ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԱՄՊԵՐԸ ԹԱՆՁՐԱՆՈՒՄ ԵՆ

Արխիվ 12-16

ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԱՄՊԵՐԸ ԹԱՆՁՐԱՆՈՒՄ ԵՆ



Լրատվամիջոցը համարելով, որ Իրանին հարվածելու լավագույն ժամկետը գալիք տարվա սկիզբն է, տեղեկացնում է նաեւ, որ չնայած ԱՄՆ-ի բարձրաստիճան ղեկավարության մոտ դեռ կան տարաձայնություններ, սակայն Պենտագոնն արդեն իսկ մշակել է հարձակման բոլոր սխեմաները, այդ թվում, թե կոնկրետ որ զորամիավորումներն ինչ ուժերով ու որ հատվածներից են մասնակցելու ռազմական գործողություններին:

ՍԻՐԻԱՆ` ԱՐՏԱՔԻՆ ՆԵՐԽՈՒԺՄԱՆ ՇԵՄԻՆ

Բայց փոխարենըª Սիրիայի խնդիրը կարծես թե ձգտում են լուծել մինչ աշնան կեսերը: Անցած շաբաթվա վերջերին, այսպես կոչված, ՙՍիրիայի բարեկամների՚ փարիզյան հանդիպման մեխը, թերեւս, պետք է համարել պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այն միտքը, թե Ռուսաստանն ու Չինաստանը այդպես էլ չեն կարողանում որեւէ դրական բան անել Սիրիայում, ուստիեւ ԱՄՆ-ի համբերության բաժակը արդեն լցվում է: Իհարկե, դրան հետեւեց ռուսական կողմի պատասխանը. մասնավորապես, ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը հայտարարեց. ՙՌուսաստանը, Չինաստանը եւ մի շարք այլ պետություններ, որոնք առնչություն ունեն Սիրիայի եւ նրա ժողովրդի հետ, հրաժարվել են լինել այդպիսի ՙբարեկամների՚ շարքում, քանի որ, մեր համոզմամբ, նրանց կողմից ընտրված միակողմանի ձեւաչափը ոչ միայն քաղաքական առումով ճիշտ չէ, այլեւ անբարոյական է՚:
ՙԱնբարոյականությունը՚ դիվանագիտական լեզվում չափազանց կոշտ տերմին է: Իսկ այն, որ Սիրիայի առնչությամբ դա հնչում է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցչի շուրթերից, միանշանակ նշանակում է, որ նման կոշտ տերմինը հասցեագրված է ԱՄՆ-ին: Այսինքնª ի±նչ, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը արդեն սկսել են Սիրիայում անցնել փոխադարձ թշնամանքի փո±ւլ...
Բայց մինչ դրան հասնելը նկատենք նաեւ, որ արդեն Քոֆի Անանն է սկսում բացահայտորեն հայտարարել, թե Սիրիայի խնդրի հետ կապված իր խաղաղ կարգավորման ծրագիրը գրեթե տապալված է, համենայնդեպս, դրա իրականացումն անհնար է: Չնայած այն բանին, որ այնուհետեւ Անանը կրկին այցելեց Սիրիա, հանդիպեց Ասադի հետ, եւ սիրիական կողմն էլ դրական էր գնահատել Անանի այցը, այնուամենայնիվ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, հենվելով հենց խաղաղ կարգավորման ծրագրի գրեթե տապալված լինելու մասին Անանի այդ հայտարարության վրա, փարիզյան հանդիպումից ընդամենը 1-2 օր անց հայտարարեց. ՙՍիրիայում խաղաղ կարգավորման հասնելու համար ավելի քիչ ժամանակ է մնում, միաժամանակ աճում է սիրիական պետության փլուզման վտանգը՚:րավիճակը, ըստ տիկին Քլինթոնի, դեռ հնարավոր է փրկել ՙիրադարձությունների աղետալի զարգացումից՚, բայց նաեւ, որ ՙԱսադի օրերը հաշված են՚:
Մոտավորապես նմանվում է վերջնագրի. եթե Ասադը կամովին չզիջի իշխանությունը, ապա Սիրիան վերջնականապես կպայթեցվի:

ՆԵՐԽՈՒԺՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ


Այս մեկուկես տարվա պատմությունը ցույց է տալիս, որ Ասադին իշխանությունից զրկելու համար սիրիական ընդդիմությունը բավարար ռեսուրսներ չունի: Բանն այն է, որ ինչպես բուն սիրիական ընդդիմադիր, այնպես էլ դրսից նրանց օժանդակության եկած վարձկանների խմբերը զինված են հիմնականում թեթեւ զենքերով` ինքնաձիգներով, դիպուկահար հրացաններով, փոքր տրամաչափի գնդացիրներով, եւ այլն: Մի խոսքով, այն ամենով, ինչը հնարավոր է ձեռքի ուժով անցկացնել սահմանից ներս: Նման զինվածությամբ առավելագույնը, որ հնարավոր է անել Ասադի բավականին լավ պատրաստված եւ տեխնիկական բարձր հագեցվածություն ունեցող բանակի դեմ, փողոցային մարտերն ու ահաբեկչական հարձակումներն են, այն էլª այն հույսով, որ վախենալով շարքային քաղաքացիների մեջ մեծ կորուստներից, Ասադը հնարավորինս կխուսափի ծանր տեխնիկան գործադրել բնակելի թաղամասերում թաքնված ընդդիմության զինյալների դեմ: Այդ իրավիճակն է տիրում Սիրիայում մոտ մեկուկես տարի, եւ արդեն բոլորի համար է ակնհայտ, որ այդ մեթոդներով Ասադին տապալելը հնարավոր չէ: Իսկ դա նշանակում է, որ երբ տիկին Քլինթոնը խոստանում է ՙիրադարձությունների աղետալի զարգացումներ՚, պետք է հույսը դնի դա արտաքին ռազմական միջամտությամբ իրագործելու վրա: Ընդ որում, այն տարբերակը, որով ՆԱՏՕ-ն օժանդակում էր լիբիական հեղափոխականներին, այսինքն` օդային հարձակումների միջոցով կառավարական բանակին ճնշելն ու ապստամբների համար ճանապարհներ հարթելը, այստեղ հազիվ թե աշխատի: Դա մի կողմիցª պարզ ցույց տվեց անցած ամիս Սիրիայի կողմից ոչնչացված թուրքական F-4 ինքնաթիռի պատմությունը, ինչն ապացուցեց, որ Լիբիայի պես, առանց կորուստների, սիրիական բանակին օդից ճնշելը բացառված է: Եվ ապա, որ Լիբիայում ընդդիմության վերահսկողության տակ էին ամբողջական բնակավայրեր, սահմանային անցումներ, եւ այդ կերպ հնարավոր էր ապստամբներին շատ ավելի ծանրակշիռ մարդկային եւ ռազմական օժանդակություն ցուցաբերել: Մի խոսքով` եթե Ասադին հասցեագրված պետքարտուղարի այդ վերջնագիրը լուրջ էր, ապա առանց արտաքին բազմակողմանի հարձակմանª արդյունք չի լինի:
Արտաքին ռազմական միջամտության սխեմաներ ՆԱՏՕ-ն, կարծես թե, իրականում արդեն մշակել է: Ամեն դեպքում, օրերս Սիրիայի մերձակա ջրերում անցկացվեցին բավականին լայնամասշտաբ զորավարժություններ, ինչը, մի շարք մասնագետների գնահատմամբ, նպատակ էր հետապնդում վերջնականապես հստակեցնել Սիրիային հարվածելու սխեմաները: Որպես պատասխանª սիրիական բանակն էլ, իր հերթին, օրերս բավականին լայնամասշտաբ ռազմական մանեւրներ իրականացրեց ցամաքային, ռազմածովային եւ ռազմաօդային ստորաբաժանումների մասնակցությամբ, որը, պաշտոնական պարզաբանումների համաձայն, նպատակ էր հետապնդում հստակեցնել ՙպայմանական թշնամու կողմից հանկարծակի հարձակման դեպքում պատասխան քայլերը՚:
Մի խոսքով` տպավորությունն այն է, որ կողմերը մտել են ռազմական բախումների ակտիվ նախապատրաստական փուլ: Այլ հարց է, թե ինչքանո±վ են ռեալ պետքարտուղարի հիշատակված սպառնալիքները:

ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՐԱԳԱՑՆԵԼՈՒ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ

Անշուշտ` ԱՄՆ-ի համար ներկայումս մի քանի առումներով է Ասադի հարցը հնարավորինս շուտ լուծելը դարձել հրատապ խնդիր: Նախ` առջեւում նախագահական ընտրություններ են, եւ դրա նախաշեմին Ասադին տապալելը Օբամայի վերընտրվելու հարցում կասկածների տեղ չի թողնում: Հակառակ պարագայում նա ընտրությունների մեջ է մտնելուª որպես Իրանին եւ Սիրիային բազում մահացու մեղքեր վերագրած, սակայն այդպես էլ նրանց դեմ որեւէ էական քայլ չձեռնարկած, այսինքն` որպես վախվորած նախագահ: Իսկ նման կերպար ամերիկյան ընտրողը, մեղմ ասած, այդքան էլ չի սիրում:
Հաջորդը. ինչքան ձգձգվում են ներսիրիական բախումները, այնքան դա ազդում է ընդդիմադիր զինուժի կենսունակության վրա: Գումարած դրան` սիրիական ընդդիմադիր տարբեր շարժումները, որ առանց այդ էլ իրար հետ այնքան էլ լավ չէին, աստիճանաբար դառնում են թշնամական ուժեր: Եվ այդ գործընթացն այն արագությամբ է զարգանում, որ ընդդիմադիրների այդ թշնամանքը կարող է եւ առաջիկայում գերազանցել Ասադի հանդեպ ունեցած թշնամանքը: Իսկ այդ դեպքում, եթե Ասադին հանկարծ հաջողվի դադարեցնել ներքին կռիվները, ապա վերանում է նաեւ Սիրիա ներխուժման պատճառաբանությունը: Դա եւս պետք է Օբամային պարտադրի շտապել Սիրիայի հարցում:
Դրանից զատ, եթե դրված է արդեն գալիք տարի Իրանի հարցը լուծելու եւ ՙգունավոր հեղափոխության՚ ալիքը դեպի Կենտրոնական Ասիա տեղափոխելու հրամայական, ապա էլի մինչ այդ պետք է լուծել Սիրիայի հարցը:
Թվարկված եւ նման այլ մի շարք պատճառներին էլ ավելացել է սիրիական հարցը լուծելու Իսրայելի պահանջները: Բանն այն է, որ իր մերձափնյա տարածքներում  գազի հսկայական պաշարներ հայտնաբերելուց հետո` Իսրայելը կանգնել է այն շուկա դուրս բերելու հիմնախնդրի առաջ: Խողովակաշարեր կառուցելու սահմանափակ ուղիներից զատ` դա զգալի ժամանակ է պահանջում: Եվ մինչ այդ Իսրայելը ցանկություն ունի օգտվել սիրիական բավականին լավ զարգացած գազատար համակարգից: Իսկ դա պահանջում է, որ Սիրիայում կայունություն լինի, նույնիսկ անկախ նրանից, թե ում իշխանության ներքո: Եվ ահա հրեական լոբբինգը ԱՄՆ-ում սկսել է բավականին լուրջ աշխատանք` փորձելով հնարավորինս արագացնել սիրիական խնդրի այս կամ այն տարբերակով լուծումը:
Մի խոսքով, այն տպավորությունն է, որ այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբերը Սիրիային հարվածելու լավագույն ժամկետն է, եւ այս տեսանկյունից Հիլարի Քլինթոնի վերջին սպառնալիքները բավականին լուրջ են թվում: Անշուշտ, ներսիրիական ներկայիս բախումներն էլ արդեն, թերեւս, հասցնում են զոհերի այն կրիտիկական սահմանագծին, որից այն կողմ նույնիսկ առանց ՄԱԿ-ի ԱԽ-ի թույլտվությանª արտաքին ռազմական միջամտության դիմելը ԱՄՆ-ը կկարողանա հանգիստ որպես միակ ելք ներկայացնել նախª սեփական ընտրողներին, ապա` այսպես կոչված, համաշխարհային հանրությանը: Դեռեւս միակ զսպող հանգամանքը Ռուսաստանի եւ Չինաստանի հակազդեցությունն է:

ԳՐԵԹԵ ՙՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄ՚

Սակայն կան զարգացումներ, որոնք վկայում են հենց Արեւմուտքի եւ Ռուսաստանի հարաբերությունների նոր բարդացումների մասին: Մասնավորապես, դրա վկայություններից է անգամ դիվանագիտական լեզվով այլ կոպիտ բառապաշարը, որոնք միմյանց նկատմամբ արդեն սկսել են կիրառել ռուսական եւ ամերիկյան կողմերը: Դրանից զատ, արվում են քայլեր, որոնք սկսել են հիշեցնել ՙսառը պատերազմի՚ ժամանակները: Զորօրինակ, օրերս ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ընդունված, այսպես կոչված, ՙՄագնիտսկիի բանաձեւը՚: Hermitage Capital Management ներդրումային հիմնադրամի խորհրդատու Սերգեյ Մագնիտսկին ձերբակալվել էր 2008թ.-ի նոյեմբերին` 500 միլիոն ռուբլի հարկ չվճարելու մեղադրանքով: Մոտ մեկ տարի անց նա մահացավ բանտային հիվանդանոցում: Եվ ահա դրան միտված ՙՄագնիտսկիի բանաձեւը՚ նախատեսում է ԵՄ երկրներ մուտքի արգելք մոտ 60 ռուս պաշտոնյաների համար, որոնց վերագրվում է Մագնիտսկու մահվան փաստի մեջ մեղավորություն: Հասկանալի է, դեպքից երեք տարի անց նման բանաձեւի ընդունումն ընդամենը քաղաքական ակցիա է: Առավել եւս, որ վերջերս տեղի ունեցած Օբամա-Պուտին հանդիպումից առաջ նմանատիպ բանաձեւ շրջանառության մեջ դրվեց ԱՄՆ-ում եւս, ինչը հարուցեց պաշտոնական Կրեմլի բավականին լուրջ զայրույթը: Եվ ահա, երբ այդ բանաձեւն ԱՄՆ-ը շրջանառության մեջ է դնում եվրոպական իրեն հավատարիմ երկրների ձեռքով, դա արդեն խոսում է այս երկու գերտերությունների մեջ առկա հակասությունների ծայրահեղ խորացման մասին, որի առաջին լուրջ պայթյունը, շատ հավանական է, որ տեղի կունենա հենց Սիրիայում:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում