսելու բան կա: Հասկանալի է` ինչու...
Մարզադաշտ գնալու ժամանակն էր: Աստիճանների վրա ինձ դիմավորեց տեղի մրցավար Թոդաձեն եւ մի մարդ, ով ներկայացավ որպես կուսակցության քաղկոմի ադմինիստրատիվ բաժնի վարիչ. ՙԸնկե°ր Բոչարով, մի փոքր օգնել է հարկավոր: Ահա այստեղ 6 հազար է՚: Եվ ցույց տվեց փաթեթը: Դա ինձ, չգիտես ինչու, զվարճացրեց. ՙԵթե ծախվեմ, ապա` 10 հազարով՚: Քաղկոմականը գլխով դրական շարժում արեց` կլինի: Մարզադաշտում արդեն մի ուրիշ մարդ տեղի միլիցիայից մոտեցավ փաթեթով. ՙԱյստեղ 10 հազար է՚: 10 հազարն այն ժամանակ այսօրվա միլիոնն էր... Ես մտածում էի` ի±նչ է, ինձ ապուշի տե±ղ են դրել: Եթե լուրջ մտադրություն ունենային, փողը Մոսկվա կբերեին, ինչպես, ի դեպ, այսօր է կատարվում: Իսկ միգուցե սադրո±ւմ են: Փաթեթը, բնական է, չվերցրեցի...
Հանդիպման ավարտից 10 րոպե առաջ տորպեդոյականներն անհուսալիորեն պարտվում էին 0:3 հաշվով: Եվ այդ պահին մրցավար Բոչարովը 11 մետրանոց հարված նշանակեց ՙՏորպեդոյի՚ դարպասին: Դարպասապահ Դավիդ Գոգիան դուրս եկավ դարպասից եւ, մոտենալով մրցավարին, հարվածեց նրա դեմքին: Մրցավարը խաղադաշտից հեռացրեց դարպասապահին, բայց նրա վրա հարձակվեցին թիմի մյուս խաղացողները:
Իրենց կուռքերին աջակցում էին մարզասերները (իսկ մարզադաշտը լեփ-լեցուն էր), եւ նրանք սկսեցին խաղադաշտ նետել քարեր, նստարաններից պոկած փայտի կտորներ: ՙՊախտակորի՚ ֆուտբոլիստները փախան հանդերձարան` հասկանալով, որ հակառակ դեպքում վատ կլինի: Սակայն ոչ բոլորին հաջողվեց փախչել. մի քանի տաշքենդցիներ ստիպված էին փրկություն փնտրել խաղադաշտի կենտրոնում, ուր չէին հասնում քարերն ու տախտակները:
Այդ հանդիպման եզրային մրցավար Սերգեյ Բելյաեւը մի քանի տարի առաջ հրապարակված իր գրառման գրքույկում նշել էր.
- Եվ ահա, հենց այն պահին, երբ թիմերն ու մրցավարներն սկսեցին հեռանալ խաղադաշտից, տրիբունաներից քարեր թռան: Եթե բոլոր խաղացողներին` բացառությամբ ՙՊախտակորի՚ դարպասապահ Լյուբարցեւի, հաջողվեց թաքնվել տրիբունաների տակ, ապա մրցավարները ստիպված էին վերադառնալ խաղադաշտի կենտրոն: Հեռանալու մեր յուրաքանչյուր փորձ ընդհատվում էր նետած շշերով ու քարերով: Այդ պահին տուժեց միլիցիոներներից մեկը: Այդպես շարունակվեց 15-20 րոպե: Եվ միայն այն ժամանակ, երբ միլիցիան ետ մղեց խուլիգաններին, Լյուբարցեւը, Բոչարովը, ես եւ Չերնիկովը կարողացանք  մեկ առ մեկ թաքնվել տրիբունայի տակ: Երբ ես տրիբունայի տակ էի, ինձ դիմավորեց Խերխաձեն եւ հարվածեց մեջքիս, իսկ երբ ես վազում էի տորպեդոյականների հանդերձարանի մոտով, այնտեղից դուրս վազեց Ցվերավան եւ բռունցքով հարվածեց գլխիս: Նա փորձեց ներխուժել նաեւ մրցավարական սենյակ, սակայն աշխատակիցները թույլ չտվեցին:
Թիմերի ներկայացուցիչները ծանոթացան խաղացողների վարքի վերաբերյալ արձանագրության հետ, որը կազմել էր գլխավոր մրցավարը: Մրցավարական բրիգադից բողոքներ չկային, սակայն մարզադաշտից կարողացանք հեռանալ միայն մի քանի ժամ անց: Մոտ 40 րոպե խաղավարտից հետո մրցավարական սենյակ սկսեցին նետվել քարեր: Խուլիգանները սկսեցին ջարդել, այրել մարզադաշտի տարածքում գտնվող տրանսպորտը` միլիցիայի մոտոցիկլետներն ու մարդատար ավտոմեքենաները: Ժամանած հրշեջները ոչ մի օգնություն ցույց չտվեցին միլիցիայի աշխատակիցներին: Մի քանի անգամ լուսամուտներից այն կողմ լսվում էին կրակոցներ: Միայն ոստիկանության լրացուցիչ ջոկատների եւ զինվորականների ժամանումը հնարավորություն տվեց մեզ դուրս գալ մարզադաշտից օպերատիվ ավտոմեքենաների ուղեկցությամբ:
Հանրապետական կարգի մրցավար Ս. Բելյաեւ:
4-ը նոյեմբերի, 1970 թվական՚:   

ՃԱԿԱՏԱՄԱՐՏ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ

Խորհրդային ֆուտբոլում ամենալուրջ միջադեպերից էին 1977 թվականի հուլիսի 23-ի իրադարձությունները Թբիլիսիում: 32 աստիճան շոգին խաղում էին տեղի դինամոյականները, որոնք ԽՍՀՄ առաջնությունում զբաղեցնում էին երկրորդ հորիզոնականը, եւ 1972 թվականի  ԽՍՀՄ չեմպիոն Վորոշիլովգրադի ՙԶարյան՚: Մարզադաշտը լիքն էր. եկել էր ավելի քան 60 հազար երկրպագու` սիրելի թիմի հաղթանակի ակնկալիքով: Կառավարական օթյակում ամբողջ վրացական ղեկավարությունն էր` Վրաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Էդուարդ Շեւարդնաձեի գլխավորությամբ: Խաղը սկսվեց, սակայն թիմերից ոչ մեկը չկարողացավ հաջողության հասնել` 0:0: Եվ ահա ՙԴինամոյի՚ խաղացողը դերասանավարի վայր ընկավ մրցակցի տուգանային հրապարակում: Ամբողջ մարզադաշտը ցատկեց տեղից. 11 մետրանոց հարվա±ծ: Ո°չ, փորձառու մրցավար Ռոմուալդաս Յուշկան` Վիլնյուսից (ի դեպ, ինքն էլ նախկին ֆուտբոլիստ), ցույց տվեց, որ կարելի է հանդիպումը շարունակել: Լարվածությունը մարզադաշտում եւ տրիբունաներում աճում էր: Իսկ եզրափակիչ սուլիչից հետո վրացի երկրպագուների կատաղած ամբոխը (ըստ ներքին գործերի մարմինների` մոտավորապես հինգ հազար մարդ) ճեղքեց միլիցիայի պաշտպանական պատնեշները եւ լցվեց խաղադաշտ: Մրցավարական բրիգադը եւ ֆուտբոլիստները ստիպված էին փրկվել` փախչելով, եւ նրանք թաքնվեցին տրիբունաների տակի լավ ամրացված տարածքներում:
Էդուարդ Շեւարդնաձեն մի քանի անգամ ելույթ ունեցավ հեռարձակմամբ` խնդրելով երկրպագուներին ցրվել, սակայն այդ կոչերը հաջողություն չունեցան: Ամբոխը չէր ենթարկվում, ջարդում էր փայտե նստարանները եւ մետաղական արգելքները` գործածելով դրանք որպես զենք միլիցիոներների դեմ: Միլիցիայի 35 աշխատակիցներ ստացան տարբեր աստիճանի վնասվածքներ: Ամբոխը հրդեհեց շտապօգնության եւ միլիցիայի` պարեկություն իրականացնող ավտոմեքենաները: Տրիբունաների մոտավորապես քսան տոկոսը դրանից հետո կապիտալ վերանորոգման կարիք ուներ:
Ամբոխը շրջափակեց տարածքները, որտեղ թաքնվել էին մրցավարներն ու խաղացողները, եւ մինչեւ կեսգիշերն անց պահանջում էր իրենց հանձնել Ռամուալդաս Յուշկային: Սկսեցին մարզադաշտին մոտենալ միլիցիայի եւ ներքին զորքերի լրացուցիչ ուժեր: Իսկ Էդուարդ Շեւարդնաձեն պահապանների ուղեկցությամբ երկու անգամ գնաց  ֆանատների հոծ ամբոխի մոտ, որպեսզի հանգստացնի նրանց եւ համոզի հեռանալ: Միայն մի քանի ժամ հետո երկրպագուների մեծամասնությունը լքեց մարզադաշտը, իսկ շրջափակման մեջ գտնվող ֆուտբոլիստներն ու մրցավարները ազատվեցին Վրաստանի ՆԳՆ-ի աշխատակիցների օգնությամբ:  
ԽՄԿԿ Կենտկոմը Վրաստան ուղարկեց հերթական հանձնաժողովը, որն սկսեց զբաղվել երկրպագուների նման ագրեսիվ պահվածքի պատճառների ուսումնասիրությամբ: Նաեւ պարզվեց, որ անկարգությունները Թբիլիսիում ծագել են ոչ մեկ անգամ, բայց` ավելի փոքր մասշտաբի: Ընդ որում, դրանք ծագել են ոչ միայն ֆուտբոլային, այլ նաեւ բասկետբոլային հանդիպումների, մասնավորապես` ԲԿՄԱ-ի հետ տեղի ակումբի հանդիպման ժամանակ:
Արվեցին նաեւ կազմակերպական հետեւություններ. Ռոմուալդաս Յուշկան (հանձնաժողովը նշել էր, որ նա իրավացիորեն չի նշանակել 11 մետրանոց հարվածը, սակայն ընդհանուր առմամբ խաղը վարել է ոչ այնքան վստահ) մինչեւ խաղաշրջանի վերջը հեռացվեց մրցավարությունից: Ճիշտ է, նա հետագայում շարունակեց մրցավարի հաջող կարիերան` վարելով ԽՍՀՄ առաջնության 150 եւ 40 միջազգային հանդիպում: Վրաստանի Կոմկուսի Կենտկոմը հայտնեց, որ ՙԴինամոյի՚ մի շարք ֆուտբոլիստներ, ովքեր սադրել էին երկրպագուներին, ՙխիստ պատժվել են՚: Բայց թե որն էր պատիժը, դրա մասին ոչ մեկը չհայտնեց: Փաստն այն է, որ նրանք բոլորը խաղադաշտ դուրս եկան բառացիորեն հաջորդ հանդիպման ժամանակ: Չէր որակազրկվել նաեւ Թբիլիսիի մարզադաշտը, որը վերականգնվել էր ռեկորդային կարճ ժամանակում:

Պատրաստեց Ռ. ԹԱԹՈՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում