ՙՏՂԱՅԻ ՄԱՀՎԱՆ ՄԵՋ ԿՆՈՋՆ ԷՐ ՄԵՂԱԴՐՈՒՄ՚
Արխիվ 12-16ՙՏՂԱՅԻ ՄԱՀՎԱՆ ՄԵՋ ԿՆՈՋՆ ԷՐ ՄԵՂԱԴՐՈՒՄ՚
Մեր նախորդ համարներում ներկայացրել էինք Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում տեղի ունեցած սարսափազդու սպանության դեպքը. ամուսինը, ինչպես համագյուղացիները կասեին, ՙջախջախել՚ էր կնոջ գլուխը: Սպանության վերաբերյալ ի սկզբանե շրջանառվող վարկածն այն էր, որ ամուսինը հարբած եկել է տուն, կռիվ սարքել, որի արդյունքում փայտով հարվածել է կնոջ գլխին: Դեպքից հետո փորձեցինք ինքներս մեր սեփական հետաքննությունը վարել եւ պարզել սպանության պատճառները: Խոսեցինք տեղի գյուղացիների, հարեւանների հետ, ովքեր էլ մեզ ներկայացրեցին նոր մանրամասներ, որոնք հնարավորություն են տալիս ավելի լավ պատկերացնել, թե ինչու է ամուսինն այդքան դաժան եղանակով սպանել կնոջը.
- Ընտանիքն ի սկզբանե նորմալ, հաշտ ընտանիք էր, մինչեւ տղայի ինքնասպանություն գործելը: Ամեն ինչ սկսվեց հենց դրանից հետո: Էդ ընտանիքում ամեն ինչ վերածվեց քաոսի, կռիվ-դավին էդ ընտանիքից անպակաս դառավ, ամեն օր ծեծ ու ջարդ, հայհոյանքներ:
- Իսկ ի±նչ պատահեց տղայի ինքնասպանությունից հետո, մի±թե նրանք այդ ձեւով էին սգում տղայի կորուստը:
- Տղայի մահվան մեջ Յուրան կնոջն էր մեղադրում: Ասում են` իբր էդ երեխեն մի աղջկա էր սիրում, մերն էլ կտրականապես դեմ էր նրան որպես հարս ընդունել: Տղան ամեն կերպ փորձում էր համոզել մորը, որ կարծիքը փոխի, բայց դե նա էդպես էլ չհաշտվեց որդու ընտրության հետ. հակառակ դեպքում տղան չէր դիմի ինքնասպանության: Ասում են, որ էդ երեխեն զգուշացրել էր, որ եթե չընդունեն, նա իր կյանքին վերջ կտա: Դե, մեր էր, երեւի մտածում էր` շատ էլ թե ասում ա, հո չի± իրականացնելու: Իսկ երբ տղան դիմեց այդ քայլին, արդեն շատ ուշ էր, որքան էլ, որ մերը գլուխը չոքերին խփելով ասում էր. ՙԱմեն ինչ կանեմ, մենակ թե դու վեր կաց՚: Էդ դեպքից հետո ամուսինը միշտ կնոջն էր մեղադրում տղայի կորստի մեջ: Երբեմնի առողջ, աշխատող մարդը դարձավ հարբեցող: Ամեն օր հարբած տուն էր գալիս, կռիվ սարքում, կնոջը միշտ մեղադրում էր, կինն էլ, ինչպես միշտ, լեզվին էր տալիս: Քանի անգամ հարեւաններով հազիվ ենք կնկան ձեռից փախցրել, էս անգամ չհաջողվեց:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Ի դեպ, երեկ տեղի ունեցավ ամուսնու կողմից կնոջը սպանելու եւս մեկ դեպք, որի մանրամասները կներկայացնենք վաղվա մեր համարում: Այս անգամ սպանությունը տեղի է ունեցել Երեւանումª Շահումյան 4-րդ փողոցի 66 տանը: Նախնական տեղեկություններով ամուսինը կրակել է մոտ 70 տարեկան կնոջ վրա, ով մահացել է հիվանդանոցի ճանապարհին: Կան խոսակցություններ, որ նախկինում եւս խանդի հողի վրա, տվյալ անձը փորձել է դանակահարել կնոջը:

