ՙՙՙՙՙՙՙՙՙՙԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ ԱՇՆԱՆՆ Է ՀԱՇՎՈՒՄ
Արխիվ 12-16ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ ԱՇՆԱՆՆ Է ՀԱՇՎՈՒՄ
Մի քանի օր է ինչ ՀՅԴ նորընտիր ԳՄ-ն իր դռնփակ ժողովներն է անցկացնում Վանաձորի ՙԼոռի՚ հանգստյան տանը եւ միայն երկու օր է, ինչ այն անցկացնում են Երեւանում: Չնայած նրան, որ ՀՅԴ-ն հայտարարություն տարածեց այն մասին, որ իրենց ժողովն ընթացել է միասնականության եւ համախմբվածության մթնոլորտում, այնուամենայնիվ, բավականին տարրական հարցեր գաղտնի էին պահում, չնայած որ էական փոփոխություններ արտաքնապես չեն կատարվել: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք ԳՄ փոխներկայացուցիչ, նախկին սոցապնախարար ԱՐՍԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ հետ:ենք ցանկանում ենք տեղեկանալ, թե ինչո±վ է տարբերվում այս Գերագույն ժողովը մնացած ժողովներից, եւ կարծես սա առաջին դեպքն է, որ հետընտրական շրջանում է այն տեղի ունենում:
- Չեմ կարծում, որ սա առաջին դեպքն էր, որ հետընտրականից հետո նշանակվեց, բացի այդ ժողովները մեզ մոտ հրավիրվում են հստակ սահմանված պարբերականությամբ, այն է` երկու տարին մեկ, եւ պարզապես սա զուգադիպություն է հետընտրական փուլում այս ժողովի անցկացումը: Ինչ վերաբերում է առանձնահատկություններին, ապա հատուկ առանձնահատկություններ, որպես այդպիսին, դժվար է մատնանշել, թերեւս մեկ բացառություն կա, որ կայացած Գերագույն ժողովին, առաջին անգամ լինելով, խորհրդատվական ձայնի իրավունքով իրենց մասնակցությունն են ունեցել նաեւ մեր արտերկրի կառույցների ներկայացուցիչները` նկատի ունենալով համահայկական օրակարգի տարողությունը եւ ժողովի կանոնադրությունը:
- Պարոն Համբարձումյան, չնայած նրան, որ Գերագույն ժողովի ընթացքում խոսվել է խորհրդարանական ընտրությունների վատ արդյունքների մասին, այնուամենայնիվ, Գերագույն մարմնի կազմում մեծ փոփոխություններ չեն կատարվել եւ միայն ինչ-որ ավելացումներ են եղել: Ինչո±վ է դա պայմանավորված, արդյոք սա հերթական կոմպրոմիսային լուծո±ւմն էր:
- Գիտեք, մեծ փոփոխություններ ասելը հարաբերական է այն առումով, որ Գերագույն մարմնի նախկին կազմից վերընտրվել են միայն հինգը, իսկ մնացած վեցը նոր անդամներ են` ընդ որում նրանցից չորսը երբեւէ նախկինում Գերագույն մարմնի անդամ չեն եղել: Այս առումով կարծում եմ Ձեր հարցի պատասխանը փորձեցի տալ: Իսկ ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքներին, ապա դրանով չէ, որ պայմանավորված է Գերագույն մարմնի կազմի նկատմամբ դիքորոշումն ու վերաբերմունքը: Ներկայացվել են նախորդ երկու տարիների աշխատանքների արդյունքները, որոնց մի կարեւոր մասը նաեւ վերաբերել են Ազգային ժողովի մայիսի 6-ին կայացած ընտրություններին: Այդ հարցի հետ կապված տեղի է ունեցել խորը եւ համակողմանի քննություն եւ Գերագույն ժողովը քննարկման արդյունքում, ըստ էության, հաստատել ու հավանության է արժանացրել այն քաղաքական ուղեգիծը, որը իրականացրել է նախկին Գերագույն մարմինը, եւ դրանով է պայմանավորված նաեւ ԳՄ անդամների մի մասի վերընտրվելու հանգամանքը:
- Այնուամենայնիվ, ԳՄ բանաձեւը հիմնականում ուղղված է եղել իշխանափոխությանը եւ իր ոճով ու բովանդակությամբ շատ նման է ՀԱԿ-ի մոտեցումներին: Արդյոք սա արտացոլո±ւմ է ՀՅԴ-ի շարքերի տրամադրությունները, թե± հիմք ունեն այն խոսակցությունները, որ որոշակի ճնշումներ են եղել ՀՅԴ-ի հայաստանյան կառույցի վրա, ֆինանսները կտրուկ նվազեցնելու սպառնալիքով:
- Դաշնակցության կառույցը իր նախընտրած 122-ամյա պատմությամբ այնքան բյուրեղացված է, որ դեռեւս ճնշումներ հնարավոր չէ բանեցնել մեր կուսակցության վրա, սա մեկ, իսկ երկրորդը` ՀԱԿ-ի քաղաքական լեքսիկոնի կամ ձեւակերպումների հետ կարծում եմ տեղին չէ զուգահեռներ անցկացնել, որովհետեւ դաշնակցությունը, այն ինչ ասում է հիմա, ասել է նաեւ նախկինում եւ այն ժամանակ, երբ ՀԱԿ-ը այդ մասին չէր բարձրաձայնում ընդհանրապես կամ անգամ եթե բարձրաձայնում էր, ապա այլ քաղաքական տերմինալոգիայով: Այսինքն այս դեպքում, որեւէ զուգահեռ իմաստ չունի անցկացնելու մեր ու ՀԱԿ-ի միջեւ: Դաշնակցությունը հստակ, ամբողջական իշխանափոխության մասին հայտարարել է եւ նախկինում ներկայացրել, թե ինչպես է դա պատկերացնում, որն ամբողջությամբ արտացոլված է Դաշնակցության նախընտրական ծրագրում:
Ինչ վերաբերում է ֆինանսականով ճնշումներին, ապա եթե մի փոքր պարզաբանեք միգուցե կպատասխանեմ:
- Այսինքն, այն ինչ նախատեսում է ՀՅԴ հայաստանյան գրասենյակը, այն, հավանաբար, հավանության չի արժանանում դրսի ՀՅԴ-ի կառույցի կողմից ...
- Որպեսզի այս հարցին սպառիչ ու ամբողջական պատասխանեմ` պետք է արձանագրեմ հետեւյալը, ասելով, որ Դաշնակցության հայաստանյան կառույցը ֆինանսական առումով որեւէ կախում չունի եւ Դաշնակցության հայաստանյան կազմակերպության գործունեության հետ կապված ֆինանսական հնարավորություններն ու նյութական ակտիվները ձեւավորվում են այստեղի կառույցի նվիրատվությունների ու հանգանակությունների արդյունքում: Այսինքն այդ առումով, որեւէ կաշկանդում կամ ներազդման հնարավորություն չկա:
- Այդ դեպքում ինչպե±ս կմեկնաբանեք այն, որ այնուամենայնիվ, 2013 թվականի նախագահական ընտրությունների հարցը թողնվեց ՀՅԴ բյուրոյին: Արդյոք դա չի± նշանակում, որ հարցի լուծումը դուրս բերվեց հայաստանյան կառույցից:
- Կարծում եմ, որ Ձեր տեղեկատվությունը այդքան էլ հավաստի չէ, որովհետեւ Գերագույն ժողովը նման որոշում չի կայացրել, հարցի վերջնական լուծումը թողնել բյուրոյին: Ժողովը համակողմանի քննարկել է այդ հարցը, իր հստակ տրամադրվածությունն է արտահայտել, որ նախագահական ընտրություններին ցանկալի է մասնակցել սեփական թեկնածուով, բայց մենք անձի խնդիրը չէ, որ կարեւորում ենք եւ սեփական թեկնածուով հանդես գալը ինքնանպատակ չենք դիտում: Նկատի ունենալով այն հնարավորությունը, որ չենք բացառում ընդդիմադիր դաշտի մյուս քաղաքական ուժերի հետ ընդհանուր հայտարարի ձեւավորումը եւ միգուցե նաեւ ոչ կուսակցական, բայց ընդունելի թեկնածուի պարագան եւ նկատի ունենալով նաեւ ՀՀ-ում գործող օրենսդրությունը, այն որ կուսակցությունները պետք է համապատասխան ժողովով որոշումներ կայացնեն, արտահերթ Գերագույն ժողովի նիստը, աշնանը, իր հստակ դիրքորոշումը կհայտնի:
- Այս պահին ո±ւմ եք տեսնում, որպես թեկնածու:
- Պետք է կրկնվեմ ասելով, որ մեզ համար թեկնածուի անձը չէ կարեւոր, այստեղ երկու առաջնահերթություն ենք տեսնում, համակարգային իշխանափոխությունը սահմանադրական փոփոխությունների ճանապարհով եւ քաղաքական ընդդիմության հստակ եւ ազդեցիկ լծակների տրամադրումը: Այսինքն այս երկու հարցերի շրջանակում, եթե կձեւավորվի քաղաքական պլատֆորմ, այդ պարագայում կարելի է մտածել համապատասխան թեկնածուների շուրջ:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

