ԱՐՅՈՒՆՈՏ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Արխիվ 12-16

ԱՐՅՈՒՆՈՏ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ



- Շատերիս հիշողության մեջ վառ է մնացել 90-ականների այն ծանր տարիներին մեր ընտանիքում կատարված դեպքը, երբ եղբայրս նավթավառի մեջի նավթը շուռ էր տվել մորս վրա եւ ցանկացել էր այրել, սակայն վերջում փոշմանել էր եւ ի կատար չէր ածել: Մայրս այդ ժամանակ ոչ մեկին չդիմեց, դեպքն էլ մնաց միայն մեր` հարազատներիս մեջ:
Մեկ շաբաթ առաջ մայրս մահացավ: Պարզվում է, որ իբր մահանալուց մեկ տարի առաջ մայրս իր ողջ ունեցվածքը, այդ թվում նաեւ երեք սենյականոց բնակարանը, կտակել է եղբորս: Չեմ ցանկանա տպավորություն թողնել, որ եղբորս ժառանգության զանգվածի վրա աչք ունեմ, բայց եւ չեմ ցանկանա զրկվել իմ հասանելիք բաժնից, իսկ մայրասպանության փորձ կատարողն էլ տիրանա արյունոտ ժառանգությանը: Միթե ես զրկված եմ ժառանգության իմ բաժինը ստանալուց:
Անժելա ք. Վանաձոր
ՀՀ քաղ. Օր-ի 1191 հոդվածի ուժով անարժան ժառանգներին ժառանգությունից մեկուսացնում են: Դրանք են.
1. Ժառանգատուի վերջին կամքի իրականացմանը դիտավորյալ խոչընդոտողները:
2. Ժառանգատուին կյանքից դիտավորյալ զրկողները:
3. Հնարավոր ժառանգներից որեւէ մեկին կյանքից դիտավորյալ զրկողները:
4. Վերջիններիս նկատմամբ մահափորձ կատարողները:
Այս իրավանորմը կյանքի կոչելու համար պարտադիր պայման է օրինական ուժ ստացած դատական ակտը (վճիռ կամ դատավճիռ): Ընդ որում, դատարան դիմելու իրավունք ունեն այն անձինք, որոնց համար նման մեկուսացումն առաջացնում է ժառանգության հետ կապված գույքային հետեւանքներ:
Կոնկրետ այս գործով Անժելային պետք է հիասթափեցնեմ, որովհետեւ եթե պայմանականորեն ընդունենք, որ 90-ականներին մահափորձ է տեղի ունեցել, սակայն տարիներ անց ժառանգատուն իր ողջ գույքը կտակել է իրեն մահափորձ կատարողի վրա, ուստի օրենքի ուժով արգելվում է տվյալ անձին զրկել ժառանգությունը ստանալուց, քանի որ ժառանգատուն կտակը կազմել է մահափորձ կատարելուց հետո, իսկ տվյալ պարագայում օրենսդիրը կտակարարի ցանկությունը դիտում է իրավաչափ եւ ենթակա պարտադիր կատարման:
Հարկավոր է իմանալ.
Քաղաքացին իրավունք ունի իր հայեցողությամբ սեփականության իրավունքով իրեն պատկանող ցանկացած գույք կտակել ցանկացած անձի, ցանկացած ձեւով որոշել ժառանգությունում ժառանգների բաժինները, զրկել ժառանգությունից մնացած ժառանգներին:
Ինչ վերաբերում է Անժելայի ժառանգություն ստանալ-չստանալուն, ապա վերջինս եթե չի օգտվում պարտադիր բաժնի իրավունքից, այն է .
1. Անչափահաս չէ:
2. Հաշմանդամ չէ:
3. Անգործունակ չի ճանաչվել:
4. 60 տարին չի լրացել, ապա զրկվում է ժառագություն ստանալու իրավունքից, քանի որ առկա է կտակ այլ անձի վրա:

ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՙԼեվ Գրուպ՚ փաստաբանական գրասենյակի հիմնադիր նախագահ
www.levgroup.am

Խմբագրության կողմից. հաջորդ թեման վերաբերելու է կտակի ձեւին, այն վերացնելուն, փոփոխելուն, կտակը կատարելուն:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում